Մամուլի տեսություն 30-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82761-Մամուլի_տեսություն_30_01_2018
ԻԻՀ ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով բացատրություն ներկայացրեց անդրազգային կազմակերպված հանցագործություններին դիմակայելու Փալեռմոյի կոնվենցիայի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 05:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-01-2018

ԻԻՀ ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով բացատրություն ներկայացրեց անդրազգային կազմակերպված հանցագործություններին դիմակայելու Փալեռմոյի կոնվենցիայի մասին:

Հեմայաթ

ԻԻՀ ԱԳ նախարարություն. Փալեռմոյի կոնվենցիան որևէ առնչություն չունի դիմադրության խմբերին

 

ԻԻՀ ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով բացատրություն ներկայացրեց անդրազգային կազմակերպված հանցագործություններին դիմակայելու Փալեռմոյի կոնվենցիայի մասին:

Հաղորդագրության մեջ ԻԻՀ ԱԳ նախարարությունն ընդգծելով, որ ԻԻՀ-ի Փալեռմոյի կոնվենցիային միանալու հարցն անցած չորեքշաբթի օրը քննարկման դրվելով Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում վավերացվեց պատգամավորների մեծամասնության կողմ ձայներով, նշել է. «Այն կոնվենցիան 2000 թվականին ստորագրվեց մի շարք բանակցությունների արդյունքում, որին մասնակցում էր նաև ԻԻՀ-ն և անցած 17 տարիների ընթացքում երկրի տարբեր կառույցներն, այդ թվում եռյակ իշխանությունները բավարար ժամանակ են ունեցել քննարկելու և ուսումնասիրելու միջազգային իրավունքի այս փաստաթղթի տարբեր ծավալները: ԻԻՀ ԱԳ նախարարությունն ընդգծելով, որ այս կոնվենցիան միայն  սահմանափակվում է ֆինանսական կամ նյութական շահի նպատակով իրականացվող հանցագործություններով, հայտարարել է. «Այլ խոսքով Փալեռմոյի կոնվենցիայի բովանդակությունը միանշանակ տեխնիկական է և վերաբերում է անդրազգային կազմակերպված հանցագործություններին, այդ թվում թմրաբիզնեսին, մարդու թրաֆիկինգին, մշակութային ու պատմական արժեք ներկայացնող իրերի վաճառքին ու դրանից գոյացող ֆինանսական շահերին, որոնք միշտ էլ սպառնալիք են համարվել տարածաշրջանում մեր երկրի անվտանգության համար ու շարունակում են այդպիսին մնալ»: «Հիշյալ կոնվենցիան որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ կապված հանցագործություններին, ահաբեկչության ֆինանսավորման ու քաղաքական բնույթ ունեցող մյուս հանցագործություններին»,-ասված է ԻԻՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նկատի առնելով կոնվենցիայի նպատակն ու բովանդակությունը չի կարելի դա կապել ազատագրական շարժումների և դիմադրության խմբերի աշխատանքի հետ և ազատագրական շարժումների ու արտասահմանյան զավթիչ ուժերի դեմ դիմադրության խմբերի հարցը ինքնորոշման իրավունքի սկզբունքի ներքո միջազգային իրավունքի օրենքներով պաշտոնապես ընդունված է»:

 

Ռեսալաթ

Վերջին չորս տարիների ընթացքում իրանցիների մոտ կյանքի հանդեպ հույսը 25 տարի հավելում է կրել

 

Իրանի առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրեց վերջին չորս տասնամյակներում իրանցիների մոտ կյանքի հանդեպ հույսը 25 տարի հավելում կրելու մասին: Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իռաջ Հառիռչին մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց. «Մինչև հեղափոխությունը իրանցիների մոտ կյանքի հույսը 54 տարի էր ու նույնիսկ իրանական 40-ական թավականներին (60-ական թվականներ) դա 45-ից 40 տարի է եղել»: Նա նշեց. «Հպարտությամբ պիտի հայտարարենք, որ այսօր իրանցի կանանց մոտ կյանքի հանդեպ հույսը հասել է 78,4, իսկ տղամարդկանց մոտ 73,8 տարվա»: «Վերջին չորս տասնամյակներում կյանքի հանդեպ հույսը 25 տարով հավելում կրելը պայմանավորված է ուշագրավ ու աչք շլացնող առաջադիմությամբ, ինչն արձանագրվել է տնտեսական ու հասարակական ենթակառուցվածքների բարելավման ու առողջության ոլորտում իրականացված քայլերի շնորհիվ»,-հայտարարեց Հառիռչին: Նա ի դեպ, ասաց, որ անցած տասնամյակների ընթացում կյանքի հանդեպ հույսի տեսակետից Իրանը զբաղեցրել է 110-ից 100-րդ տեղերը, սակայն այսօր այդ դիրքը բարելավելով Իրանն զբաղեցնում է 63-րդ տեղը: Նա հավելեց, որ առողջության ոլորտի գլխավոր նպատակներից մեկը վաղահաս մահվան կանխումն է: Մինչև վերջերս մինչև 50 տարեկան մահը վաղահաս էր համարվում: Նա ասաց. «Մինչև իրանական 70-ական թվականները իրանցիների մոտ մահվան պարագաների ավելի քան 80 տոկոսը գրանցվում էր մինչև 70 տարեկան հասակը և իրանցիների շուրջ 10 և առավելագույնը 20 տոկոսն էր 70 տարուց ավելի ապրում: Մինչդեռ այսօր երկրում արձանագրված տնտեսական, հասարակական ու առողջապահական առաջադիմության արդյունքում իրանցիների շուրջ 50 տոկոսը 70 տարուց ավելի է ապրում»: Հառիռչին նշելով, որ իրանցի ընտանիքների ավելի քան 50 տոկոսը անհրաժեշտ չափերից ավելի սնունդ է սպառում ու կալորիա է ստանում, հավելեց. «Ընտանիքների շուրջ 20 տոկոսը բավարար չափով սնունդ է սպառում և էներգիա ու կալորիա է ստանում, իսկ 20 տոկոսն էլ քիչ սնունդ է ստանում և բավարար չափով կալորիա չի ստանում կամ նրա սննդակարգը հարմար չե»:

 

 

Ալիք

ԱԳ նախարարն առաջարկեց Իլհամ Ալիևին հրավիրել Էրեբունի-Երևանի հոբելյանի տոնակատարությանը

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիիրել Էրեբունի-Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնակատարությանը:

Երևանի տարածքային պատկանելության մասին Ալիևի շարունակական հայտարարությունների հետ կապված՝ նախարարը հունվարի 29-ին մամուլի ասուլիսում նշեց, որ լավագույնը կլիներ Ադրբեջանի նախագահին Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը հրավիրելը: «Թող տեղում համոզվի»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարում Հայաստանը կնշի Առաջին հանրապետության 100-ամյակը և մայիսյան հաղթանակները: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը ժամանակին այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Գուցե մի անգամ Ադրբեջանի ներկայիս նախագահն էլ այցելի, նշեց նախարարը:

Ըստ որում՝ նա արձանագրեց, որ Ադրբեջանը մշտապես փորձում է հրաժարվել պայմանավորվածություններից: «Շատ կարուոր է, որ դրանք կատարվեն: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- նշեց ԱԳ նախարարը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ  է նկատի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով փոխզիջումների մասին, Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ համանախագհները միասնական մոտեցում ունեն, որն արտացոլված է 5 հայտարարություններում, դրանցում խոսք է գնում նաև փոխզիջումների մասին: Դրա հետ մեկտեղ նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ  և միջազգային պարտադիր նշանակություն ունենալ:

 

 

«Ժողովուրդ»

ԻՊ-ի հետևորդները թափանցել են նաև Հայաստան

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռևս 2014 թվականին հավատափոխ էր եղել և ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ և հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը:

Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»:

Ըստ Մ. Համբարձումյանի` այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսևորումներից»: