Մամուլի տեսություն 22-01-2018
Եմենի դեմ ոտնձգության առաջին օրերին Արաբիան ենթադրում էր, որ միայնակորեն կարող է պարտության մատնել հեղափոխականներին ու Եմենի Անսարալլահին ու այդ պատճառով էլ կաշառելով արաբական մի քանի չքավոր երկրների ծառայության վերցրեց Սուդանի ու Սենեգալի պես երկրների, նաև «Բլաք Վաթեր»-ի վարձկաններին:
Քեյհան
Լատին Ամերիկայի մարդասպանների օգտագործումը՝ Եմենի ճահճուտից փրկվելու համար Ալե Սաուդի գործադրած վերջին ջանքը
Եմենի դեմ ոտնձգության առաջին օրերին Արաբիան ենթադրում էր, որ միայնակորեն կարող է պարտության մատնել հեղափոխականներին ու Եմենի Անսարալլահին ու այդ պատճառով էլ կաշառելով արաբական մի քանի չքավոր երկրների ծառայության վերցրեց Սուդանի ու Սենեգալի պես երկրների, նաև «Բլաք Վաթեր»-ի վարձկաններին: Սակայն հակառակ Ալե Սաուդի պատկերացման այս հնարքը եմենցի հեղափոխականների կամքի դիմաց որևէ արդյունք չտվեց և այսօր պատերազմի հավասարությունը շրջվել է ու Արաբիան հայտնվել է պաշտպանողական դիրքում, քանի որ Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ երեք հրթիռներն ինչ-որ սարսափ են առաջացրել սաուդացի պաշտոնատարների մոտ, հատկապես որ հրթիռներից մեկը թիրախ էր դարձրել Սաուդայի թագավորի գլխավոր նստավայրը համարվող «Ալ-Յամամե»-ի պալատը: Հետևաբար Սաուդական ռեժիմն այդ պատերազմից պատվաբեր կերպով դուրս գալու համար ինչ-որ հնարք է որոնում:
ԱՄՆ-ի «Էմ Բի Սի» հեռուստակայանը հայտարարել է, որ Արաբիայի իշխանությունները Եմենի պատերազմում պարտություն են կրել ու այդ երկրի բանակի ուժերն ու հատկապես սպայական կազմը խոշոր կորուստներ է ունեցել: Արաբիայի զինվորական հրամանատարներից ու սպաներից շատերը պատերազմի ընթացքում կրած իրենց իրական կորստի թիվը չեն հայտարարում, սակայն այդ պատերազմում ամեն օր սպանվում են Արաբիայի 10-ից 20 զորայիններ: Արաբիան սրանից ավելի չի կարող համբերել ռազմական պարտությունը:
Բացի այդ Եմենի պատերազմում Արաբիայի դեմ կռվող ու Եմենի բռնազավթմանը դեմ ուժերը որոշ օրերում ոչնչացրել են Արաբիայի 4-ից 5 տանկեր: Հետևաբար Արաբիան որոշել է իր ուժերին հեռացնել Եմենից ու այսօր դրանց փոխարինում է Լատին Ամերիկայի երկրների զորայիններով ու նրանցից յուրաքանչյուրին Եմենում կռվելու համար 4000-ից 5000 դոլար աշխատավարձ է վճարում: Համաձայն այս հաղորդման հիշյալ զորայիններն իրենց երկրներում ամսական 250 դոլար թոշակ են ստանում, սակայն Արաբիան բարձր աշխատավարձ առաջարկելով Լատին Ամերիկայից ավելի քան 10 հազար զորայիններ է ներգրավել այս պատերազմում:
«Էմ Բի Սի»-ին հաղորդել է, որ Արաբիան առանց հայտարարություն կատարելու փորձում է այդ հնարքով նահանջել Արաբիայում պատերազմից:
Էթթելլաաթ
ԱՄՆ-ում բողոքի ամենամեծ ցույցը Թրամփի նախագահության առաջին տարեդարձին
Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարեդարձի հետ միաժամանակ միլիոնավոր ամերիկացիներ նրա քաղաքականությունների դեմ ցույց կատարեցին այդ երկրի տարբեր քաղաքներում ու կերտեցին այդ երկրի պատմության բողոքի ամենախոշոր հանրահավաքներից մեկը: «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն այս համադրված ցույցերը տեղի ունեցան Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Շիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Հյուստոնում, Ռալիում, Ֆիլադելֆիայում, Ռիչմոնդում ու շուրջ 250 այլ քաղաքներում: Ցույցերի մասնակիցներն դատապարտեցին կանանց հետ կապված Թրամփի քաղաքականությունները: Բողոքարարները ողջունելով 2018 թվականի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին ամերիկացի քվեարկողների մասնակցությունը, պահանջեցին իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ նախագահին: Ցուցարարները դատապարտելով միգրանտների հանդեպ Թրամփի քաղաքականությունները և կանանց ու տղամարդկանց իրավունքների անհավասարությունը, պահանջեցին բացահայտել Թրամփի սեռային բարոյալքությունները: Միևնույն ժամանակ Թրամփի քաղաքականությունների դեմ ցույցեր կազմակերպվեցին նաև Իտալիայում, Գերմանիայում, Ուգանդայում ու Ճապոնիայում: Դա ի տես այն բանի, որ Թրամփը հակազդելով այդ ցույցերին «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշեց. «Մեծ մեծ երկրի ամբողջ տարածքում հաճելի եղանակ է՝ գեղեցիկ օր կանանց ցույցերի համար: Դուրս եկեք ու տոնեք այս պատմական նվաճումը, տնտեսական աննախադեպ հաջողությունն ու նաև վերջին 12 ամսվա ընթացքում հարստության արտադրման համար ստեղծված առիթը: Վերջին 18 տարիներին կանանց մոտ անգործությունը հասել է նվազագույն չափերի»:
Ալիք
«Հայերի աքսորի ժամանակ թուրք ժողովուրդն ավելի շատ կորուստներ է ունեցել, քան հայերը». Էրդողանը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Բուրսա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին ու հայտարարել, որ «թուրք ժողովուրդն այդ տարիներին ավելի շատ կորուստներ է ունեցել, քան հայերը»: Փոխանցում է թուրքական «Akşam» պարբերականը:
«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիվը շատ ավելին է, քան այն թվերը, որոնց մասին իրենք խոսում են՝ կոչելով դա «Հայոց Ցեղասպանություն», - ասել է Էրդողանը:
Հայոց Ցեղասպանության թեմային Էրդողանն անդրադարձել է Ալժիրի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո՝ մեղադրելով եւրոպացիներին այնտեղ տեղի ունեցած կոտորածների համար եւ հիշեցնելով, որ Հյուսիսային Աֆրիկայի այդ տարածքները նույնպես ժամանակին կցված են եղել Օսմանյան կայսրությանը:
Էրդողանը նաեւ նշել է, որ թուրք ժողովուրդը ժամանակին «իր զավակներին է կորցրել Բալկաններում, Կովկասում», եւ նրանց սիրտը շարունակում է «սեղմվել» այդ ամենի համար:
«Սա ես ասում եմ նրանց, ովքեր խոսում են ցեղասպանության մասին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ի Գերագույն շտաբի արխիվներում միայն առկա է Հայկական հարցին առնչվող 1 մլն. 700 հազար արխիվային փաստաթուղթ: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են բացել դրանք, սակայն հայկական կողմն «անպատասխան է թողնում երկկողմանի կերպով արխիվները բացելու առաջարկները»:
Tert.am
Արմեն Սարգսյանը կարող է ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում գործողություններ անել. Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դրական է գնահատում Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրելու գաղափարը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր գնահատմամբ Արմեն Սարգսյանը բավականին լայն հնարավորություններով անձնավորություն է, հատկապես մյուս շրջանառվող անունների հետ համեմատած:
Հարցին, որ հաջորդ անունը «Ելք»-ի թեկնածու Արտակ Զեյնալյանն էր, ի՞նչ առավելություն ունի նա Արտակ Զեյնալյանի հետ համեմատած, նա պատասխանեց, որ ինքը չհամեմատեց կոնկրետ Արտակ Զեյնալյանի հետ:
«Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ հարգում, շատ պարկեշտ անձնավորություն է, բայց Արմեն Սարգսյանն իր հնարավորությունով ու կենսագրական կողմերով խոսում է այն մասին, որ նրա հնարավորությունները ավելի մեծ են: Այն հնարավորությունները, որ Արմեն Սարգսյան ունի ՀՀ-ից դուրս, շատերը չունեն»,- շարունակեց նա:
Արման Նավասարդյանը, խոսելով հարցի մասին, թե ինչ կարող է անել Արմեն Սարգսյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, նշեց, որ Արցախի խնդրով պաշտոնական կարգավորումներից բացի այլ բան անել դժվար է:
«Նա կարող է ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում գործողություններ անել»,- ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Միևնույն ժամանակ, Նավասարդյանը նկատեց, որ եթե Արմեն Սարգսյանն այլ պայմաններում դառնար նախագահ, եթե Սահմանադրությունը փոփոխված չլիներ, ապա նա լավ նախագահ չէր կարող դառնալ. «Ներքին քաղաքականությունն այլ բան է, արտաքինը՝ այլ»:
Հարցին՝ ի՞նչ է արել Արմեն Սարգսյանը՝ որպես Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, բացի նրանից, որ Ցեղասպանության 100-ամյակի օրն Անգլիայի թագաժառանգ Չարլզը, որն Արմեն Սարգսյանի ընկերն է, մասնակցեց Թուրքիայում կազմակերպված միջոցառմանը, Նավասարդյանը պատասխանեց. «Դժվարանում եմ պատասխանել»: