Մամուլի տեսություն 25-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82367-Մամուլի_տեսություն_25_01_2018
Իրանի դեմ հրթիռային սահմանափակություններ գործադրելու նպատակով ԱՄՆ-ի եվրոպացի ու նաև տարածաշրջանային գործընկերներին համոզելու համար ԱՄՆ ավագ պաշտոնատարների խորհրդակցություններին ու ուղևորություններին զուգահեռ Իրանի զինված ուժերը հստակ պատասխան տվեցին այդ քաղաքական տեղաշարժերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2018 08:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-01-2018

Իրանի դեմ հրթիռային սահմանափակություններ գործադրելու նպատակով ԱՄՆ-ի եվրոպացի ու նաև տարածաշրջանային գործընկերներին համոզելու համար ԱՄՆ ավագ պաշտոնատարների խորհրդակցություններին ու ուղևորություններին զուգահեռ Իրանի զինված ուժերը հստակ պատասխան տվեցին այդ քաղաքական տեղաշարժերին:

Ղոդս

Հրթիռային պատասխան Թրամփի նախապայմաններին

 

Իրանի դեմ հրթիռային սահմանափակություններ գործադրելու նպատակով ԱՄՆ-ի եվրոպացի ու նաև տարածաշրջանային գործընկերներին համոզելու համար ԱՄՆ ավագ պաշտոնատարների, այդ թվում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու նախագահի տեղակալ Մայք Փենսի խորհրդակցություններին ու ուղևորություններին զուգահեռ Իրանի զինված ուժերը Մեծարգո մարգարեի անվան համատեղ զորավարժության ընթացքում հստակ պատասխան տվեցին այդ քաղաքական տեղաշարժերին: Այս զորավարժության ընթացքում միջին հեռահարության քրուզ տեսակի տարբեր հրթիռների հաջողությամբ փորձարկմամբ, այդ թվում «Լաբեյք» դիպուկահար հրթիռի, ափից ծով «Նասր» հրթիռի և նավի վրայից առաջին անգամվա համար բարձր հեռահարությամբ քրուզ տեսակի «Ղադր» հրթիռի արձակմամբ, նաև կարճ ժամկետում տարբեր բարձրությունների վրա հակահրթիռային համակարգերով օժտված ռադարային ու հրթիռային շարժական կայանների հաստատմամբ ցուցադրվեցին Իրանի հրթիռային ուժի հզորությունը, ճշգրտությունն ու կենսունակությունը: Իրանի հրթիռների հրապարակային փորձարկումն իրականացվեց այն պայմաններում, երբ ԱՄՆ պետքարտուղարն անցած երկուշաբթի օրը Լոնդոնում իր բրիտանացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո տեղեկացրեց մեր երկրի հրթիռային ծրագրի կապակցությամբ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ եվրոպական երկրների դրական կարծիքը շահելու և ՀԳՀԾ-ի թերությունների սրբագրման համար փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հակազդելով վերջին զարգացումներին հստակ կերպով ասել է. «Մինչ այսօր հրթիռային որևէ բանակցություն տեղի չի ունեցել ու այսուհետ էլ տեղի չի ունենալու, քանի որ դա Իրանի կարմիր գիծն է»: Այն պայմաններում երբ Իրանի դիվանագիտական կորպուսն ու կառավարությունը պահպանողական կերպով հետևում են եվրոպացի ու ամերիկացի պաշտոնատարների փոխայցելություններին և փորձում են պարզել, թե եվրոպացիներն ինչքանով են հեռացել Իրանից ու հակվել Վաշինգտոնի կողմը, Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի տարածաշրջանում վերջին օրերի զորավարժության ժամանակ մի քանի հաջող հրթիռային փորձարկումներ իրականացնելով մտածված, որոշիչ ու ազդարարող ազդանշաններ են հղել եվրոպական երեք երկրների մայրաքաղաքներին: Այս միջոցին ուշագրավ կետը հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Իրանի հրթիռային ռազմավարության մեջ առաջացած փոփոխությունն է, ինչը հայտնվել է արևմտյան երկրների ու ամերիկացիների ուշադրության կենտրոնում, քանի որ դա ուղղակիորեն հենց այն ուղղությունն է, որի մեջ ցանկություն չունեին, որ Իրանը հայտնվի: Երեկ փորձարկված հրթիռները միջին և նույնիսկ մինչև 1000կմ բարձր հեռահարությամբ քրուզ կամ բալիստիկ տեսակի հրթիռներ էին, որոնց յուրահատկություններից են դիպուկահարությունն ու թիրախին բախվելուց հետո ավերման մեծ կարողությունը:

 

Ռեսալաթ

Սիրիայում ԱՄՆ-ի ստերի բացահայտումը

 

Ժամանակի ընթացքում Սիրիայում ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի հանդեպ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հովանավորությունն ապացուցվելով աշխարհի հասարակական կարծիքն իրազեկվել է Սիրիայի զարգացումներում այս չարաբաստիկ եռանկյունու բացասական դերակատարության մասին: Սիրիայի հարցով անկախ հետաքննություն անցկացվելու հետ ԱՄՆ-ի հակառակությունն ու կողմնորոշված հետաքննություն անցկացնելու ուղղությամբ նրա գործադրած ջանքը վկայում է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Սիրիայում ու Ասիայի արևմուտքի տարածաշրջանում իր ոճրագործությունների ու սադրանքների բացահայտումից: Այդուհանդերձ ոչ շատ հեռու ապագայում այդ ոճրագործությունները բացահայտվելու են: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատելով Սիրիայում քիմիական զենքերի օգտագործման ընթացքի մասին այդ երկրի առաջարկած բանաձևի նախագծի մերժումն, ասաց. «ԱՄՆ-ն դավաճանում է ոչ միայն ճշմարտության, այլ նաև հենց իրեն»: Վասիլի Նեբնեզիան այդ մասին հայտարարեց Սիրիայում քիմիական զենքերի հարցով գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում: Նա հավելեց. «Մեր ներկայացրած բանաձևի մերժվելը բացահայտում է մի ճշմարտություն, որը ցավոք սրտի գիտենք, թե ինչ է»: «ԱՄՆ-ն արհեստավարժ հետաքննության անկախ գործընթացի կարիք չի զգում»,-ընդգծեց ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը:

 

 

Tert.am

Ադրբեջանը ցանկացած լուրջ միջազգային իրադարձության պատասխանում է սադրանքով. դա եղավ և՛ Նալբանդյան-Մամեդյարով, և՛ Ժնևյան հանդիպումից հետո, և՛ հիմա. Շարմազանով

 

 

Եթե մենք՝ բոլոր կողմերը, ուզում ենք երկարատև խաղաղության, պետք է Ադրբեջանին՝ սանկցիաներով է, ճնշումներով, թե հասկացնելով, բերենք կառուցողական դաշտ. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով շփման գծում ադրբեջանական զորքերի կողմից դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:

Ըստ Շարմազանովի՝ Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձության պատասխանում է սադրանքով, դա եղավ և՛ վերջերս Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո, և՛ Ժնևյան հանդիպումից հետո, և՛ հիմա:

«Ադրբեջանն այդ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նրանք միջնորդ երկրների մոտ ասում են մի բան, բայց դարձել են իրենց քաղաքականության զոհը, իրենք են իրենց մտցրել փակուղի, միջազգային հանրությունը պետք է օգնի, որ նրանք կարողանան դուրս գալ այդ մաքսիմալիստական վիճակից, բայց անհնար է օգնել մեկին, ով չի ցանկանում այդ օգնությունը: Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է, իրենք են դարձել հայատյացության քաղաքականության զոհը»,-ասաց նա:

Ըստ ԱԺ խոսնակի՝ նմանատիպ սադրանքները երբեք չեն կարող ազդել ԼՂ-ի ժողովրդի և հայ ժողովրդի քաղաքական կամքի վրա: «Ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել»,-ասաց նա:

Շարմազանովը հիշեց, որ երբ 2016թ-ին ապրիլյան պատերազմն էր, առաջին անգամ՝ ապրիլին 16-ին, հենց նույն տարում Մոսկվայում էր՝ մասնակցելու կոնֆերանսի: «Հանդիպեցի այսօր արդեն Ադրբեջանի նախագահի խոսնակի` Ասադովի հետ, և ելույթի ժամանակ ասել եմ «no pasaran»` «չի՛ անցնի», չեք կարող որևէ ձևով վախեցնել Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ նույն բանն է, «no pasaran», ձեր սադրանքները որևէ խնդիր չեն կարող լուծել: Պարզապես, եթե իրենց զինվորների կյանքն իրենց համար արժեք չունի, մեր համար մեր ցանկացած զինվորի կյանքն ամեն ինչից վեր է: Մեզ համար ՀՀ քաղաքացու, Ղարաբաղի քաղաքացու կյանքն ամեն ինչից վեր է»,-ասաց նա:

 

 

Փաստ

Բաղրամյան 26-ը որոշել է. Էդվարդ Նալբանդյանը մինչև տարեվերջ կմնա ԱԳ նախարարի պաշտոնում

 

«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների գագաթնաժողովը: Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը՝ ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի:

«Փաստի» աղբյուրի տեղեկություններով, հենց այս համաշխարհային կարևոր միջազգային միջոցառման առիթով Բաղրամյան 26–ում որոշել են Էդվարդ Նալբանդյանին մինչև տարվա վերջ թողնել արտգործնախարարի պաշտոնում»: