Մամուլի տեսություն 01-02-2018
Լուսահոգի Էմամ Խոմեյնին իրանական 1342 թվականի աբան ամսվա 13-ից մինչև 1357 թվականի բահմանի 12-ը, այսինքն շուրջ 14 տարի աքսորում էր:
Էթթելլաաթ
Էմամը եկավ...
Լուսահոգի Էմամ Խոմեյնին իրանական 1342 թվականի աբան ամսվա 13-ից մինչև 1357 թվականի բահմանի 12-ը, այսինքն շուրջ 14 տարի աքսորում էր: Նա 1343 թվականին նախ Թուրքիա և ապա կարճ ժամանակ անց Իրաք աքսորվեց, իսկ աքսորի վերջին շրջանն անցկացրեց Ֆրանսիայում՝ Նոֆել Լոշաթո կոչվող փոքրիկ գյուղում: Շարժման գագաթնակետին Նոֆել Լոշաթոն դարձավ Իրանի հեղափոխության տրոփող սիրտը: Երբ Էմամին Թուրքիա էին աքսորում, Շահն ու ԱՄՆ-ն երբևե չէին կարող երևակայել, որ նա մի օր հաղթանակորեն Իրան կվերադառնա ու կկործանի շահական ռեժիմը: Նրանից հետո, երբ շահը 1357 թվականի դեյ ամսվա 26-ին հեռացավ երկրից, Էմամը կարճ ուղերձ հղելով աշխարհի լրատվական գործակալություններին, հայտարարեց. «Իրանից Շահի հեռանալը Փահլավիի ռեժիմի ոճրագործություններով լեցուն տիրակալությանը շրջանն ավարտվելու առաջին փուլն է համարվում, որն իրականացվում է Իրանի ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում»: Նա նաև հայտարարեց, որ առաջին առիթով Իրան կվերադառնա: Նրանք ովքեր Փահլավիի ռեժիմի դեմ ժողովրդի հրապարակային ցույցերից խիստ սարսափած էին, Էմամի վերադարձը երկիր իրենց փայփայած բոլորի հույսերին դրված վերջակետ էին համարում և վստահ էին, որ այդ դեպքում Փահլավիի թագավորական ռեժիմի թղթածրարը փակվելու է: Հետևաբար փորձեցին խափանել ու արգելք առաջացնել Էմամի որոշումը գործադրվելու ճամբին: Վարչապետի պաշտոնում գտնվող Բախթիարը տարբեր նախագծեր էր մշակում, սկսած Էմամին փոխադրող ինքնաթիռը պայթեցնելուց մինչև դրան իր ուղղությունից շեղելն ու Էմամին կալանավորելը, որոնք հնարավոր չեղավ իրականություն դարձնել: Վերջին հնարքը օդանավակայանը փակելն էր: Ժողովուրդը ցույցեր կազմակերպելով բողոքեց օդանավակայանը փակելու կառավարության որոշման դեմ: Բանակի եռյակ ուժերի բոլոր սպաները տարբեր քաղաքներում գործադուլ հայտարարելով միացան ժողովրդի շարքերին: Ի հետևումն ժողովրդային արյունալի ցույցերին Բախթիարի կառավարությունը նահանջեց և ընդունեց իր կրած պարտությունը: Բահմանի 9-ին Բախթիարը հայտարարեց, որ օդանավակայանը բացվում է և Էմամի երկիր վերադառնալու ճամբին որևէ արգելք գոյություն չունի: Այդ մասին լուրը հայտարարվելով Էմամի դիմավորման կոմիտե ձևավորվեց: Էմամ Խոմեյնին հինգշաբթի՝ բահման ամսվա 12-ի առավոտյան ժամը 9-ին ժամանեց Թեհրան: 1357 թվականի բահմանի 12-ին կազմակերպվեց պատմության ամենաշքեղ դիմավորումը: Դա Իրանի ժամանակակից պատմության ամենահիշարժան օրերից մեկն է: Շատերը հեռու վայրերից Թեհրան էին եկել, որ մասնակցեն Էմամի դիմավորմանը: Առավոտյան ժամը 6-ից փողոցները լցված էին ժողովրդով: Միլիոնավոր մարդիկ Էմամ Խոմեյնու երթուղու երկու կողմերում շարք էին կազմել: Ժամը 9:30-ին ժողովրդին սիրելին ու ազատության դրոշակակիրը հայրենիք վերադարձավ: Ինքնաթիռի դռները բացվելուց մի քանի րոպեներ անց սիրահար հայացքները տեսան Էմամին: Բոլորի աչքերից ուրախության արտասուք էր հոսում:
Ջավան
Թրամփի տգիտության ելույթը
Թեև ԱՄՆ նախագահի տարեկան ելույթի առաջին բաժինը հատկացված էր ներքին հարցերին, այդուհանդերձ դա այդ առիթն օգտագործեց Իրանի դեմ հարձակում գործելու համար և ըստ սովորականի արտահայտվեց ՀԳՀԾ-ի թերությունների մասին և իհարկե նրա ելույթի նոր առանցքը Իրանում անկարգությունների հեղինակներին պաշտպանելն էր, ինչը վկայում է, թե Իրանում խռովություններ հրահրելու ԱՄՆ-ի ծրագիրը լուրջ է:
Իրանի դիվանագիտական կորպուսի ղեկավարն էլ իհարկե Թուիթերում հակազդեց նրան և Թրամփի ելույթը նրա տգիտության ապացույցը համարեց:
Թրամփը Վաշինգտոնի ժամանակով երեքշաբթի գիշեր իր տարեկան առաջին ելույթն ունեցավ Կոնգրեսում: Թրամփի հիմնականում կենտրոնացավ նախագահության միամյա շրջանում տնտեսական ձեռքբերումներ ներկայացնելու վրա: Այդուհանդերձ արտաքին քաղաքականության շրջագծում կարճ ակնարկ կատարեց Իրանի որոշ քաղաքներում վերջին անկարգություններին և ասաց. «Հանուն ազատության Իրանի ժողովրդի հերոսական պայքարում ԱՄՆ-ն կանգնած է լինելու նրա կողքին»: Նա նաև հավելեց. «Կոնգրեսին կոչ եմ անում սրբագրել Իրանի հետ միջուկային սարսափելի համաձայնության թերությունները: Նա կրկին անգամ փորձ կատարեց Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությունը ներկայացնել որպես ԱՄՆ-ի ձեռքբերումն՝ առանց ակնարկ կատարելու այդ կապակցությամբ Իրանի ու Ռուսաստանի գլխավոր դերակատարությանը:
Թրամփն ի դեպ, պատճառաբանելով Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումն ասաց, թե ինքը գործադրել է դրանից մեկ ամիս առաջ Սենատում միաձայնությամբ ընդունված որոշումը:
Ալիք
Մուրադ Փափազյան. «Էմմանունել Մակրոնի հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է»
Դրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց ՀՅԴ Բյուրոի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Հետաքրքրական երեկո էր, որովհետեւ առաջին պաշտոնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմմանունել Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջեւ մեր խոսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի, Արցախի հարցով, խոսեցինք ֆրանսահայ համայնքի մտահոգությունների մասին` Հայոց Ցեղասպանության ժխտողականության հարցի հետ կապված: Մեր բոլոր պատգամները փոխանցեցինք: Ի դեպ, շատ կարեւոր էր, որ պարզապես ելույթներ չհնչեցին, երկխոսություն եղավ նախագահի հետ»,- «Արմէնպրես»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:
Նա Ֆրանսիայի նախագահի ելույթից մի քանի կարեւոր շեշտադրում առանձնացրեց, նախ այն, որ Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում Հայոց Ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրվի: Դրանից բացի, նա առանձնացրեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացին նոր ընթացք տալու դիտարկումը:
Իր խոսքում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ-ի խնդրին` նշելով, որ Ֆրանսիան իր աշխատանքը կակտիվացնի դիվանագիտական դաշտում:
«Ես իմ խոսքում իրեն հրավիրեցի ԼՂ: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ մեզ հետ կը գա ԼՂ, երբ խնդիրը լուծված լինի: Սա նշանակում է, որ նա պատկերացնում է այցելութիւն` հայկական Արցախ»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքը կայացել է հունվարի 30-ին, մասնակցել է 500 անձ:
Tert.am
Մենք այնտեղ էինք` ներկայացնելու սիրիացի ժողովրդին. Սոչիի կոնգրեսին մասնակցած հայազգի պատգամավոր
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ պետք է շնորհակալ լինել Ռուսաստանի Դաշնությանը Սոչիում սիրիական հակամարտությանը վերաբերող կոնգրեսը նախաձեռնելու և կազմակերպելու համար:
Նա անձամբ է մասնակցել դրան: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համաժողովի ընթացքում նկատվեց, որ կա ըմբռնում` Սիրիայում խաղաղությունը վերականգնելու: «Որքան էլ ժողովի ժամանակ, երբեմն, վատ մթնոլորտ ստեղծվեց, սակայն միշտ կարելի եղավ ընդհանուր եզրակացության գալ, որ խնդրի լուծման ճանապարհը բանակցությունները շարունակելն է»,- նշեց նա:
Կոնգրեսին Ժիրայր Ռեիսյանի հետ մասնակցել են հայազգի պատգամավոր Նորա Ասիրյանը և Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը: Ըստ Ժիրայր Ռեիսյանի՝ իրենք այնտեղ էին, որպես սիրիացի ժողովրդի մաս, ներկայացնում էին, թե որքան անհրաժեշտ է Սիրայի ժողովրդին խաղաղությունը: «Սիրիահայերը սիրիացիները մի մասն են»,- նկատեց նա:
Նա համաձայնեց՝ ակնկալում են միջազգային հանրության ճիշտ արձագանքը Սիրիայի հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ մեկ բան հստակ է՝ Սիրիայի ժողովրդի նախաձեռնողությունը խաղաղությունն է և երկիրը ամեն գնով՝ պաշտպանելն է: