Մամուլի տեսություն 06-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82431-Մամուլի_տեսություն_06_01_2018
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ասաց. «Իրանը Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակություն չունի և պատրաստ է բոլոր բնագավառներում ընդլայնել համագործակցությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2018 12:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-01-2018

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ասաց. «Իրանը Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակություն չունի և պատրաստ է բոլոր բնագավառներում ընդլայնել համագործակցությունները»:

ԻՌՆԱ

ՀՀ-ում Իրանի դեսպան. Երևանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակություն չունենք

 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ասաց. «Իրանը Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակություն չունի և պատրաստ է բոլոր բնագավառներում ընդլայնել համագործակցությունները»:

Սեյեդ Քազեմ Սաջադին Երևանում ԻԻՀ դեսպանատանը հյուրընկալելով ՀՀ ԱԺ-ի 28 պատգամավորների այս մասին հայտարարելով, նշեց. «Անդորրն ու անվտանգությունը երկու երկրի հարաբերությունների ընդլայնման հարցում կարևոր գործոններից են և Իրանի ու Հայաստանի գործարարները պիտի օգտվեն այդ պայմաններից»:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀԿ, Բարգավաճ Հայաստան և ՀՅԴ կուսակցությունների և «Ելք» դաշինքի պատգամավորները, նաև Արարատի, Արամվիրի, Կոտայքի ու Լոռիի մարզպետները, Իրանի դեսպանը հավելեց. «Երկու տարի առաջ վիզայի ռեժմի չեղարկմամբ իրանցի ու հայ գործարարների կողմից ներդրումների հավելման ականատես ենք եղել»:

«Երկու երկրների տնտեսական, արդյունաբերական ու գյուղատնտեսական պատվիրակությունների փոխայցելությունների ականատես ենք եղել և կնքված համաձայնագրերը կյանքի կոչվելու դեպքում կարող ենք հույս ունենալ, որ Իրանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ կարձանագրի»:

Հանդիպման ժամանակ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Վահրամ Բաղդասարյանը նույնպես հայտարարեց, որ երկու երկրի հարաբերությունները վաղեմի անցյալ ունեն և խոշոր ձեռքբերումների են հանգեցրել:

 

 

Մեհր

Եմենի պատերազմը ծնկի է բերել Արաբիայի տնտեսությանը

 

Եմենի դեմ Արաբիայի գլխավորած կոալիցիայի սանձազերծած պատերազմի ավերիչ ու խորացող հետևանքները Ռիադի իշխանություններին մղել են վարկի դիմում ներկայացնել միջազգային բանկերին:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Եմենի պատերազմի և սահմանային ճակատներում հատկապես սաուդացիների կրած մարդկային կորստի թվի մասին հաղորդված լուրերին զուգահեռ Արաբիայի կողմից միջազգային բանկերին ներկայացված վարկերի դիմումի մասին լուրերը հայտնվել են դիտորդների ուշադրության կենտրոնում:

«Ռոյտերզ»-ը հաղորդել է. «Արաբիան մինչև 10 միլիարդ դոլարի խոշոր վարկերի դիմում է ներկայացրել միջազգային մի քանի բանկերի: Արաբիան այդ վարկերի միջոցով նպատակ ունի հզորացնել իշխանական հիմնադրամները: Ռիադը նաև այդ բանկերից ուզել է 2016 թվականին ստացված վարկի մարման ժամկետը, որը լրանում է 2022 թվականին, մեկ տարով երկարացնել»:

Մի առ ժամանակ առաջ բացահայտված տնտեսական մասնավոր զեկույցը բացահայտեց, որ Արաբիայի տնտեսությունը 2018 թվականին դիմագրավելու է երեք ճգնաժամեր, որոնք են ավելի քան 52 միլիարդ դոլար գնահատվող լճացումը, բարձր գնաճն ու գործազրկությունը և ռազմական ծախսերի սահմռկեցուցիչ չափերով հավելումը:

Արաբիայի բյուջեում նախատեսված լճացումը շուրջ  52 միլիարդ դոլար է և այդ երկրի 2018 թվականի բյուջեն վկայում է այն մասին, որ այդ երկրի ռազմական ու ապահովական ծախսերը կազմում են Արաբիայի 261 միլիարդ դոլարանոց բյուջեի մեկ երրորդը կամ 83 միլիարդ դոլար:

Միևնույն ժամանակ Արաբիայի եկամտի գլխավոր աղբյուրը համարվող նավթի գների անկումն ու նաև ընկերությունների ու արտասահմանցի աշխատավորների համար սահմանված տուրքերի հավելումը բացասական ազդեցություն են գործել ու ստվերի տակ են առել նախատեսված տնտեսական աճի իրագործումը:

Արաբիայի տնտեսական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը Եմենի դեմ պատերազմն ու դրա սարսափելի ծախսերն են: Եմենի պատերազմի ծախսերի խոշոր բաժինը հոգում է Արաբիան, հատկապես որ որոշ երկրների դրամի դիմաց են մտել Արաբիայի գլխավորած կոալիցիան ու Ռիադը դրա համար վճարել է, ինչն է բարդացրել է Արաբիայի տնտեսական խնդիրները:

Արաբիան մի կողմից դիմագրավում է նավթի գների անկումը և միևնույն ժամանակ պատերազմի ծախսերն ու սպառազինական կարիքները հյուծում են այդ երկիրը: Դրա համար, որ սաուդական ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացնեն Եմենի երկնքում ու հարձակումներ իրականացնեն հարկավոր է դրամային հատկացում կատարել: Եմենի հետ Արաբիայի սահմաններում եմենցիների իրականացրած հարձակումներն էլ կրկնապատկում են սաուդացիների վրա ծանրացող ֆինանսական ու տնտեսական ճնշումը:

Մինչև 2015 թվականի ավարտը միայն պատերազմը 40 միլիարդ դոլար ծախս է պարտադրել Արաբիային: 2016 թվականի սկզբին Արաբիայի ռազմական բյուջեն հատեց 81 միլիարդ դոլարի սահմանագիծն, ինչը ուշագրավ թիվ է համարվում աշխարհի երկրների բյուջեներում:

 

Արմենպրես

Հայաստանը կարողանում է հաջողությամբ համադրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը. Շարմազանով

 

 

Հայաստանը կարողանում է հաջողությամբ համադրել այդ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ  համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանն իր արժեքային համակարգով Եվրոպա է: Մենք, իհարկե, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք և մեր հարաբերությունները շատ կարևոր են, սակայն մենք չենք հակադրում այդ երկուսը: Գտնում ենք, որ ուշ թե շուտ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն պետք է համագործակցեն»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ ԳՄ նիստի ընթացքում ամփոփել ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի արդյունքները, հանդիպումներն ու ելույթը Եվրոպայի խորհրդում:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է Հայաստանի ճանաչելի դարձնելու աշխարհում: ԱԺ փոխնախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մայիսին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի միջոցառումներին ներկա է լինելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը ճանաչել էր Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը:

 

 

News.am

Հայաստանը լավագույն հակաօդային պաշտպանության համակարգն ունի տարածաշրջանում. ՀՀ պաշտպանության նախկին նախարար

 

Հայկական բանակի կազմավորումը սկսվել է առանձին վաշտերի ձեւավորումից, որոնք զբաղվում էին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակավայրերի պաշտպանության կազմակերպմամբ: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ռազմական փորձագետ Վաղարշակ Հարությունյանը:

Ընդ որում, ըստ նրա, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից «Հատուկ գնդի» ստեղծումը Հայաստանի հատուկ ստորաբաժանումների ձեւավորման սկիզբ դարձավ:

Ըստ ռազմական փորձագետի՝ ի տարբերություն հայկական կողմի, ադրբեջանցիները գրեթե ոչ մի սպա չունեին, ինչը ազդել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքի վրա: Այնուամենայնիվ, ադրբեջանցիները լուրջ առավելություն ունեին կենդանի ուժի եւ տեխնիկայի առումով:

Այդպես, Հարությունյանի խոսքով, ադրբեջանցիները մոտ 60 թռչող սարք ունեին, իսկ հայկական կողմը՝ ընդամենը 2, ադրբեջանցիները՝ 4 տանկ, հայերը՝ 1, հրետանու եւ այլ սարքավորումների հարաբերակցությունը 5-6-ը 1-ին էր, իսկ կենդանի ուժինը՝  գրեթե 3-ը 1-ին: Սակայն մասնագետների պակասի պատճառով թշնամին չկարողացավ օգտվել այդ առավելությունից: Բացի այդ, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ դարձավ, ինչը, ըստ  պաշտպանության նախկին նախարարի, չափազանց ճիշտ քաղաքական եւ ռազմավարական որոշում էր, որը նպաստեց ռազմատեխնիկական բազայի համալրմանը՝ առավելագույն արտոնյալ եւ բարենպաստ պայմաններով:

Բացի այդ, Վաղարշակ Հարությունյանը ընդգծեց, որ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի շնորհիվ Հայաստանը լավագույն հակաօդային պաշտպանության համակարգն ունի տարածաշրջանում, որը ամրապնդվել է S-300 համակարգերով: