Մամուլի տեսություն 03-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83165-Մամուլի_տեսություն_03_02_2018
Իրանի իսլամական հեղափոխության բարեկամներն ու թշնամիներն այսօր միանշանակ հայտարարում են տարածաշրջանում ու միջազգային համակարգում ԻԻՀ-ի եզակի դերակատարության ու աճող հզորության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 08:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-02-2018

Իրանի իսլամական հեղափոխության բարեկամներն ու թշնամիներն այսօր միանշանակ հայտարարում են տարածաշրջանում ու միջազգային համակարգում ԻԻՀ-ի եզակի դերակատարության ու աճող հզորության մասին:

Ռեսալաթ

Էմամի արտաքին դիվանագիտությունն ու հեղափոխությունը

 

Իրանի իսլամական հեղափոխության բարեկամներն ու թշնամիներն այսօր միանշանակ հայտարարում են տարածաշրջանում ու միջազգային համակարգում ԻԻՀ-ի եզակի դերակատարության ու աճող հզորության մասին: Այն ինչ այսօր տեղի է ունենում միջազգային հավասարություններում վկայում է այդ մասին: Այս հզորությունն ու հեղինակությունը պարտական ենք արտաքին քաղաքականության բնագավառում լուսահոգի Էմամ Խոմեյնու և  մեծարգո առաջնորդի գաղափարներին: Վերջին չորս տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ու տարածաշրջանային գործակալներն Իրանի իսլամական հեղափոխությանն ու մեր ժողովրդին դիմակայելու ուղղությամբ որևէ ջանք չխնայեցին՝ սկսած Իրանի դեմ պարտադրյալ պատերազմից մինչև միակողմանի ու բազմակողմանի անարդար շրջափակումները: Այսօր այն պայմաններում, երբ արևմուտքցի տեսաբաններն ու նույնիսկ ամերիկացի քաղաքական գործիչներն, այդ թվում Քարթերն ու Քլինթոնը հայտարարում են միաբևեռ աշխարհին վերջ տրվելու և միջազգային համակարգում ԱՄՆ-ի հզորության նվազման մասին, միջազգային հարցերի վերլուծաբանների մեծամասնությունն արտահայտվում է ԻԻՀ-ի հզորության մեծացման մասին: Անկասկած եթե վերջին չորս տասնամյակներում Իրանի վերաբերմունքը կախված լիներ ամերիկացի իշխանությունների մռութից ու ժպիտից, այսօր հնարավոր չեր լինի խոսել մեր երկրի հզորության մասին: Այսօր նույնիսկ երդվյալ թշնամիներն Իրանի հզորությանը բախվելով ապշում են ու իրենց հիացմունքն են հայտնում: Դիմադրության հոսանքի հաղթանակները և Սիրիայում ու Իրաքում արևմուտքին ու Սիոնիստական ռեժիմին կապված թաքֆիրական տարրերի ոչնչացումը տարածաշրջանում արևմուտքի կրած պարտության ապացույցներն են: Արտաքին քաղաքականության ոլորտում լուսահոգի Էմամ Խոմեյնու և մեծարգո առաջնորդի գաղափարները հիմնված են եղել փառքի, խոհեմության ու նպատակահարմարության երեք գլխավոր սկզբունքների վրա, որոնք թշնամիների դիմաց պահպանելով ԻԻՀ համակարգի հզորությունը նաև նրան կենսունակություն են հաղորդել:

 

Իրան

Ֆրանսիա-Իրան՝ հանած ԱՄՆ-ն

 

Իրանի դեմ դոլարային միակողմանի շրջափակումների վրա ԱՄՆ-ի դրած շեշտը, որ Եվրոպայի ու աշխարհի այլ կետերի բանկային համակարգի խոշոր մի բաժնին արգելում է Ւրանի հետ ֆինանսական փոխանակումներ կատարել, այսօր պատճառ է դարձել, որ Թեհրանի առևտրական գործընկերները շրջափակումները շրջանցելու համար գործի անցնեն: Աշխարհի տնտեսական կառույցներում դոլարի ֆինանսական համակարգի ներազդեցությունը, ինչը հանգեցրել է նրան, որ դա համաշխարհային առևտրում գերակշռող արտարժույթը դառնա, պատճառ է դարձել, որ չնայած շրջափակումների չեղարկման ԱՄՆ-ն հիմք ընդունելով Իրանի դեմ դոլարային փոխանակումների նախնական շրջափակումն աշխարհի բանկերին հրաժարեցնի մեր երկրի հետ գործարքներ կնքելուց: Սրանից երկու-երեք տարիներ առաջ ԱՄՆ-ի կողմից եվրոպական մի քանի բանկերի համար սահմանված մի քանի միլիարդ դոլարանոց տուգանքներն արդեն վկայում են այդ պատժամիջոցի խստության ու Իրանի հետ համագործակցություն ընդլայնելուց բանկերի մտավախության մասին: Այսօր այդ շրջափակումները շրջանցելու և առևտրական փոխանակումների ծավալների մեծացման համար Ֆրանսիան պատրաստվում է ֆրանսիական արտադրանքների իրանցի գնորդների համար եվրոյով վարկային գիծ հաստատել: Այս կապակցությամբ «Բի Փի Այ Ֆրանս» պետական բանկի տնօրեն Նիկոլաս Դո Ֆորեքն ասել է, որ ֆրանսիացի արտահանողներին աջակցելու նպատակով կարելի է 1,5 միլիարդ եվրո վարկային գիծ հաստատել: Դո Ֆորեքն ասել է, որ 2017 թվականին այդ բանկն Իրանի հետ առևտրի կապակցությամբ ծրագրավորումներ է կատարել: Նա հայտարարել է, որ հավանաբար առաջիկա չորսից հինգ ամիսների ընթացքում սկսվելու է իրանցիների հետ համագործակցության համար ֆրանսիական արտադրանքներ ու ծառայություններ արտահանողներին վարկային գծի հատկացումը: Նրա ընդգծմամբ այդ ծրագրում դոլարը որևէ նշանակություն չի ունենալու և դրան չեն մասնակցելու ամերիկյան անձնագիր ունեցող անձինք:

«Ռոյտերզ»-ի հաղորդմամբ նախագծի նպատակն է ֆրանսիական արտադրանքների ու ծառայությունների իրանցի գնորդներին արտահանման մասնավոր և եվրոյի վրա հիմնված երաշխիքներ ներկայացնել: Նախաձեռնությունը նպատակ ունի վերաձևավորման ենթարկելով ֆինանսական կառույցներն օգտվել այնպիսի միջոցներից, որոնք արտարժութային ու այլ տեսակետներից որևէ առնչություն չեն ունենա ԱՄՆ-ի հետ, որպեսզի այդպիսով կանխվի Իրանի հետ գործարքների պարագային արտասահմանյան ազդեցությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը: «Ռոյտերզ»-ը հղում կատարելով Ֆրանսիայում բանկային ոլորտի մի պաշտոնատարի հաղորդել է, որ Գերմանիան, Իտալիան, Ավստրիան ու Բելգիան նույնպես նման նախագծեր մշակելու ուղղությամբ աշխատանքի են անցել: Նախագծեր որոնք չհատելով ԱՄՆ-ի կարմիր գծերը թույլ կտան առևտրական համագործակցություն ծավալել Իրանի հետ:  

 

Ալիք

Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում բավականին հավասարակշռված է, ինչը շատ է օգնել սիրիահայերին Նորա Արիսյան

 

Սիրիայում հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի խոսքով՝ Սոչիում կազմակերպված՝ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին իրենք ներկայացնում էին ոչ թե հայ համայնքը, այլ սիրիական կազմակերպությունները:

Արիսյանն անձամբ հրավիրվել է կոնգրեսին մասնակցելու որպես Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ:

Նորա Արիսյանի խոսքով՝ Սիրիայի ժողովրդի պայքարը ահաբեկչության դեմ է: «Սիրիացիները՝ սիրիական բանակի օժանդակությամբ, պայքարում են ահաբեկչության դեմ: Այնքան ժամանակ, մինչ այլ երկրներ չեն ցանկանում, որ այս գործընթացն ավարտվի, մենք պետք է աշխատենք երկխոսության միջոցով»,- ասաց նա:

Նա հիշատակեց՝ նախկինում էլ Սիրիայի հարցով համաժողովներ են եղել, սակայն վերջինը՝ Սոչիինը, յուրահատուկ էր նրանով, որ համախմբել էր հակամարտության բոլոր կողմերին՝ և՛ ընդդիմության, և՛ կառավարական ուժերին: Ներկա էին նաև Սիրիայի հասարակության բոլոր շերտերը»,-նշեց նա:

Սիրիահայ պատգամավորի ներկայացմամբ՝ Սոչիում ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է քննի Սահմանադրությունը, հանձնաժողովում ներգրավված են և՛ իշխանական թևի ներկայացուցիչները, և՛ ընդդիմությունը, ինքը ևս այդ հանձնաժողովի անդամ է:

 

 

«168 ժամ»

«Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ ՀՀ-ԵՄ այս համաձայնագիրը արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար. Չարլ Թեննոք

 

  «ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` համաձայնագիրը ստորագրվել է, դրանից հետդարձ չեմ կանխատեսում, ամեն բան, կարծում եմ, տեղի կունենա ժամանակին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներին:

Նա նշել է, որ չնայած Հայաստանը հրաժարվել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի նոր համաձայնագիր ստորագրվի: «Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար»,- ասել է պատգամավորը: