Մամուլի տեսություն 29-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82715-Մամուլի_տեսություն_29_01_2018
Երկրի ամենատարբեր բյուջեի հետ կատարվեց ամենաաննախընթացը: Խորհրդարանը մերժեց իրանական 1397 թվականի օրինագծի ընդհանրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2018 12:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-01-2018

Երկրի ամենատարբեր բյուջեի հետ կատարվեց ամենաաննախընթացը: Խորհրդարանը մերժեց իրանական 1397 թվականի օրինագծի ընդհանրությունները:

Իրան

Բյուջեի օրինագծի ընդհանրությունը մերժվեց

 

Երկրի ամենատարբեր բյուջեի հետ կատարվեց ամենաաննախընթացը: Խորհրդարանը մերժեց իրանական 1397 թվականի օրինագծի ընդհանրությունները: Սա առաջին անգամ է, որ երկիրը նման փորձ է ունենում: Իրանական 1397 թվականի բյուջեն ինչպես ավելի վաղ հայտարարեցին ԻԻՀ նախագահը և Բյուջեի ու ծրագրավորման կազմակերպության տնօրենը մշակվել էր տարբեր մեթոդով՝ հիմք ընդունելով գործունեությունը: Երեկ շատ քչերը կարող է կանխատեսել, որ խորհրդարանի դռնբաց նիստում բյուջեի օրինագծի ընդդիմադիրների ուժը գերազանցելու է դրա կողմնակիցներին: Սա մեզ համար մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ տեղի է ունենում ու հիմա ինչպես իսլամական խորհրդարանի նախագահն է բացատրել, բյուջեի համատեղման հանձնաժողովը 72 ժամերի ընթացքում վերացնելով թերությունները բարեփոխված օրինագիծը պիտի խորհրդարան բերի: խորհրդարանի նախագահի ընդգծմամբ հանձնաժողովին միայն մեկ անգամ է նման հնարավորություն տրվում: Այլ խոսքով եթե երկրորդ անգամ պատգամավորները մերժեց բյուջեի օրինագծի ընդհանրությունը կառավարությունը պարտավորված կլինի նոր բյուջե ներկայացնել և բյուջեի համատեղման հանձնաժողովն էլ իր աշխատանքը պիտի շարունակի նոր կազմով: Իհարկե օրինագծի ընդհանրությանը խորհրդարանի դեմ քվեից առաջ Իրանի Բյուջեի և ծրագրավորման կազմակերպության տնօրեն Մոհամմեդբաղեր Նոբախտը խորհրդարանի դռնբաց նիստում պաշտպանելով նախագիծն ասաց. «Հասարակական կարծիքը ձեզ հարց է ուղղելու, թե ինչո՞ւ խորհրդարանը մերժեց երկար ժամանակ իր տրամադրության տակ եղած օրինագիծը։ Ինչո՞ւ դուք ինքներդ դրա մեջ փոփոխություններ չկատարեցիք»: 

Իսկ ինչո՞ւ բյուջեի օրինագծի ընդհանրությունը մերժվեց: Այդ կապակցությամբ տարբեր տեսակետներ են ներկայացվել: Համատեղման հանձնաժողովի նախագահ Ղոլամռեզա Թաջգարդունը չի մերժել այդ կապակցությամբ քաղաքական հայացքների դերակատարությունը, իսկ խորհրդարանի նախագահության խոսնակ Բեհռուզ Նեըմաթին ասել է, թե 97 թվականի բյուջեի օրինագծի ընդհանրության մերժումը քաղաքական ճի եղել: Թաջգարդունը բյուջեի օրինագծի ընդհանրությունը խորհրդարանում մերժվելուց հետո տված հարցազրույցում ասաց. «Պատգամավորների մի մասը Ազգային զարգացման հիմնադրամից գումար վերցվելու և դրա սպառման ձևերի հետ կապված հարցումներ ունեին»: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ խորհրդարանի պատգամավորների մի մասի համար էլ սուբսիդների նպատակուղղման հետ կապված անորոշություններ գոյություն ունեին, որի կապակցությամբ շտապ ու թափանցիկ կերպով հստակեցումներ պիտի կատարվեն:

 

Ջոմհուրի Էսլամի

Եմենի պատերազմի պատճառաբանման համար Թրամփի նոր խաղը

 

ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն հրավիրելով ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին փորձեց Իրանի դեմ խայտառակ ներկայացում բեմադրել: Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին երկաթի կտորներ ցույց տալով հավակնել էր, թե դրանք Եմենի բանակի կողմից Ռիադի միջազգային օդանավակայանի դեմ արձակված հրթիռի մասերն են: Նա նաև հավակնել էր, թե այդ հրթիռն արտադրվել է Իրանում ու պիտի դիմակայել Իրանին:

ԱԽ-ի անդամներին հրավիրելով Թրամփը նպատակ ունի Նիքի Հեյլիի հավակնությունը միջազգային մասշտաբով Իրանի դեմ նոր սկանդալի վերածել: ԱՄՆ-ն ավե:ի վաղ էլ անգամներ ԱԽ-ի բեմն ու իր դիրքը չարաշահել է այլ երկրների դեմ իր չար նպատակների իրագործման համար և ԱԽ-ի անդամներին կաշառելով ու ճնշում գործադրելով իր նպատակների ապահովման ու ծրագրերի գործադրման համար նախադրյալներ է ստեղծել: Բոլորը հիշում են, թե ինչպես ԱՄՆ բանակի շտաբի նախկին պետն ու ժամակի պետքարտուղար գեներալ Քոլին Փաուելն Իրաքի դեմ անհիմն հավակնություններ ներկայացնելով Իրաքի դեմ պատերազմ սանձազերծելու համար հավակնում էր, թե Իրաքը քիմիական ու նույնիսկ ատոմային զենք ունի, որը կարող է 45 րոպեների ընթացքում հսկա ու անխուսափելի պատերազմ սկսել: Բացի այդ Եմենի իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների խորամանկ քայլերը հանգեցրին ամոթալի բանաձևերի ընդունման, որոնք Եմենի բռնահարված ժողովրդի դեմ Սաուդյան կոալիցիայի աղետալի պատերազմի հող նախապատրաստեցին: Այն պայմաններում, երբ Եմենի դեմ պատերազմ ու ոճրագործություններ արդեն երկու տարեկան են դառնում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը վերջերս այդ տնավեր պատերազմի դեմ բացահայտ դիրքորոշում ընդունեց և այն անմիտ քայլ ու անօգուտ պատերազմ անվանեց:

Այժմ Թրամփն ու նրա օգնականներ այս ամոթալի քայլով ու նման խայտառակ ներկայացումների բեմադրմամբ մի կողմից փորձում են քողարկել Եմենի պատերազմում իրենց դերակատարությունը և միևնույն ժամանակ միջազգային հետախուզում հայտարարել այն պաշտպանների դեն, որոնք սաուդացիների բոլոր այդ ոճրագործություններին պատասխանել են մի հրթիռ արձակելով:

 

«Առաջին Լրատվական»

«Իրանը պատրաստ չէ գազի մրցունակ գին առաջարկել Հայաստանին»

 

«Իրանի Ազգային գազային ընկերության ներկայացուցչի հայտարարությունը լիովին տեղավորվում է Իրանի ընթացիկ էներգետիկ քաղաքականության շրջանակներում: Իրանը, որը բնական գազի պահուստներով երկրորդ երկիրն է աշխարհում, միջազգային պատժամիջոցների որոշակի մեղմացումից հետո ակտիվորեն փորձում է դիվերսիֆիկացնել կապույտ վառելիքի արտահանումը բոլոր ուղղություններով։ Դա հատկապես ակներև է դառնում Հարավային Պարս հանքավայրում ծավալվող ակտիվությունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին հայտարարությանը, որ Թեհրանը պատրաստ է աշխուժացնել Հայաստանի հետ գործակցությունը գազի մատակարարումների ոլորտում:

«Դիվերսիֆիկացման ուղղություններից մեկն էլ Հայաստանն է, որի հետ Իրանն ունի գործող, բայց ոչ լիովին օգտագործվող ենթակառուցվածք: 2,3 մլրդ խմ թողունակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը այսօր ապահովում է ընդամենը 400 մլն խմ գազի մատակարարում, այսինքն խողովակաշարի ներուժի 20 տոկոսն էլ չի օգտագործվում: Այս առումով կարող ենք փաստել, որ հայ-իրանական էներգետիկ երկխոսության ակտիվացման համար առկա են բոլոր տեխնիկական նախադրյալները: Սակայն բացի տեխնիկական նախադրյալներից պետք է հաշվի առնել նաև հարցի ֆինանսատնտեսական կողմը»,-ընդգծեց Դավթյանը:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե որքանով կարող է ռուսական «Գազպրոմ»-ը խոչընդոտ հանդիսանալ Հայաստան-Իրան գազային գործակցությանը, Դավթյանը նկատեց.« Չեմ կարծում, որ ռուսական Գազպրոմն այսօր նման նպատակադրում ունի: Եվ ոչ թե այն պատճառով, որ ռուսական մոնոպոլիստը լիբերալ շուկայի կողմնակից է: Իրան-Հայաստան գազամուղն այսօր տնօրինվում է Գազպրոմի կողմից, և ցանկացած որոշում կապված հայաստանյան շուկայում իրանական գազի ծավալների ավելացման հետ պետք է կայացվի Գազպրոմի հետ մեկտեղ: Ավելին, Գազպրոմը տնօրինում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, հետևաբար, նրա դիրքորոշումը սակագների գոյացման հարցում ևս առանցքային է լինելու: Բացի այս ամենից, այսօր հենց Գազպրոմը դիտարկում է Իրան-Հայաստան գազամուղը որպես այլընտրանքային միջանցք»:

 

Ալիք

Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի գործողությունների հետեւանքով 24-ամեայ հայ երիտասարդ է մահացել

 

Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի ձեռնարկած ռազմական գործողությունների հետեւանքով մահացել է ազգությամբ հայ, 24-ամեայ Ռոշեր Քոնիսը:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել Աֆրինում մեկ հայի վիրավորման մասին, լուրը հաստատել էր Դամասկոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Աղբյուրը հայտնում է, որ Ռոշեր Քոնիսի հետ միասին վիրավորում էին ստացել նրա մայրը՝ 57-ամեայ Շամսա Քոնիսը, եւ քույրը՝ 25-ամեայ Հանիֆա Քոնիսը: Այս տվյալները դեռեւս չեն հաստատվել Սիրիայում հայկական ներկայացուցչությունների կողմից:

Օրեր առաջ թուրքական ԶՈՒ-ի կողմից հրթիռակոծվել էին նաեւ սիրիական հայաշատ Ղամիշլի շրջանի մի շարք թաղամասեր, տեղի հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չէին գրանցվել: