Մամուլի տեսություն 27-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82499-Մամուլի_տեսություն_27_01_2018
Հունվարի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Դուք երիտասարդ եք ու պատկանում եք երրորդ սերնդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 07:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-01-2018

Հունվարի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Դուք երիտասարդ եք ու պատկանում եք երրորդ սերնդին:

Քեյհան

Հեղափոխության մեծարգո առաջնորդ. Երրորդ սերնդի երիտասարդը հավատքի պահպանմամբ առաջին սերնդի երիտասարդի համեմատությամբ առավել հուսադրիչ է

 

Հունվարի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Դուք երիտասարդ եք ու պատկանում եք երրորդ սերնդին: Նախ այն որ այս սերնդի երիտասարդը, երրորդ սերնդի երիտասարդն առաջին սերնդի երիտասարդի համեմատությամբ ավելի շատ հույս է ներշնչում, եթե կարողանա պահպանել իր հավատքը: Առաջին սերնդի երիտասարդներն աշխատեցին առաջնորդվելով իրենց զգացմունքներով ու ոգևորությամբ: Այդ ժամանակ լավ զգացմունքներ կային ու հենց այդ զգացմունքներն էլ կործանեցին հնացած համակարգն ու երևան հանեցին իսլամը: Դա մենք չենք անտեսում: Իհարկե խոսքս հատիկ առ հատիկ բոլորին ուղղված չե, սակայն շատերն առաջնորդվելով իրենց զգացմունքներով գնացին ու գրավեցին այդ օրերի ԱՄՆ-ի լրտեսության որջն ու դա արիաբար կատարեցին, սակայն հետագային գնացին ու զրուցեցին ամերիկացիների հետ և ներողություն խնդրեցին: Դա ինչի՞ց է ակունք առնում: Դրա նրանց դրդապատճառները խորը չլինելու հետևանքն է: Այդ դրդապատճառն ամուր հիմնավորում չուներ: Մղումը կար, սակայն պակասում էր ենթակառուցվածքը: Այսօրվա երիտասարդությունը, թեև կան որոշներ, որոնք անտարբեր քայլում են փողոցներում, իհարկե դրանք պատերազմի ժամանակ էլ կային: սակայն այն երիտասարդը, որ ձգտում է իր առաքելության ի կատար ածմանը, գիտակցում է թե ինչ է անում: Դրա մեջ օրինակը Հոջաջին էր և հարյուրավոր ու հազարավոր նման այլ օրինակներ կան: Հետևաբար ես առավել հավատք ու հույս ունեմ հանդեպ ժամանակակից երիտասարդը, պայմանով որ նրա հավատքն ու մղումը ճիշտ լինեն: Դուք այսօրվա երիտասարդներն եք: Ապագան պատկանում է ձեզ: Այս երկիրը պատկանում է ձեզ: Մենք գնալու ենք, մեր դերակատարությունն ավարտվել է: Մնացողն ու այս երկիրը գագաթնակետին հասցնողը դուք եք : Հնարավոր չափով ինքնակերտում կատարեք՝ թե մտածողության և թե հավատքի տեսակետից: Մտերմացեք Աստծո հետ: Ինչքան կարող եք առավել ուշադրությամբ ու լիարժեք կերպով կատարեք գիշերվա աղոթքը: Ղուրանն ընթերցեք: Սրանք կարող են լրացնել նահատակների բացը: Սրանք կարևոր աշխատանքներ են: Ես Ձեր հանդեպ ավելի շատ հուսադրված եմ: Ձեր երիտասարդ սերնդի հանդեպ: Ձեզ անունով չեմ դիմում քանի որ ձեզ անձնապես չեմ ճանաչում, սակայն այս սերնդի հանդեպ ես շատ ավելի վստահություն ու հույս ունեմ քան անցյալ սերնդի:

 

Ջոմհուրի Էսլամի

Բացահայտվել է Սիրիան մասնատելու և նրան խնամակալության հանձնելու ԱՄՆ-ի նախագիծը

 

Վիեննայում կայացած սիրիական խաղաղության նստաշրջանի ժամանակ ԱՄՆ-ն նախագիծ է փոխանցել ՄԱԿ-ի ներկայացուցչին, որտեղ խոսվում է Սիրիան մասնատելու և այն միջազգային խնամակալության հանձնելու անհրաժեշտության մասին:

Համաձայն այս հաղորդման, ԱՄՆ-ի կողմից ներկայացված նախագիծը հակասում է միջազգային բանաձևերին, հատկապես ԱԽ-ի թիվ 2254 բանաձևին: Բանաձևը պարունակում է կետերն, որտեղ նախագահի, կառավարության, խորհրդարանի, տեղական իշխանությունների, ինչպես նաև դատական ու ապահովական կառույցների լիազորությունների մասին հստակեցումներ են կատարված:

Փաստաթղթում խոսվում է ընտրությունների գործընթացի ու վերահսկող կոմիտեների ձևավորման մասին: Փաստաթղթում Ասադի հրաժարականի ու փոխանցումային կառավարության ձևավորման մասին որևէ ակնարկ չի կատարվել, սակայն լայն լիազորություններով տեղական իշխանությունների ձևավորման անվան ներքո ընդգծվել է Սիրիայի մասնատումը:

Փաստաթղթում ԱՄՆ պահանջել է միջազգային խնամակալության հանձնել Սիրիան: Նախագծի որոշ կետերի համաձայն նախագահի լիազորությունները խիստ սահմանափակվում են և այդ պաշտոնը վերածվում է ձևական ու պատվո նախագահության:

Համաձայն այս փաստաթղթի վարչապետի ու նախարարների նշանակման համար նախագահի համաձայնությունն անհրաժեշտ չե և նախագահը չի կարող խորհրդարանը լուծարել:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն փաստաթուղթը մշակել է ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Արաբիայից ու Հորդանանից ձևավորված Վաշինգտոնյան խումբը և դրա նպատակն է Սիրիան մասնատել ու այն միջազգային խնամակալության հանձնել:

 

Ալիք

«Ո՛չ» ասեք պատերազմին. Կարո Փայլանը դեմ է արտահայտվել Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությանը

 

 

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դեմ է արտահայտվել թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը:

«Պատերազմին աջակցողներն էլ են պատերազմի հանցագործ, «ո՛չ» ասեք Աֆրինի պատերազմին, այս հանցանքին մասնակից մի՛ դարձեք»,- գրել է հայազգի պատգամավորը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Կարո Փայլանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իշխանությունները փորձում են լռեցնել բոլոր այն լրագրողներին ու մտավորականներին, որոնք դեմ են արտահայտվում այս ռազմական գործողությանը:

«Նրանք փորձում են լռեցնել իրականությունը պատմողներին, խաղաղության կողմնակիցներին: Խաղաղություն ցանկանալը հանցանք չէ», - ասել է Փայլանը:

 

Սպուտնիկ Արմենիա

Վաշինգտոնի` Թեհրանի դեմ ուղղված «խաչակրաց արշավանքում» Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է

 

Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցից հայ օգտատերերը սոցիալական կայքերում համատարած մեջբերում էին ԵԽԽՎ–ի նրա ելույթը։ Սակայն Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը կարծում է, որ հասարակության ուշադրությունից դուրս է մնացել մեկ, ոչ ավելի պակաս կարևոր հարց, որին ՀՀ նախագահն անդրադարձել է L'Express–ի հետ հարցազրույցի ընթացքում։

L'Express ֆրանսիական պարբերականի հետ հարցազրույցում նախագահ Սարգսյանը խոսել է համաշխարհային քաղաքական ասպարեզում փորձաքար է  դարձած իրանական միջուկային գործարքին Հայաստանի վերաբերմունքից։

Իհարկե, ֆրանսիացի լրագրողի ուղղած հարցն այդքան պարզ չէր։ Քանի որ, հայտնի է, որ Ֆրանսիան տվյալ դեպքում ԱՄՆ–ի ընդդիմադիրն է։ Իսկ ԱՄՆ–ն փորձում է համոզել համաշխարհային գերտերություններին (Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միանալ  իրեն` մեր հարավային հարևանի դեմ յուրօրինակ «խաչակրաց արշավանքում»։

Մի կողմից հասկանալի է, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում առանձնապես չի ազդում ձևավորվող դաշինքների ուժերի վրա. այնտեղ քաղաքական «գերծանր քաշայիներն» են գործում` Ռուսաստանը, Ամերիկան, Եվրամիության երկրները։ Սակայն պետք չէ մոռանալ, որ խոսքն այնպիսի գերզգայուն տարածաշրջանի մասին է, ինչպիսինն է Հարավային Կովկասը, որտեղ էլ ազդեցության գոտիներ ստեղծելու համար պայքարում են այդ գերտերությունները։

Այս տեսակետից Հայաստանի` որպես տարածաշրջանային խաղացողներից մեկի  դիրքորոշումը կարող  է անտեսել երևի միայն  Ամերիկան, որը երկրագնդի հակառակ ծայրում է, սակայն դա չեն կարող իրենց թույլ տալ եվրոպական երկրներն ու Ռուսաստանը։

Ու հատկապես չի կարելի Հայասպանին անտեսել` հաշվի առնելով Իրանի հետ կապված ոչ միայն քաղաքական, այն նաև տնտեսական շահերը։

Հայաստանի ու Իրանի հարաբերությունների քաղաքական ենթատեքստն ավելի քան թափանցիկ է, տրամաբանական ու հասկանալի։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Իրանի տնտեսական բաղադրիչին, ապա այստեղ արժե մի քանի գործոն հիշատակել։ Առաջին հերթին` լոգիստական բաղադրիչը, որի միջոցով Հայաստանը հույս ունի դուրս գալ 30 տարի տևող տրանսպորտային շրջափակումից, որը արևմուտքից ու արևելքից պահում են երկու թյուրքական պետությունները` Թուրքիան ու Ադրբեջանը։

Հետո անհրաժեշտ է հիշատակել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները։ Դրանցից ելնելով` կարելի է կանխատեսել Իրանի և Ռուսաստանի և, ընդհանրապես, ԵԱՏՄ–ի հետ սերտ կապերի հաստատումը, որն իր հերթին ձեռնտու է Հայաստանի համար։ Քանի որ Հարավային Կովկասում հենց Հայաստանն է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամը, որի հետ մերձեցումը նույն Իրանի շահերից է բխում։