Մամուլի տեսություն 28-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82597-Մամուլի_տեսություն_28_01_2018
2017 թվականին ՀՆԱ-ն նկատի առնելով Իրանն աշխարհում 18-րդ խոշոր տնտեսությունն է ճանաչվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 08:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-01-2018

2017 թվականին ՀՆԱ-ն նկատի առնելով Իրանն աշխարհում 18-րդ խոշոր տնտեսությունն է ճանաչվել:

Թաֆահոմ

Իրանն աշխարհի 18-րդ խոշոր տնտեսությունը

 

2017 թվականին ՀՆԱ-ն նկատի առնելով Իրանն աշխարհում 18-րդ խոշոր տնտեսությունն է ճանաչվել: ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն 2016 թվականին ընթացիկ արժեքներով համաշխարհային ՀՆԱ-ն հասավ 75,5 թրիլիոն դոլարի, ինչը 2017 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներում բարձրացել է 79,3 թրիլիոն դոլարի: Այս աստիճանավորումը երկրների ՀՆԱ-ն դասակարգել է ընթացիկ գների և գնողունակության հավասարության ցուցանիշների համաձայն: Այս հիման վրա ընթացիկ գների համաձայն երկրների ՀՆԱ-ի դասակարգման մեջ ԱՄՆ-ն 19,362 թրիլիոն դոլարով զբաղեցրել է առաջին տեղը, որին հաջորդել են Չինաստանն ու Ճապոնիան համապատասխանաբար 11,938 թրիլիոն և 4,884 թրիլիոն դոլարով: Հիշյալ աղյուսակում Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Հնդկաստանը, Բրազիլիան և Կանադան հայտնվել են 4-րդից 10-րդ հորիզոնականներում: Այս աղյուսակի առաջին հնգյակին է բաժին հասնում աշխարհի ՀՆԱ-ի ավելի քան կեսը: Այս դասակարգման մեջ Իրանն ընթացիկ արժեքների համաձայն 428 միլիարդ ՀՆԱ-ով 192 երկրների մեջ Բելգիայից ու Թաիլանդից հետո զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը գերազանցելով Ավստրիային ու Նորվեգիային: Սակայն գնողունակության հավասարության ցուցանիշի համաձայն ՀՆԱ-ի դասակարգման մեջ Չինաստանը գլխավորում է աղյուսակը և նրան հաջորդում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ճապոնիան, Գերմանիան ու Ռուսաստանը: Այս դասակարգման մեջ Իրանն Իսպանիայից ու Կանադայից հետո զբաղեցրել է աղյուսակի 18-րդ հորիզոնականը և գերազանցել է Ավստրալիային ու Թաիլանդին: ՀՆԱ-ն ցանկացած երկրի տնտեսության ամենավստահելի ցուցանիշն է, որ տարեկան, եռամսյա կամ ամսական կարգով հաշվարկվում է մի երկրի, տարածաշրջանի կամ նույն պայմաններում գտնվող մի քանի երկրների համար:

 

 

Ջավան

Մեր նոր հրթիռները փոխելու են պատերազմի ընթացքը. Անսարալլահ

 

Չնայած Եմենի հրթիռային կարողությունը սահմանափակելու համար Արաբիայի ու ԱՄՆ-ի ջանքերին, եմենական դիմադրության խմբերը շարունակում են իրենց հրթիռային կարողության ընդլայնումը: Եմենի Անսարալլահ շարժման մամուլի ծառայության պատասխանատուն տեղեկացրել է մի նոր հրթիռի մոտալուտ ներկայացման վրա և ասել է, որ այդ հրթիռը հավանաբար փոխելու է Եմենում պատերազմի ընթացքը: Հրթիռային ոլորտում եմենցիների առաջադիմությունը վախ ու մտահոգություն է առաջացրել արաբական մայրաքաղաքներում ու հատկապես Ռիադում: Այն պայմաններում, երբ Արաբիան ու նրա արաբ դաշնակիցները վերջին երեք տարիների ընթացքում Անսարալլահ շարժման հզորացումը կանխելու նպատակով ռմբակոծել են Եմենի ռազմական բոլոր ենթակառուցվածքները, հիշյալ խումբը հրթիռային կարողությունների ընդլայնման բնագավառում կարողացել է ուշագրավ առաջադիմություն ունենալ: Եմենցիները, որ բալիստիկ հրթիռներ արձակելով քունը խլել են սաուդացի պաշտոնատարների աչքերից, այսօր արտահայտվում են առաջիկա օրերին ներկայացվելիք հրթիռային նոր կարողության մասին: Անսարալլահ շարժման մամուլի ծառայության պատասխանատու Աբդոլղոդս Ալ-Շահարին շաբաթ օրը հայտարարեց, որ այդ երկրի ճգնաժամի լուծումը գտնվում է Եմենի դեմ ոտնձգած կոալիցիայի անդամ երկրների մոտ, որոնք ոչնչացրել են բանակցության բոլոր գործընթացները: Նա միևնույն ժամանակ քննադատելով Եմենում ՄԱԿ-ի նախկին պատվիրակ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդի դերակատարությունն, ասաց, որ նա ավելի շատ սաուդական կոալիցիայի անդամ երկրների պատվիրակի ու ներկայացուցչի դերն էր կատարում: Ալ-Շահարին «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում ասաց, որ Եմենում ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչ նշանակվելով ու Օմանում բանակցությունների նոր փուլ սկսելու նախանշաններ երևան գալով կարելի է հուսադրող փոփոխությունների ակնկալիք ունենալ: Նա ընդգծեց, որ Եմենի ճգնաժամի շուրջ մեծ երկրների միջև տարաձայնություն ու բախում գոյություն ունի, այդուհանդերձ փորձ է կատարվում այդ ճգնաժամի համար այնպիսի լուծում գտնել, որից չեն ազդվի նրանց շահերը, սակայն մեր տեսակետից ճգնաժամի լուծումը պիտի լինի միջեմենական ու ազդված չլինի արտաքին ու տարածաշրջանային ճնշումներից: «Անսարալլահը խաղաղության աղավնի է ու Եմենի ճգնաժամի լուծման համար մեծ զիջումներ է գնացել, սակայն այս ճգնաժամի հարցով տարաձայնություն ունեցող տարածաշրջանի ու աշխարհի երկրները փորձում են հանգել այնպիսի լուծման, որից չեն ազդվի նրանց շահերը:

 

Ալիք

Իսլ. խորհրդարանում մեկնարկել է 1397 թվականի պետբյուջեի քննարկումը

 

Քիչ առաջ Իսլ. խորհրդարանում մեկնարկել է 1397 թվականի պետբյուջեի քննարկումը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նիստի սկզբում խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին տեղեկացրել է, որ այսօրվա բաց նիստի նախօրեին խորհրդարանը գումարել է փակ նիստ, որի ընթացքում պատգամավորները քննարկել են 1397 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքը:

Քննարկման ընթացքում պատգամավորները նախ անդրադառնալու են պետբյուջեի ընդհանրության, իսկ հետո՝ մանրամասնություններին:

Այսօր 10 պատգամավոր հնարավորություն է ունենալու կողմ, իսկ 10 պատգամավորներ էլ դեմ արտահայտվելու պետբյուջեի ընդհանրությանը: Նրանցից յուրաքանչյուրին կը տրվի 10 րոպե ժամանակ, որից հետո 20 րոպե ելույթի առիթ կը տրվի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Նոբախտին: Նոբախտի ելույթին հաջորդելու է խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահի 30 րոպեանոց ելույթը:

Խորհրդարանի դիվանը տեղեկացրել է, որ 1397 թվականի պետբյուջեի քննարկումը մեծ հավանականությամբ կը տեւի երկու շաբաթ:

 

Tert.am

Հայաստանը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը

 

Հունվարի 28-ը Հայաստանի զինված ուժերի կազմավորման օրն է: Հայկական բանակի կազմավորման գործընթացը թեև սկսվել է 1988-ի փետրվարից՝ շարժման առաջին օրերից, բայց պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին:

1992-ի հենց այս օրը պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով ՀՀ ԶՈւ ստեղծման մասին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել 3 ժամանակային փուլերով՝ 1-ը տևել է 1988–ի փետրվարից 1992 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և ԼՂ-ի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992–ի հունիսից 1994–ի մայիս, որի ընթացքում Հայաստանի և ԼՂ-ի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

Երրորդ փուլ, որը սկսվել է 1994–ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում առաջընթացի ապահովման ուղղությամբ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ հայկական բանակն իր ձևավորումից մինչ օրս կարողացել է լուծել երկու հիմնական խնդիր: Առաջինը, որ ՀՀ ԶՈւ-ն ինքնուրույն կարողանում է լուծել իր առջև դրված մարտական խնդիրները և հանդիսանում է անվտանգության երաշխավոր հայկական երկու պետությունների համար, ինչը Հայաստանի և ԼՂ-ի հանրապետություններին բավականին լուրջ ազդեցություն է տալիս տարածաշրջանում: Երկրորդ՝ հայկական բանակը դարձել է տարածաշրջանային անվտանգության համակարգի հիմքը՝ ոչ միայն Հայաստանի և ԼՂ-ի, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասում դա պահպանելու տեսակետից: