Մամուլի տեսություն 04-02-2018
Տեղքայլը, հետդարձն ու նեխածությունը, հիվանդ մի կառույցի յուրահատկություններին էին, որի ոչ դատարանում արդարություն գոյություն ուներ, ոչ էլ առողջարանում բուժում ու առողջապահություն:
Ջավան
Շրջափակման մեջ գտնվող մի հեղափոխության քառասնամյակը
Տեղքայլը, հետդարձն ու նեխածությունը, հիվանդ մի կառույցի յուրահատկություններին էին, որի ոչ դատարանում արդարություն գոյություն ուներ, ոչ էլ առողջարանում բուժում ու առողջապահություն: Երկրի բնական ռեսուրսները մինչև այն աստիճան, որ օտարների շահերին է կապված կողոպտվում էր, որպեսզի պրպտվեին Շահի ամերիկացի ու եվրոպացի տերերի արդյունաբերության անիվները ու երբ հերթը հասնում էր մեր ժողովրդին ջուրն ու կոյուղին խառնվում էին իրար, որպեսզի ժողովուրդն ըմպելու մաքուր ջուր չունենար ու ամենուր համաճարակներ լինեն: Այդպես էր, որ բռնապետի հիվանդ կառույցի հասարակական, քաղաքական ու մշակութային վիճակից գազազած մեր երկրի ժողովուրդը ընդվզեց և հեղափոխության մեծ ճարտարապետ Էմամ Խոմեյնու առաջնորդությամբ շարժվեց առաջադիմության ու ծաղկման ուղղությամբ: Հիմա մեր հեղափոխությունը 40 տարեկան է դառնում ու մեր ժողովրդի պատմական ամենահավերժական շարժման քառասնամյակին կարելի է համեմատության եզրեր անցկացնել հեղափոխությանը նախորդած ու հաջորդած շրջանում հասարակական որոշ ցուցանիշներին, որպեսզի չմոռանանք, թե հեղափոխությունն ինչպես է մեզ փառքի արժանացրել ու ինչու պիտի հեղափոխական մնալ:
Իրանի իսլամական հեղափոխությունը «Մենք կարող ենք» հսկա նվաճմամբ ու կախվածությունների վերացմամբ ամենամեծ քայլերն է վերցրել առողջապահության, բուժման ու առողջության ոլորտում իդեալների ուղղությամբ, որպեսզի ոչ միայն առողջապահության ու բուժման բնագավառում քայլ առ քայլ մոտենանք աշխարհի ամենազարգացած երկրներին, այլև որոշ պարագաներում նաև օրինակ ծառայենք աշխարհի երկրների համար:
Շահական ռեժիմի ժամանակ Իրանի բնակչության միայն 5,1 միլիոնը կամ 4 տոկոսն էին օգտվում ջրի ու կոյուղու ծառայություններից, ինչը սերտ կապեր ունի հասարակության առողջության ու առողջապահության հետ: Մինչև հեղափոխության հաղթանակը մայրերի մոտ մահացությունը 100 հազար հոգու մեջ 130 պարագա էր, իսկ երեխաների մահացությունը հազար հոգու մեջ 103 պարագա էր: Մինչև հեղափոխությունը խոշոր քաղաքներում ու նույնիսկ 10 մեգապոլիսներում մասնագետ բժիշկներ չկային ու այդ բացը լրացվելու համար պարտավորված էին օգտվել հնդիկ ու պակիստանցի բժիշկների ծառայություններին և միայն 60 հազար հոգի էր ուսանում բժշկագիտության ճյուղերում: Այսօր Իրանը Միջին Արևելքում մաքուր ջրին ամենաբարձր տոկոսով հասանելիություն ունի: Նորածինների մոտ մահացությունը իջել է 100 հազոր հոգու մեջ 6,9 դեպքի: Երկրում փորձագետ բժիշկների թիվն այսօր 45 հազարից 47 հազար հոգու է հասել և երկրին անհրաժեշտ դեղերի 97 տոկոսն արտադրվում է երկրում:
Էըթեմադ
ԱՄՆ-ի ատոմային սարսափելի ռազմավարությունը
Այն վարչակազմի համար, որ ցանկանում է փոփոխություն առաջացնել ԱՄՆ-ի ներքին ու արտաքին բոլոր հարաբերություններում ատոմային պատերազմի հայեցակարգում վերատեսություն կատարելն այնքան էլ զարմանալի չպիտի թվա: Այդ պատճառով էլ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված ԱՄՆ-ի «Ատոմային կացության վերաքննարկման» փաստաթուղթը փոփոխություն է մտցրել ատոմային կանխարգելման մեկնաբանության ու դրա իրագործման ուղիների մեջ և թշնամիների ու մրցակիցների դեմ կիրառվելիք միջոցներում:
Գլխավոր փոփոխությունը վերաբերում է ատոմային զինամիջոցների օգտագործման պայմաններին և միջուկային նոր սպառազինությանը:
Այն օրվանից հետո երբ ԱՄՆ-ն ատոմային երկու ռումբեր նետեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նակազակի քաղաքներում անցնում են 70 տարիներ: Այս տարիների ընթացքում ատոմային սպառազինություն ունեցողների շարքերը համալրվել են նոր երկրներով, որոնցից միջից նախկին ԽՍՀՄ-ն (ներկա Ռուսաստանի դաշնությունը), Չինաստանի Ժողովրդային Հանրապետությունն ու Հյուսիսային Կորեան դասվում են ԱՄՆ-ի թշնամիների ու մրցակիցների շարքում: Իհարկե առանց Իրանում ատոմային սպառազինության գոյության մասին ապացույցներ ներկայացնելու ԱՄՆ-ն ԻԻՀ-ին նույնպես դասել է այդ երեք երկրների շարքը:
Մինչև նոր փաստաթղթի հրապարակումն այնպես էր ենթադրվում, որ ԱՄՆ-ն որևէ դեպքում մինչև նախքան իր կամ իր դաշնակիցների ատոմային սպառազինությամբ հարձակման ենթարկվելը, նման զենքերից չի օգտվի: Սակայն նոր փաստաթղթում ասված է, որ եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն իրենց թշնամիների կողմից ոչ-ատոմային կործանարար ու խիստ հարձակման թիրախ դառնան, ԱՄՆ-ն իրեն է վերապահելու ատոմային սպառազինությունից օգտվելու իրավունքը: Ամերիկացի ստրատեգիստները հույսով են, որ այս միջոցով Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի կամ Իրանի նման երկրներին կհրաժարեցնեն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակից երկրների տարածքի դեմ ոչ-ատոմային կործանարար հարձակումներ գործելուց: Այսպիսով ԱՄՆ-ի «Ատոմային կացության վերաքննարկման» փաստաթղթում ատոմային կանխարգելման մեկնաբանությունը փոխվել է և փոխարինվել է թշնամիներին ու մրցակիցների ատոմային հարձակումներից հրաժարեցնելու համար ատոմային կանխարգելող պատերազմով: Ամերիկացի պաշտոնատարներն անգամներ իրենց մտահոգությունն են հայտնել Եվրոպայի դեմ ռուսների, Հնդկաստանի դեմ չինացիների, Հարավային Կորեայի դեմ Հյուսիսային Կորեայի և ի վերջո, Իսրայելի ու Արաբիայի դեմ Իրանի հավանական հարձակումից: Նրանց համոզմամբ ատոմային սպառազինության օգտագործման սպառնալիքը կարող է նման սցենարների իրագործումը կանխող ազդակ համարվել:
Ալիք
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք կը կիրառի
Ռուսաստանը միջուկային զենքի կիրառումը թույլատրելի է համարում միայն որոշակի «զուտ պաշտպանական սցենարների» պարագայում: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ԱՄՆ-ի նոր միջուկային ուսմունքի հետ:
«Մեզ մեղադրում են միջուկային զենքի կիրառման շեմի նվազեցման եւ ինչ-որ «ագրեսիվ մարտավարությունների» մեջ»,- ընդգծել են գերատեսչությունից:
ՌԴ հայեցակարգում ասվում է, որ Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել ի պատասխան միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի, ինչպես նաեւ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, եթե միայն վտանգի տակ դրվեր ողջ պետության գոյությունը:
Սպուտնիկ Արմենիա
Հայաստանի պետական պարտքը հատել է 6.7 մլրդ դոլարի շեմը, որքանո՞վ է դա վտանգավոր
2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն ավելի քան 6,7 մլրդ դոլար է կազմում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ ուրբաթ օրը հրապարակած տվյալներից:
Մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 832.5 մլն դոլարով կամ 12%-ով: Անցած տարի արտաքին պարտքն աճել է 689 մլն դոլարով և կազմել 5,5 մլրդ դոլար: Ներքին պարտքը` 143 մլն-ով և կազմել մոտ 1.3 մլրդ դոլար: Արտաքին պարտքի կառուցվածքում ԿԲ-ի պարտքը 601.5 մլն դոլար է, կառավարության պարտքը` մոտ 4.9 մլրդ:
Եթե բյուջեի հաշվարկային փոխարժեքով 1 դոլարը 478.45 դրամի վերածենք, ապա կառավարության պետական պարտքը (արտաքին և ներքին) 2017 թվականի արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 54%-ը:
Հայաստանի արտաքին պարտքը մինչև վերջերս չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի տարեկան ծավալի 60%-ը: Սակայն անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կառավարությունը փոփոխություն կատարեց «Բյուջետային համակարգի մասին» օրենքում:
Սակայն կառավարության ընդդիմախոսները ահազանգում են, որ պետպարտքի ներկայիս հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է տնտեսության համար լուրջ ռիսկեր առաջացնել: «Հայկական տնտեսության ներկայիս կառուցվածքի պայմաններում վտանգավոր է անգամ ՀՆԱ-ի 38%-ի չափով պետական պարտքը: Մինչդեռ այսօր այն աստիճանաբար 60%-ի է հասնում: Պարտքի սպասարկումը ծանր բեռ է դարձել պետբյուջեի համար: 2020 թվականին կառավարությունը պարտքի սպասարկման համար ստիպված է լինելու բյուջեից մոտ 900 մլն դոլար հատկացնել: Դա հսկայական թիվ է», — ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: