Մամուլի տեսություն 23-01-2018
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու համար ԵՄ-ն նպատակ ունի Իրանին պարտադրել ընդունելու հրթիռային ու տարածաշրջանային գործունեության շուրջ բանակցությունն ու ԵՄ-ի պայմանները:
Ղոդս
Եվրոպան նոր ՀԳՀԾ պարտադրելու առաջնագծում
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու համար ԵՄ-ն նպատակ ունի Իրանին պարտադրել ընդունելու հրթիռային ու տարածաշրջանային գործունեության շուրջ բանակցությունն ու ԵՄ-ի պայմանները: Այս լրատվական գործակալությունը հայտարարել է, որ հավանաբար ԱՄՆ-ին է ներկայացնելու փաթեթ, որը մեղմելով Իրանի հետ կապված Թրամփի մտահոգությունները, միջուկային համաձայնությունը կրկին բանակցության թեմա չի դարձնի: Այս ռազմավարությունը կարող է Իրանին բալիստիկ հրթիռների փորձարկումից հրաժարեցնելու համար տնտեսական շրջափակումներ գործադրելու սպառնալիք պարունակել: Եվրոպայի հավանական ռազմավարության մյուս բաժինը վերաբերում է դիմադրության առանցքի խմբերին իր հովանավորության ծավալները փոքրացնելու կապակցությամբ Իրանի վրա ճնշում գործադրելուն: «Ռոյտերզ»-ի ընդգծմամբ թվում է, որ Եվրոպայի հավանական ռազմավարությունը պարունակում է բազմաթիվ հարցեր, որոնք ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատարների հավաստամամբ ԻԻՀ-ի հետ կապված մտահոգություն են պատճառում նրանց: Միևնույն ժամանակ նրանք փորձում են այդ հարցերն արծարծել քայլ առ քայլ ու մինչև ցանկացած արդյունքի հանգելը կրկնակի բանակցություններ պարտադրել Իրանին: Այս միջոցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը տեղեկացրեց Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցության և դիմադրության առանցքի շուրջ բանակցության նպատակով մարտի 5-ին Թեհրան կատարելիք իր ուղևորության մասին: Լը Դերիանն ասել է. «Իրանի հետ բալիստիկ հրթիռների ու տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցություններ ենք ունեցել և ցանկանում ենք նրանց հետ բանակցել տարածաշրջանում Իրանի ռազմական ավերիչ ներազդեցության և Հեզբոլլահի ու Եմենի Հուսիների ցուցաբերվող հովանավորության շուրջ բանակցություն ունենալ Իրանի հետ ու այդ պատճառով էլ մարտի 5-ին ուղևորվելու եմ Թեհրան»: Նկատի առնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ի թերությունները վերացնելու համար 120-օրյա վերջնագիր է ներկայացրել եվրոպացիներին ու Կոնգրեսին. Եվրոպացիներն Իրանի հետ խորհրդակցությամբ փորձում են նոր բանակցությունների ճամբա բացել: Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատարներն անցած շաբաթ բանակցություն ունեցան ԻԻՀ ԱԳ նախարարի հետ: ԻԻՀ ԱԳ նախարարությունը հերքեց հրթիռային հարցերի շուրջ ցանկացած տեսակի պայմանավորվածությունը, սակայն Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ հրթիռային ծրագրի և տարածաշրջանային ներազդեցության շուրջ սեղմ ու չափազանց լուրջ բանակցություններ սկսելու շուրջ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ջավան
Թրամփի տեղակալի պատկերը Ղոդսի ցասման կրակում
Մի խումբ պաղեստինցիներ բողոքելով զավթված տարածքներ կատարած ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի ուղևորության դեն, այրեցին ԱՄՆ-ի դրոշն ու Դոնալդ Թրամփի պատկերը: Փենսը լինելով Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու գլխավոր հովանավորը Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հավակնեց, թե դա խթան կհանդիսանա խաղաղության գործընթացին: Մայք Փենսի զավթված տարածքներ ուղևորությունը հանգեցրել է պաղեստինցիների բողոքին: Պաղեստինցի զայրացած երիտասարդներ երկուշաբթի օրը Բեթղեհեմ քաղաքի Ս. Ծննդյան տաճարի դիմաց այրեցին Փենսի պատկերները: Պաղեստինցի երիտասարդությունը նաև կարգախոսներ վանկարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատապարտեց զավթված Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրելու ԱՄՆ-ի ընդունած որոշումը: «Սպուտնի»-ի հաղորդման համաձայն, պաղեստինյան խմբեր ու կուսակցություններ երեքշաբթի օրը «Ցասումի օր» են հռչակել: Հանրահավաքի մասնակից ակտիվիստներից Մազեն Ալ-Աըզեն «Անատոլու» լրատվական գործակալության ասաց. «Այս հանրահավաքի միջոցով ցանկանում ենք այն պատգամը փոխանցել Փենսին, որ Պաղեստինի հարցի չեղարկման նախագիծը ձախողված է։ Այսօր մեր միությունն ավելի ամուր է և Պաղեստինի հարցի ոչնչացմանը ձգտող նախագծերի հանդեպ մեր դիմադրությունը խստացել է»: «Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն Պաղեստինում դիմադրության կոմիտեները Փենսի Ղոդս կատարած ուղևորությունն ԱՄՆ-ի կողմից սրբությունների ու Պաղեստինի հարցի դեմ ուղղված թշնամական քայլ բնութագրեցին ու ընդգծեցին Պաղեստինի իդեալների դեմ սադրանքները ձախողեցնելու համար իրենց դիմադրության ու միասնականության ամրապնդման անհրաժեշտությունը: Փենսն այն պայմաններում է զավթված Պաղեստին ուղևորվել, երբ Պաղեստինի ինքնավար վարչակազմն ու պաղեստինցի պատասխանատուներ Ղոդսի դեմ Թրամփի որոշումից հետո բոյկոտել են ԱՄՆ-ի կառավարության հետ շփումները:
Սպուտնի Արմենիա
Էսկանդարյան և Թեյմուրյան. իսլամական հավաքականի քրիստոնյաները
Իրանի ֆուտբոլի հավաքականն անցել է 2018թ–ի աշխարհի առաջնության որակավորման փուլն ասիական ընտրական գոտում։ Սա կդառնա իրանցիների հինգերորդ ելույթը համաշխարհային առաջնությունների եզրափակիչ փուլերում։
Իրանական ֆուտբոլում հայազգի խաղացողները միշտ շատ են եղել, իսկ նրանցից մի քանիսը խաղացել են երկրի ազգային հավաքականում։ Մեկն ավելի շատ է խաղացել, մյուսը` քիչ, փոփոխական հաջողությամբ, բայց այդ մարզաձևում հայկական ներկայությունը միշտ եղել է։ Հատկապես կարելի է նշել երկու ֆուտբոլիստների, երկու Անդրանիկների` Էսկանդարյանի և Թեյմուրյանի անունները։
Անդրանիկներից մեկը խաղացել է հավաքականի պաշտպանությունում, նրան այսօր էլ հիշում են երկրում որպես օրինակելի պաշտպանի։ Նա ծնվել է 1951թ–ին. Էսկանդարյանի` որպես խաղացողի վերելքը տեղի է ունեցել 1970–ականներին։ Նա սկսել է ելույթ ունենալ Թեհրանի «Արարատում», հետո հրավիրվել է իրանական դիվիզիոն` «Էստեղլալ»։
Միջազգային ասպարեզում հաջողությունն այդ ժամանակ է ժպտացել նրան։ 1976թ–ին Էսկանդարյանը թիմի հետ դարձել է Ասիայի գավաթակիր, և նույն տարում Իրանը մտել է Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկու տարի անց տեղի է ունեցել նրա դեբյուտը Իրանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության եզրափակչում։
Երկրորդ Անդրանիկը` Թեյմուրյանը, 35 տարեկան է, այնպես որ առայժմ հայտնի չէ, կմասնակից նա արդյո՞ք Ռուսաստանի առաջնությանը։ Իրանական ֆուտբոլում այդ խաղացողը շատ հայտնի է, նա երկար ժամանակ եղել է ազգային հավաքականի ավագը։
2014թ–ի Բրազիլիայի աշխարհի առաջնությունն իրանական թիմի համար անհաջող էր. երկու պարտություն և մեկ զրոյական ոչ ոքի Նիգերիայի հետ, ու ընդամենը մեկ գոլ։ Չնայած դրան, Իրանում երբեք ողբերգություն չեն դարձրել հավաքականի պարտությունը, իսկ ֆուտբոլիստներն, ընդհանուր առմամբ, արժանացել են գովասանքի։
Ալիք
Ջեմ Օզդեմիր. «Հրանտ Դինքին սպանել է թուրքական պետությունը»
Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում։
Քյոլնում Դինքի հիշատակի միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի եւ Գերմանիայի հայտնի մտավորականներ եւ քաղաքական գործիչներ։
Միջոցառման ժամանակ խոսքով հանդես է եկել Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը՝ հայտարարելով, որ Դինքին սպանել է թուրքական պետությունը։
«Դինքի սպանությամբ Թուրքիայում ժամանակը հետ գնաց։ Թուրքիայում հիմա նույնիսկ մամուլն ազատ չէ»,- ասել է Ջեմ Օզդեմիրը։
Թուրք հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն իր հերթին նշել է, որ Դինքի սպանությունը կազմակերպողները մի բան հաշվի չէին առել, որ Դինքի սպանությունը Թուրքիայի հասարակության մոտ խղճի պայթյուն կառաջացնի։
«Այս առումով Հրանտ Դինքն իր մահով Թուրքիայում շատ բան փրկեց»,- ասել է Զարաքօլուն։