Մամուլի տեսություն 20-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81983-Մամուլի_տեսություն_20_01_2018
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց երկու տարի անց ժողովրդի կենցաղի համար դրա ձեռքբերումը գրեթե ոչինչ է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2018 07:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-01-2018

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց երկու տարի անց ժողովրդի կենցաղի համար դրա ձեռքբերումը գրեթե ոչինչ է եղել:

Քեյհան

Ջուրը մի ցեխոտեք, շրջափակումների խստացման գործում Եվրոպան կանգնած է ԱՄՆ-ի կողքին

 

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց երկու տարի անց ժողովրդի կենցաղի համար դրա ձեռքբերումը գրեթե ոչինչ է եղել: ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հրթիռային հզորության հարցը ներառել ՀԳՀԾ-ում ու մշտական դարձնել Իրանի սահմանափակությունները, իսկ Եվրոպան արտաքուստ ՀԳՀԾ-ն պահպանելու վրա պնդելով հանդերձ Իրանի դեմ հրթիռային շրջափակումներ գործադրելու հարցում ԱՄՆ-ի հետ գործակցելու պատրաստակամություն է հայտնել:

ՀԳՀԾ-ն միակողմանի կերպով սրբագրելու, Իրանի սահմանափակությունները մշտական դարձնելու և Իրանի հրթիռային կարողության հարցը ՀԳՀԾ-ում ներառելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին զուգահեռ ու չնայած տարվող այն քարոզչության, թե ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան Իրանի պաշտպանն է, 5+1 խմբի անդամ եվրոպական երկրներն, այդ թվում Ֆրանսիան ու Բրիտանիան վերջին օրերին ՀԳՀԾ-ի շրջագծում ԱՄՆ-ի նկատի ունեցած սահմանափակությունների կիրառման ուղղությամբ ցանկություն են դրսևորում:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները 41 էջանոց նախագիծ են մշակել, որի հիմնական նպատակն է միակողմանի կերպով սրբագրել ՀԳՀԾ-ի կետերը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, հակաիրան այդ նախագիծը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների, այդ թվում Փինթեր Ռոսքամի ու Լիզ Չենիի կողմից, Իրանի դեմ միջուկային շրջափակումների գործադրման առկախումը շարունակվելու համար նախապայմաններ է սահմանում, որոնք միջուկային համաձայնության մեջ չեն մտնում:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագիծը պարունակում է հետևյալ կետերը:

-Իրանի բալիստիկ հրթիռները բնավ չեն հանդուրժվելու: Եթե միջուկային մարտագլխիկներ կրելու ընդունակությամբ բալիստիկ հրթիռների կապակցությամբ որևէ աշխատանք տարվի Իրանի դեմ շրջափակումներն անմիջապես վերականգնվելու են:

-Եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը նրան կթույլատրի 12 ամսվա ընթացքում զենք արտադրելու համար անհրաժեշտ քանակությամբ ուրան կամ պլուտոնիում արտադրել, Իրանի դեմ շրջափակումներն անմիջապես վերականգնվելու են:

-Եթե Իրանը դիմի որևէ քայլի, որը կսահմանափակի Իրանի միջուկային ծրագրին միջազգային հանրության չհայտարարված ու առանց սահմանափակության հասանելիությունն, այդ թվում ցանկացած ժամում ու վայրում ռազմական կառույցներ այցելությունն, Իրանի դեմ շրջափակումներն անմիջապես վերականգնվելու են:

Այս նախապայմաններն այն դեպքում են առաջ քաշվում, երբ Իրանի հրթիռային ծրագիրը միջուկային համաձայնության մեջ չի մտնում և առնչվում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին: Այդ բանաձևը ոչ-պարտադիր կերպով Իրանին կոչ է արել հրաժարվել միջուկային մարտագլխիկներ կրելու ընդունակությամբ բալիստիկ հրթիռների շուրջ աշխատանք տանելուց:

 

Իրան

Արևելքի ու արևմուտքի տոնահանդեսը

 

«ֆաջր» երաժշտության միջազգային 33-րդ փառատոնը հասավ վերջին կանգառին: Երաժշտական տարբեր ժանրեր ներառող փառատոնի ծրագրերը ներկայացվեցին Թեհրանի հինգ դահլիճներում: Չնայած հնչած բոլոր տեսակետներին ու քննարկումներին որոշ փորձագետներ նկատի առնելով երաժշտության վիճակը հավատացած են, որ «Ֆաջր» երաժշտական փառատոնի կազմակերպումը դրա չլինելուց ավելի լավ է: «Ֆաջր» երաժշտության փառատոնը մի քանի կարճ օրերում սահմանափակված լինելով հանդերձ առիթ ու հնարավորություն է ընձեռնում այն խմբերին, որոնք տարվա ընթացքում համերգներ ունենալու քիչ առիթ են ունենում: Առաջին անգամ փառատոնին մասնակցած Համիդ Մոթեբասեմն ասում է, որ «Ֆաջր» երաժշտական փառատոնն իր տրամադրության տակ ունեցող բյուջեներով ու քարոզչական հնարավորություններով կարող է միջազգային արվեստը ներկայացնել իրանական արվեստի կողքին, ինչը դրական կարող է համարվել: Նա հավելել է. «Երաժշտական այս փառատոնն այսօր միջազգային ճանաչում ունի և եթե նույն ընթացքը շարունակի նրան լուսավոր ապագա է խոստանում»:

 

 

Ջոմհուրի Էսլամի

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը. Մարդու իրավունքների հարցում Թրամփի գործունեությունն աղետալի է

 

 

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության գործադիր տնօրենը մարդու իրավունքների հարցում ԱՄՆ նախագահի գործունեությունն աղետալի բնութագրեց:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության տնօրեն Քենես Ռոսը մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միամյա գործունեությունն աղետալի բնութագրելով, հավելեց. «Թրամփի նման պահվածքը Չինաստանից սկսած մինչև Ռուսաստան որոշ երկրների բռնապետ պաշտոնատարների խրախուսում է բռնաճնշման ենթարկել ընդդիմադիրներին»,-ընդգծել է Քնես Ռոսը:

Ռոսը Փարիզում Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության զեկույցի հրապարակման սեմին հավելեց. «Թվում է Թրամփը չհագեցվող ցանկություն ունի հաստատելու նրանց ովքեր իշխանում են չհարգելով ժողովրդավարության սկզբունքներն ու չափանիշները»:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության գործադիր տնօրենն անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի Չինաստան կատարած ուղևորությանը, այդ երկրում մարդու իրավունքների հարցին չակնարկելուն, ինչպես նաև Եմենում Արաբիայի քայլերի շուրջ հետաքննությունը պաշտպանելու հարցում նրա թերացմանն, ասաց. «Մակրոնը որևէ ուշադրություն չի ցուցաբերում հանդեպ մարդու իրավունքները»:

 

Ալիք

Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կը բերի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը

 

 

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կը գտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ Դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում այս գործին»,- ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Տարվա ընթացքում Ֆրանսիայում Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է հայկական հարցերի հետ կապված աշխատանքը: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի զգալի անելիք կա խորհրդարանական դաշտում:

«Ընտրություններից հետո խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է և ոչ բոլորն են բավական լավ տեղեկացված հայկական հարցերի վերաբերյալ: Հետևաբար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք պատգամավորների հետ»,- ասաց նա:

 

 

168 ժամ

Կրակովում բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել

 

 

«168 ժամ» թերթը գրում է. «Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցությունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին:

Իր հերթին՝ շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսն ասել է, որ այս հանդիպումների ընթացքում բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Ինչո՞ւ դրանք շարունակություն չունեցան, քանի որ համանախագահները չունեն լծակներ՝ պարտադրելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այդ պլատֆորմի վրա են կայացվում: Անկախ համանախագահների կամքից՝ հակամարտող կողմերը պետք է ցանկանան լրացուցիչ միջոցներ կիրառել, սակայն մեկ այլ հանգամանք ևս պարզ է, որ, եթե չկա ցանկություն՝ սրելու իրավիճակը շփման գծում, առանց մեխանիզմների ևս հնարավոր կլիներ առաջ շարժվել և սկսել բանակցություններ»,- ասել է նա»: