Մամուլի տեսություն 02-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83073-Մամուլի_տեսություն_02_02_2018
Վերջերս հրապարակված ԱՄՆ-ի ատոմային ռազմավարության փաստաթղթում ԱՄՆ նախագահը իջեցրել է անվտանգության սպառնալիքներին միջուկային պատասխան տրվելու շեմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 07:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-02-2018

Վերջերս հրապարակված ԱՄՆ-ի ատոմային ռազմավարության փաստաթղթում ԱՄՆ նախագահը իջեցրել է անվտանգության սպառնալիքներին միջուկային պատասխան տրվելու շեմը:

Ֆարս

ԱՄՆ-ի ատոմային նոր ռազմավարությունը

 

Վերջերս հրապարակված ԱՄՆ-ի ատոմային ռազմավարության փաստաթղթում ԱՄՆ նախագահը իջեցրել է անվտանգության սպառնալիքներին միջուկային պատասխան տրվելու շեմը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Նևադա նահանգի հարավային անմարդաբնակ անապատների ընդարձակ բաժիններում լուսնի վրա գոյություն ունեցող փոսերին նմանող հարյուրավոր փոսեր գոյություն ունեն:

Սրանք սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների հետևանքով պայթյունների հիշատակներն են: Պայթյուններ, որոնք հալեցնում էին ավազները, որպեսզի ամերիկացիներին աշխարհի գերուժերի հետ ջերմամիջուկային պատերազմում մրցակցության կապակցությամբ վստահություն փոխանցեն: 

Այդ փոսերը Նևադայի միջուկային կայքում ավելի քան 1000 միջուկային ընդհատակյա փորձարկումների արդյունքն են, որոնք Պենտագոնն իրականացրեց սառը պատերազմի շրջանում:

Ժամանակին այդտեղ աշխատած գիտնականների ու գեներալների մասին որևէ տեղեկություն գոյություն չունի: Նրանից հետո երբ ԱՄՆ ժամանակի նախագահ Ջորջ Բուշը 1992 թվականին հայտարարեց ԱՄՆ-ի միջուկային փորձարկումները ժամանակավորապես դադարեցվելու մասին, այդտեղ որևէ պայթյուն չի իրականացվել:

Իհարկե Նևադայի միջուկային կայքը հենց այնպես էլ լքված վիճակում չե: Քանի պահակներ հսկում են Լաս Վեգաս քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող այս լքված կայքը, որպեսզի մի օր անհրաժեշտության դեպքում դա օգտագործման ենթարկվի:

Այդ օրը կարող է ենթադրվածից շատ ավելի շուտ վրա հասնել:

Անցած տարվա վերջին օրերին Թրամփի կառավարությունն այդ երկրի էներգետիկայի նախարարությանը հանձնարարեց առաջիկա վեց ամիսների ընթացքում պատրաստվել միջուկային նոր փորձարկման համար:

Թրամփը մինչ այսօր ընդունած իր դիրքորոշումներում չի թաքցրել այն իրողությունը, որ միջուկային կանխարգելման լավագույն միջոցը համարում է ԱՄՆ-ի միջուկային կառույցների ընդլայնումը:

«Թայմ» պարբերաթերթը հաղորդել է, որ Նևադայի կայքը վերագործարկման ենթարկելուց բացի Թրամփն ԱՄՆ-ի միջուկային սպառազինության կառույցների արդիականացման ու թարմացման համար 1.2 թրիլիոն դոլար հատկացման նախագիծ է ստորագրել:

34 տարիներից հետո Թրամփն առաջին անգամ թույլատրել է միջուկային նոր մարտագլխիկի փորձարկումը և միջին հեռահարությամբ հրթիռների ընդլայնման համար բյուջե է հատկացրել:

Մի քանի օր առաջ հրապարակված և ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության մեջ այդ երկրի միջուկային զենքերի դերակատարությունը պարզող փաստաթղթում նոր սերնդի միջուկային զենքերի արտադրման համար ծրագրավորումներ են կատարվել:

Նոր փաստաթուղթը նաև ընդլայնել է միջուկային զենքից օգտվելու համար ԱՄՆ նախագահի չափանիշները:

Համաձայն այս փաստաթղթի այսուհետ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ ոչ-միջուկային ռազմավարական հարձակումը նույնպես կարող է միջուկային զենքի օգտագործման արտոնություն համարվել:

«Թայմ»-ի ընդգծմամբ այս մեկնաբանությունը կարող է կիրառվել միջուկային հրամանատարության ու վերահսկման կենտրոնների և քաղաքային ենթակառուցվածքների դեմ ցանկացած տեսակի հարձակումը:

ԱՄՆ-ի նախկին վարչակազմերը միջուկային պատասխանի արտոնությունը միայն սահմանափակել էին մասսայական կոտորածի զենքերի միջոցով մասսայական սպանության պես իրադարձություններով:

 

Թասնիմ

Ռոհինգիացի մուսուլմանների հավաքական գերեզմաններում թաղվելու մասին նոր ապացույցներ են ձեռք բերվել

 

Վերջերս ձեռք բերված արբանյակային պատկերները հաստատում են Միանմարի բանակի միջոցով ռոհինգիացի մուսուլմանների կոտորածի ենթարկվելու և հավաքական գերեզմաններում թաղվելու իրողությունը:

«Ասոշիետդպրես»-ի հաղորդմամբ, նոր ապացույցները ցույց են տալիս թե անցած օգոստոսին Միանմարի արևմտյան Ռախին նահանգի «Գոդար Փիին» գյուղում միանմարցի զորայինների գործողության ընթացքում ինչպես են խմբային կոտորածի ենթարկվել այդ գյուղի բնակիչ ռոհինգիացի մուսուլմանները:

Արբանյակային պատկերները հաստատում են այժմ Բանգլադեշ ապաստանած այդ գյուղի բնակիչների ու փրկվածների արտահայտություններն այն մասին, թե կոտորածի զոհերի դիակներն ամփոփվել են հինգ խմբային գերեզմաններում: Ենթադրվում է, որ այդ խմբային գերեզմաններից յուրաքանչյուրում թաղված պիտի լինեն մինչև 400 մուսուլմաններ:
Կոտորածից փրկվածների վկայության համաձայն միանմարցի զորայինները գյուղ ներխուժելով կրակել են գյուղացիների կողմը և նրանց տները հրդեհել են:

Դա ի տես այն բանի, որ Միանմարի հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր Յանգհի Լին տեղեկացրել է Միանմարում մարդու իրավունքներն ու բռնաճնշումները շարունակվելու մասին:

 

«Ժամանակ»

Արմեն Սարգսյանը փոխեց իրավիճակը

 

«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է, ըստ էության, ձևական, արարողակարգային կառույցի:

Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերևույթ ֆորմալ և ոչ ֆորմալ կողմեր: Առերևույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես ամենևին էլ քիչ չեն և շոշափում են նույնիսկ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի նշանակման տիրույթը: Սակայն ավելի հետաքրքիր է ոչ ֆորմալ կողմը՝ հատկապես նկատի առնելով այն, որ Հայաստանում կառավարումը ավելի ոչ ֆորմալ երևույթ և գործընթաց է, ինչն էապես պայմանավորված է իշխանության ձևավորման մեխանիզմով, որտեղ նախկինում հիմնական դերը կատարում էր ուժը, այժմ՝ փողը, ինչից էլ Հայաստանում ձևավորվում է կապիտալի իշխանություն:

Ըստ այդմ, իշխանական կշիռը Հայաստանում որոշվում է կապիտալի կշռով, իշխանության սահմաններն ու գծերը որոշվում են կապիտալի սահմաններով ու գծերով: Իսկ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից ունի բավականին մեծ «լծակներ», և ավելին՝ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստան ներդրումներ ներգրավելու, ասել է թե՝ իր լծակներն ընդլայնելու համար:

Խնդիրն այստեղ այն չէ, որ այդպիսով Սարգսյանը կփորձի ավելացնել իր հանրային կշիռը և ըստ այդմ՝ դարձնել այն իր պաշտպանական ամրություններից մեկը: Դա, իհարկե, ունի իր դերը, սակայն ներդրումների ներգրավումը Արմեն Սարգսյանի համար ունի, անշուշտ, այլ նպատակ՝ որքան շատ լինեն նրա ներգրաված ներդրումները, այնքան շատ կարող է լինել նրա կշիռն ու ազդեցությունը Հայաստանի համակարգային խաղում:

Այստեղ է ձևավորվում Սարգսյանի նախագահական իշխանությունը. ամեն ինչ առավել քան պարզ է: Նաև դրանով է, որ Արմեն Սարգսյանն առանցքային կերպով տարբերվում է հնարավոր բոլոր մյուս թեկնածուներից, որոնց կարող էր առաջադրել Սերժ Սարգսյանը: Նրանց դեպքում նախագահական պաշտոնն իսկապես կվերածվեր արարողակարգի, ու ոչ այն պատճառով, որ ֆորմալ այդպես է, այլ որովհետև խոշոր հաշվով ցանկացած պաշտոն կախված է նաև այն զբաղեցնողից»,-գրում է թերթը:

 

 

Tert.am

Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից, օդանավում գտնված հայ պատգամավորը մանրամասներ է պատմել

 

Այսօր Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:

Ինչպես փոխանցում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը», պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, որը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ահաբեկիչների արձակած առաջին հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ:

«Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել», - ասել է Ռեիսյանը: