Մամուլի տեսություն 24-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82275-Մամուլի_տեսություն_24_01_2018
Չնայած ՀԳՀԾ-ն սրբագրելու հետ եվրոպական պետությունների հայտնած նախնական հակառակության ըստ երևույթն նրանք ԱՄՆ-ի ճնշման ներքո ՀԳՀԾ-ն սրբագրելու հարցում կանաչ ազդանշան են ցույց տվել Սպիտակ տանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 07:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-01-2018

Չնայած ՀԳՀԾ-ն սրբագրելու հետ եվրոպական պետությունների հայտնած նախնական հակառակության ըստ երևույթն նրանք ԱՄՆ-ի ճնշման ներքո ՀԳՀԾ-ն սրբագրելու հարցում կանաչ ազդանշան են ցույց տվել Սպիտակ տանը:

Ջավան

Եվրոպան շրջադարձ կատարեց դեպի «ՀԳՀԾ-ի սրբագրում»

 

Չնայած ՀԳՀԾ-ն սրբագրելու հետ եվրոպական պետությունների հայտնած նախնական հակառակության ըստ երևույթն նրանք ԱՄՆ-ի ճնշման ներքո ՀԳՀԾ-ն սրբագրելու հարցում կանաչ ազդանշան են ցույց տվել Սպիտակ տանը: ԱՄՆ պետքարտուղարը, որ ևրոպացի պաշտոնատարներին համոզելու նպատակով Լոնդոն ու Փարիզ է ուղևորվել իր բրիտանացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո բացահայտեց, որ ՀԳՀԾ-ի թերությունները սրբագրելու համար փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ ևրոպացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն էլ իր լռությամբ կարծես թե կողմնակի հաստատեց դա: Ռուսաստանն այս հարցում ԱՄՆ-ի հետ ևրոպայի ընկերակցության կապակցությամբ ազդարարելով հայտարարել է, որ նման աշխատանքային խումբ ձևավորելու դրական հետևանքներ չի ունենա:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը մինչև առաջիկա մայիս ամիսը ՀԳՀԾ-ի սրբագրման համար ժամանակ է տվել եվրոպական  երկրներին ու Կոնգրեսին, Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան Դոնալդ Թրամփին գոհ պահելու և միևնույն ժամանակ միջուկային համաձայնությունը պահպանելու համար նոր խաղ են սկսել: Թիլերսոնը միևնույն ժամանակ տեղեկացրել է Վաշինգտոնին ընկերակցելու հարցում ևրոպայի պաշտոնատարներին համոզելու նպատակով դիվանագիտական խմբերի այդ մայրցամաք գործուղվելու մասին և ասել է, որ դիվանագիտական այդ խմբերը ՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ-ի ծրագրերի և Իրանի տարածաշրջանային աշխատանքների դիմակայման ձևերի շուրջ բանակցելու են ևրոպացիների հետ: ԱՄՆ պետքարտուղարը միևնույն ժամանակ խոստովանել է, որ անհնարին է Վաշինգտոնը կարողանա Թրամփի կողմից որոշված չորսամսյա ժամկետում որևէ սրբագրում կատարել Իրանի հետ միջուկային համաձայնության մեջ: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին երկուշաբթի գիշեր խուսափեց պատասխանել ՀԳՀԾ-ի սրբագրման աշխատանքային խումբ ստեղծելու մասին «Վալսթրիթ Ժուռնալ» օրաթերթի թղթակցի հարցումին պատասխանելուց պատճառաբանելով, թե թղթակիցը երկու հարցումներ է ուղղել: Ֆեդերիկա Մուգերինու լռությունը վկայում է Վաշինգտոնի պահանջների հետ եվրոպական  երկրների կողմնակի համաձայնության մասին, քանի որ եթե այդպիսին չլիներ Մուգերինին դա պիտի հերքեր, ոչ թե ինչ-որ պատրվակով խուսափեր հարցին պատասխանելուց:

 

Քեյհան

70 միլիոն մարդ լրատվական լռության պայմաններում տառապում է տարբեր ճգնաժամերից

 

«Քեյր» միջազգային հաստատությունը երկուշաբթի օրը մի զեկույց հրապարակելով հայտարարեց, որ շուրջ 70 միլիոն մարդ աշխարհում տառապում է հումանիտար տարբեր ճգնաժամերից: Այս զեկույցում ընդգծված է. «Միլիոնավոր մարդիկ այն պայմաններում աշխարհում անցանկալի պայմաններում են ապրում, երբ միջազգային շրջանակների ու փրկարարների կողմից որևէ ուշադրության չեն արժանանում»: Զեկույցում նկատվում են Էռիտրայի, Բրոնդիի, Սուդանի, Հյուսիսային Կորեայի, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության, Մալիի, Վիետնամի, Չադի, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության ու Պերուի անունները: «Քեյր» հաստատության ժամանակավոր գլխավոր քարտուղար Լոռի Լիի ընդգծմամբ հիշյալ անձանց անցանկալի պայմանները գրեթե անտեսանելի են ու նրանց վիճակի մասին հասարակական կարծիքի մասշտաբով քիչ տեղեկություններ գոյություն ունեն: Նա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հյուսիսային Կորեա կատարած ուղևորությանն ու այդ երկրում երաշտի խնդրին, ասաց. «Հյուսիսային Կորեայի բնակիչները բավարար չափով սնունդ չեն ստանում ու այդ կապակցությամբ բազմաթիվ խնդիրներ են դիմագրավում»: Միևնույն ժամանակ աֆրիկյան տարբեր երկրներ դիմագրավում են սովի, սակավաջրության ու վարակիչ հիվանդությունների պես բարդություններ: Աֆրիկայում տարածված հիվանդություններն, այդ թվում մալարիան բավարար առողջապահության բացակայության պատճառով վախի ստվեր են տարածել Աֆրիկայի վրա ու ամեն տարի մեծ թվով երեխաների կյանք են խլում: Իհարկե հումանիտար խնդիրները միայն Աֆրիկայով չեն սահմանափակվում ու մի քանի տարի է ինչ Եմենի դեմ Ալե Սաուդի ոտնձգությունը աֆրիկյան սովահար երկրներին նմանող կենցաղային պայմաններ է առաջացրել այդ երկրում: Եմենում Արաբիայի միջամտության պատճառով առաջացած առողջապահական խնդիրներն այդ երկրում խոլերայի տարածման և միլիոնավոր կանանց ու երեխաների թերսնման պատճառ են դարձել:

 

Ալիք

Սերժ Սարգսյան. «Հայաստանի եւ Իրանի միջեւ կայուն քաղաքական երկխոսություն կա»

 

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները 2 հազար տարվա պատմություն ունեն, եւ մենք քաղաքական կայուն երկխոսություն ունենք: Ֆրանսիա այցի ժամանակ «L'Express» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով՝ երկրների միջեւ ձեւավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, կան մշտական քաղաքական այցեր, եւ Հայաստանն Իրանի հետ հարաբերություններ է պահպանում:

«Ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանը մշտապես չեզոք դիրքորոշում է պահպանել, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարեւաններին եւ նրանց մշակույթը»,- նշել է Սարգսյանը:

 

Ժամանակ

Մակրոնի ղարաբաղյան մանրամասները. Սերժ Սարգսյանի պլանը

 

 

«Ստատուս քվոն կայուն չէ, և ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, նախօրեին Փարիզի Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ դիտարկում է բանակցությունն առաջ տանելու հնարավորությունը: Մակրոնը հայտարարել է, որ լուծումը պահանջելու է համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ:

Ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում ղարաբաղյան հակամարտության մասով եղել է շատ ավելի սակավախոս: Սերժ Սարգսյանն ասել է, որ շնորհակալություն է հայտնել Մակրոնին խնդրի կարգավորման Ֆրանսիայի տարիների ջանքի համար: Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում է իր ինքնորոշման և ազատության համար, ու այդ պայքարը չի կարող հաջող ավարտ չունենալ:

Մակրոնի և Սարգսյանի հայտարարության շեշտադրումներում նկատելի է տարբերությունը: Դա պայմանավորված է կարգավիճակների՞ տարբերությամբ, որ ունեն Մակրոնն ու Սերժ Սարգսյանը, թե՞ նաև սկզբունքային մոտեցումների և դիրքորոշումների: Ի վերջո՝ Ֆրանսիան միջնորդ համանախագահներից է և իր հայտարարություններում, անկասկած, պետք է լինի որոշակիորեն չեզոք, զուսպ և ըստ էության՝ խոսի այն մասին, ինչի մասին խոսել է Մակրոնը, և խոսում են բոլոր համանախագահները՝ այս կամ այն նրբերանգային տարբերությամբ: Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահն ամենևին նորություն չի ասում, երբ խոսում է, այսպես ասած, համարձակ փոխզիջումների մասին:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահն իր անդրադարձում բավական մանրակրկիտ է և նշում է անգամ Կրակովում արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպման մասին, ինչով Մակրոնը, թերևս, փորձում է վկայել, որ չնայած իր համեմատաբար նոր նախագահությանը, Ղարաբաղի հարցում հասցրել է բավականին խորամուխ լինել պրոցեսի մեջ և բավական ուշադիր է դրա ընթացքի նկատմամբ: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահն առնվազն ամրագրում է, որ ղարաբաղյան խնդիրն իր համար կարևոր թեմաների շարքում է, համենայնդեպս՝ այն աստիճան, որ հետևում է դրա ընթացքին՝ ընդհուպ արտգործնախարարական մակարդակի հանդիպումների ներառմամբ»,-գրում է թերթը:

Ի պատասխան հարցին՝ Հայաստանին մտահոգո՞ւմ է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի. «Ուրախությամբ կը նշեմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»: