Մամուլի տեսություն 31-01-2018
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը իր տարօրինակ արտահայտությունների շարանում հավակնեց, որ Թրամփին ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում խրախուսելու համար Իրանն իր հրթիռային ծրագրերի համար պիտի պատժվի:
Հեմայաթ
ՀԳՀԾ-ն պատանդ են պահում
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը իր տարօրինակ արտահայտությունների շարանում հավակնեց, որ Թրամփին ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում խրախուսելու համար Իրանն իր հրթիռային ծրագրերի համար պիտի պատժվի:
Որպես Եմենում դիմադրության ուժերին զինելու հարցում Իրանին դատապարտող ապացույց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին երկաթի կտորներ ցուցադրելու ծիծաղելի խամաճկախաղից հետո այս անգամ ԱԽ-ի անդամ երկրների դեսպաններին Վաշինգտոն կանչեց, որպեսզի նախապես մշակված սցենարով կրկին Իրանին մեղադրի Եմեն հրթիռ առաքելու մեջ: Այդ միջոցառման ժամանակ Հեյլին ակնարկելով այն կետին, որ Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է ԱԽ-ի անդամների ուշադրությունը շեղելով ՀԳՀԾ-ից այն կենտրոնացնել Իրանի հրթիռային ծրագրի և ոչ-միջուկային մյուս օրինախախտումների վրա, հավակնեց. «Բալիստիկ հրթիռների կապակցությամբ ԱԽ-ի բանաձևերը ոտնահարելու պատճառով Իրանին պատժելու ուղղությամբ համաշխարհային շոշափելի ջանքերը կարող են ԱՄՆ-ի նախագահին համոզել միջուկային համաձայնության մեջ մնալու հարցում»: Նա նաև հավակնեց, որ Ֆրանսիան լինելով 2015 թվականի միջուկային համաձայնության բանակցող գլխավոր կողմերից մեկը վերջին օրերին բալիստիկ հրթիռների կապակցությամբ բանաձևերի ոտնահարման պատճառով բանավոր հարձակման է ենթարկել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ԱԽ-ի անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ճաշկերույթի ժամանակ Իրանի դեմ իր հռետորաբանության շարանում, հավակնեց. «Այսօր մենք կենտրոնանալու ենք մի շարք մարտահրավերի շուրջ համագործակցության վրա, որոնց շարքին են դասվում Հյուսիսային Կորեայի միջուկային ապազինումը, Միջին Արևելքում Իրանի անկայունացնող գործունեության դիմագրավումը, Սիրիային բախումներին վերջ տալն ու ահաբեկչության դեմ պայքարը»: CIA-ի պետ Մայք Փոմփեոն նույնպես անդրադառնալով այն կետին, թե տարածաշրջանում Իրանի որոշ քայլերն այլ երկրների դեմ պատերազմ հայտարարելու իմաստով են և ԱՄՆ-ն չի հանդուրժելու Միջին Արևելքի տարածաշրջանում իր շահերի դեմ սպառնալիքը, հավակնեց. «ԱՄՆ-ն մտահոգ է Սիրիայում ու տարածաշրջանում Իրանի ներազդեցության ծավալներից»:
Դա ի տես այն բանի, որ արևմուտքցիների հռետորաբանության հանդեպ մեր երկրի պաշտոնատարների արձագանքները շարունակվելով ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ և ՀԳՀԾ-ի գործադրումը հետապնդող շտաբի պետ Սեյեդ Աբբաս Էրաղչին ընդգծելով այն կետը, որ ոչ ՀԳՀԾ-ն է կրկին բանակցության դրվելու և ոչ էլ դրան հավելվածներ են կցվելում, հայտարարեց. «Մենք ՀԳՀԾ-ի ապագայի հարցով չենք բանակցել ու չենք բանակցելու: ՀԳՀԾ-ն ոչ հրթիռային և ոչ էլ տարածաշրջանային որևէ հարցի հետ առնչություն չի կարող ունենալ»:
Քեյհան
Սա է Եմենի իրական պատմություն՝ Արաբիան պարտվել է, իսկ Իրանը հաղթում է
«Հիլ» պարբերաթերթը Սայմոն Հանդերսոնի գրչին պատկանող հոդվածում գրում է. «Վաշինգտոնում Եմենի պատմությունը աճող սովի պատմությունն է, որն առնվազն որոշ չափերով Իրանի կողմնակից հուսի ցեղախմբի անդամների դեմ Արաբիայի անարդար ավիահարվածների արդյունքն է համարվում: Սակայն իրական պատմությունն այն է, որ Արաբիան ռազմական առումով Եմենում ծուղակում է հայտնվել և հավանական վտանգն առավել ծավալուն պատերազմն է, որ նվազագույն ծախսով ապահովելու է Իրանի շահերը»:
«Արաբական կոալիցիայի ուժերի բախումների արդյունքում Եմենի իրավիճակը աղետալի է դարձել ու դիվանագիտական լուծում է պահանջում...Թեև սկզբում Էմիրությունները կոլոմբիացի վարձկանների միջոցով կարողացավ գրավել Ադենը, սակայն հուսիները նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի հետ դաշնակցելով իրենց տիրապետության տակ առան Սանըան»,-գրել է «Հիլ»-ի հոդվածագիրը հավելելով, որ այս ընթացքում Արաբիայի ուժերի առաջընթացը սահմանափակվել է Կարմիր ծովում եմենական մի փոքրիկ կղզի գրավելով:
Միևնույն ժամանակ լուրեր են տարածվել այն մասին, որ Եմենը բռնազավթած երկու երկրների՝ Արաբիայի ու Էմիրությունների ուժերը բախվել են միմյանց հետ: Վերջին օրերին Ադենի նավահանգստում Արաբիայի ու Էմիրությունների կողմնակից աշխարհազորայինների բախումների ընթացքում սպանվել է 36 և վիրավորվել է 185 մարդ:
Ալիք
Լատինական Ամերիկայում հայերը պետք է ցույցերով դիմավորեին Էրդողանին. նա չեղարկել է այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ: Հայտնում է «Prensa Armenia» գործակալությունը:
Թուրքիայի նախագահը պատրաստվում էր փետրվարի 5-ին Վատիկան, ապա Իտալիա այցելելուց հետո մեկնել Լատինական Ամերիկայի երկրներ: Սակայն վերջին օրերին տեղական շատ պարբերականներ սկսել էին գրել այն մասին, որ Ուրուգվայում հայկական համայնքը խիստ դժգոհ է այդ այցի կապակցությամբ: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցի դեմ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել:
Թուրքիայի կառավարության մի շարք գործակալներ անգամ այս շաբաթ այցելել էին Ուրուգվայ՝ ապահովելու նախագահի անվտանգությունը:
Հայ Դատի Ուրուգվայի հանձնախմբից հայտնել են, որ Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման թիրախը Ուրուգվայն է՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման իր քաղաքականությամբ:
Փետրվարի 5-ին Էրդողանը պետք է այցելեր Վատիկան և Իտալիա, այնուհետև Բրազիլիա, Ուրուգվայ և Վենեզուելլա: Սակայն Թուրքիայի նախագահականից հայտարարություն է արվել, որում նշվում է, թե նախագահի արտերկրյա այցը կը սահմանափակվի միայն Վատիկանով և Իտալիայով: Թե որն է Լատինական Ամերիկա այցը չեղարկելու պատճառը, դեռևս հայտնի չէ:
Ժողովուրդ
Պատժամիջոցները վերաբերում են նաև Հայաստանին. Սկակովը՝ «կրեմլյան ցուցակի» մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ:
Երեկ հայտնի դարձավ, որ այդ ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը հայտարարել է, թե ՌԴ հանդեպ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն և ՌԴ-ն կապված են, և բացի այդ` ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ:
Միաժամանակ հատկանշական է փաստը, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱԺ-ում հանդիպել է ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորներին և խոսելով իրենց երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին` նշել է, թե այնտեղ սահմանված բոլոր նպատակներն «այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»»: