Մամուլի տեսություն 21-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82055-Մամուլի_տեսություն_21_01_2018
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ճիշտ առաջին տարեդարձի օրը և վերջին մեկ տարվա ընթացքում նրա Սպիտակ տնում հայտնվելու պատճառով ԱՄՆ-ի ու միջազգային համակարգի ճաշակած բազմաթիվ վայրիվերումներից հետո,  բյուջեի հարցով հանրապետականների ու դեմոկրատականների միջև ծագած տարաձայնության պատճառով ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքն արձակվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 06:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-01-2018

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ճիշտ առաջին տարեդարձի օրը և վերջին մեկ տարվա ընթացքում նրա Սպիտակ տնում հայտնվելու պատճառով ԱՄՆ-ի ու միջազգային համակարգի ճաշակած բազմաթիվ վայրիվերումներից հետո,  բյուջեի հարցով հանրապետականների ու դեմոկրատականների միջև ծագած տարաձայնության պատճառով ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքն արձակվեց:

Էբթեքար

Կառավարության աշխատանքների արձակումը՝ Թրամփի պաշտոնավարության առաջին տարեդարձի նվերը

 

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ճիշտ առաջին տարեդարձի օրը և վերջին մեկ տարվա ընթացքում նրա Սպիտակ տնում հայտնվելու պատճառով ԱՄՆ-ի ու միջազգային համակարգի ճաշակած բազմաթիվ վայրիվերումներից հետո,  բյուջեի հարցով հանրապետականների ու դեմոկրատականների միջև ծագած տարաձայնության պատճառով ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքն արձակվեց:

ԱՄՆ-ում կառավարության աշխատանքներն արձակվում են այն ժամանակ, երբ օրենսդիր կառույցներից մեկում բյուջեի շուրջ համաձայնություն չի գոյանում: Այդ դեպքում կառավարությունը բացառությամբ մի շարք կենսական ծառայությունների, այդ թվում ոստիկանության, հրշեջ ծառայության, փոստային ու բժշկական ծառայությունների ու նաև զինված ուժերի, արձակում է իր բոլոր աշխատանքներն ու հետաձգվում է ֆեդերալ աշխատողների աշխատավարձերի վճարումը: Վերջին անգամ 2013 թվականին՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք ֆեդերալ բյուջեն Կոնգրեսում չհաստատվելու պատճառով այդ երկրի կառավարության աշխատանքները 16 օր արձակվեցին:

Սա տնտեսական ու քաղաքական հետևանքներից բացի նաև կարող է ավերիչ ազդեցություն գործել ԱՄՆ-ի զինվորական կապերի վրա: Այս շրջագծում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը երեկ քննադատելով Թրամփի կառավարության աշխատանքների արձակումը դա կործանարար համարեց բանակի ծառայությունների, այդ թվում տեղեկատվական աշխատանքի, նորոգությունների, խնամքի ու վարժությունների հետ կապված աշխատանքների վրա և հայտարարեց. «Այս քայլով նորոգության ու խնամքի հետ կապված աշխատանքները մեծ մասամբ դադարեցվում են ու բանակի ոչ-ռազմական ուժերին պարտադիր արձակուրդ կուղարկվեն: Նկատի առնելով աշխարհի տարածքում ԱՄՆ-ի տեղեկատվական լայնածավալ աշխատանքները, սա կարող է մեծ ծախսեր պարտադրել երկրին»:

«Սի Էն Էն» հեռուստակայանն էլ քննարկելով ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքների արձակման հետևանքները հաղորդել է, որ Թրամփի Ֆլորիդա կատարելիք այցը չեղարկվելուց բացի եթե այս իրավիճակը շարունակվի հավանաբար Թրամփը կկորցնի առաջիկա շաբաթ Դավուսի ֆորումի նստաշրջանին մասնակցելու առիթը: Միևնույն ժամանակ դա բացասաբար է ազդելու ավելի քան երկու միլիոն ամերիկացիների աշխատանքի վրա և շուրջ 1.5 միլիոն ամերիկացի զորայիններ պարտավորվելու են առանց աշխատավարձի ծառայել: Դա ի տես այն բանի, որ հնարավոր է ամեն շաբաթ վեց միլիարդ դոլարի հավասար ծախսեր ծանրանան ամերիկացի հարկատուների ուսերին:

 

Էթթելլաաթ

Արաբիայի գահաժառանգի 3 միլիարդ դոլար կաշառքի առաջարկը զայրացրել է Հորդանանի թագավորին

 

«Նյու Յորք Թայմզ» օրաթերթը մի հաղորդման մեջ բացահայտումներ է կատարել Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ Հորդանանի թագավորի չափազանց փոթորկալի հանդիպման և Եմենի դեմ ոտնձգությանը մասնակցելու դիմաց Ռիադի կողմից Ամանին առաջարկված երեք միլիարդ դոլար կաշառքի մասին:

«Նյու Յորք Թայմզ»-ն այս կապակցությամբ հղում կատարելով Հորդանանի մայրաքաղաք Ամանում իր թղթակցին գրել է. «Հորդանանի թագավոր Աբդոլլահ Բ-ի և Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հանդիպումը չափազանց երկար է տևել ու հագեցած է եղել լարվածությամբ»: Օրաթերթը հավելել է. «Հորդանանի թագավորը Բեն Սալմանի հետ հանդիպումն անավարտ է թողել ու զայրացած վիճակում ու առանց հրաժեշտ տալու լքել է սենյակը և ուղղակի շարժվելով դեպի իր անձնական ինքնաթիռը Հորդանան է վերադարձել»: «Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ Հորդանանի թագավորի ու Արաբիայի գահաժառանգի միջև լարվածությունը սրվել է այն պահին, երբ Բեն Սալմանը Աբդոլլահ Բ-ին կոչ է արել ընդունել Եմենի դեմ պատերազմին Հորդանանի բանակի մասնակցության դիմաց ընդունել Հորդանանին երեք միլիարդ դոլար գումար վճարելու իր առաջարկը: Բեն Սալմանը նաև Հորդանանի թագավորին ասել է, որ Հորդանանի բանակը պիտի քաջություն ցուցաբերի և Արաբիայի ու Էմիրությունների բանակների կողքին կռվի Եմենի դեմ: Այս հաղորդման համաձայն Մոհամմեդ Բեն Սալմանի արտահայտություններն ու առաջարկը զայրույթ են պատճառել Հորդանանի թագավորին և վիրավորել են նրա ինքնասիրությունը: «Նյու Յորք Թայմզ» օրաթերթն ընդգծել է, որ Հորդանանի թագավորը խիստ պատասխան տալով Բեն Սալմանին ասել է. «Երբ 1967 թվականի պատերազմը ծագեց ու Հորդանանի բանակը փողոց առ փողոց կռվում էր Ղոդսում, դուք որտե՞ղ էիք»: Հորդանանի թագավորն այնուհետև ասել է. «Մենք կարիք չունենք, որ ուրիշը մեզ քաջության դասեր տա»: Հանդիպման ժամանակ Բեն Սալմանը Հորդանանի թագավորից պահանջել է Արաբիային փոխանցել Ղոդսում իսլամական կալվածքների ու սրբավայրերի խնամակալությունը, որին ի պատասխան Աբդոլլահ Բ-ն ասել է, որ Արաբիան իր խնամակալության տակ ունի Մեքքան ու Մեդինան և ավելի լավ է, որ դրանց մասին հոգ տանի: Այս խոսակցությունից հետո Աբդոլլահ Բ-ն առանց Մոհամմեդ Բեն Սալմանին հրաժեշտ տալու հեռացել է սենյակից ու Հորդանան է վերադարձել և այդ օրվանից Հորդանանի ու Արաբիայի միջև պաշտոնական շփումները դադարեցվել են:

 

Ալիք

Մուրադ Փափազյան. «Նախագահի ավելի լավ թեկնածու հնարավոր չէր պատկերացնել, Արմեն Սարգսյանն ընդունելի է նաև սփյուռքում»

 

ՀՅԴ Բյուրոի անդամ, Ֆրանսիայի Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որպես նախագահի թեկնածու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկելը շատ լավ որոշում է: Նրա դիտարկմամբ՝ Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն է նախագահի պաշտոնի համար, նա նաև ընդունելի և ընկալելի է սփյուռքում, ավելի լավ թեկնածու հնարավոր չէ պատկերացնել:

«Նա տարիներ շարունակ գործել է սփյուռքում` հատկապես Անգլիայում: Բայց նա նաև ճանաչում է սփյուռքի բոլոր կազմակերպություններին: Լավ ընտրություն է: Նա Հայաստանի զարգացման հարցում իր ներդրումն ունեցել է, և բոլոր հոսանքների հետ դրական հարաբերություններ է հաստատել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ներկայիս նախագահ  Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ՀՀԿ Գործադիր Մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, նրա համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

 

 

News.am

Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումները շարունակվեն, կկորցնենք Սևանը. ահազանգում են մասնագետները

 

Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սևանա լիճ չենք ունենա: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում ասացին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի մասնագետները:

2017 թ-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սևանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բացի 2017 թ-ից բացասական հաշվեկշիռ է գրանցվել նաև 2012 և 2014 թվականներին: