Մամուլի տեսություն 07-02-2018
Այս օրերին՝ Այգաբացի տասնօրյակի օրերը վրա հասնելով, ԻԻՀ համակարգի 40-ամյա գործունեությունն ամենաշատը քննարկվող թեմաներից է:
Խոռասան
Հայացք հեղափոխության տնտեսական վկայականին
Այս օրերին՝ Այգաբացի տասնօրյակի օրերը վրա հասնելով, ԻԻՀ համակարգի 40-ամյա գործունեությունն ամենաշատը քննարկվող թեմաներից է: Այս միջոցին տնտեսական գործունեության քննարկումը հատուկ նշանակություն ունի, քանի որ թե այդ բաժնում բարդություններն ու մարտահրավերներն ավելի շատ են եղել և թե մեծ ջանք է գործադրվել այնպիսի տպավորություն ստեղծելու, որ իբր ժողովրդավարության վրա հիմնված համակարգը գործունեա չի եղել: Այդուհանդերձ միջազգային կենտրոնների զեկույցները հիմք ընդունելով տնտեսության բաժնում իսլամական հեղափոխության վկայականի քննարկումն ապացուցում է, որ Իրանի իսլամական հեղափոխությունն իր բոլոր վայրիվերումներով, թերություններով պակասություններով ու որոշ լուրջ խնդիրներով հանդերձ ընդհանրության մեջ նախորդ ռեժիմի համեմատությամբ առավել հաջող վկայական է ունեցել: Թեև այս տնտեսական վկայականը հեռու է հեղափոխությունից ժողովրդի ունեցած ակնկալիքներից ու ուրվագծած նպատակներից: Արդարությունը կարելի է տնտեսական ու հասարակական ոլորտում հեղափոխության ամենաառանցքային կարգախոսը համարել: Այս բաժնում հեղափոխության վկայականը պարզ է: Արդարություն հասկացության գլխավոր բաղադրիչը հարստության բաժանումն է և այդ բնագավառում համաշխարհային ցուցանիշը «Ջինիի գործակից»-ն է, որը տատանվում է 0-ի ու 1-ի միջև: Ինչքան դա ավելի մոտիկ լինի 0-ին նշանակում է, որ հարստությունն առավել արդար կերպով է բաժանվել: Միջազգային կենտրոնների զեկույցի համաձայն այս գործակիցը, որ մինչև հեղափոխությունը շուրջ 50 տոկոսի սահմաններում էր, հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում իջել է 40 տոկոսի: Բացի այդ նկատի առնելով մարդկային զարգացման ցուցանիշը, որը ցուցադրում է առողջապահությանը, կրթությանն ու եկամտին հանրության հասանելիության չափերը, Իրանը հեղափոխությանը հաջորդած տարիներին ուշագրավ առաջադիմություն է ունեցել: Այս տարվա սկզբին հրապարակված մարդկային զարգացման վերջին զեկույցի տվյալների համաձայն Իրանում մարդկային զարգացման ցուցանիշը առավելագույն 1-ից 0,774 է, ինչը նկատի առնելով իսլամական հեղափոխությունից առաջ գրանցված 0,437 ցուցանիշը ավելի քան 0337 աստիճան աճ է արձանագրել: Բացի այդ կարելի է ակնարկել հասարակության տարբեր խավերին և մասնավորապես զրկված տարածքներին հեղափոխության մատուցած ծառայությունների երկար ցուցակին:
Ջոմհուրի Էսլամի
ԱՄՆ-ն Իրաքում երկարաժամկետ ներկայության ծրագիր ունի
Քաղաքական ու անվտանգության հարցերի արաբ վերլուծաբան Հաֆեզ Ալ-Բաշարան հավատացած է, որ ուժերի հետզհետե դուրսբերումն ԱՄՆ-ի կողմից գործադրված քարոզչական հնարք է և նրանք ծրագրում են 20 ռազմաբազաներ ստեղծելով երկարաժամկետ ներկայություն ունենալ Իրաքում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նա մի ասուլիսի ժամանակ հավելել է. «Իրաքից ամերիկացի ուժերի հետզհետե դուրսբերման մասին ԶԼՄ-ներում հրապարակվող լուրերն իրականության չեն համապատասախանում: Նման քարոզչությամբ Վաշինգտոնը ցանկանում է իրենից այլ պատկեր ցուցադրել»:
«Վաշինգտոնը ծրագրում է 20 ռազմաբազաների ստեղծմամբ երկարաժամկետ ներկայություն ունենալ Իրաքում: Այդ ռազմաբազաներից որոշներն արևմտյան անապատային տարածքներում, իսկ որոշներն էլ իրաքյան ուժերի հետ միասնաբար օդանավակայաններում են լինելու»,-հավելել է արաբ վերլուծաբանը:
Ներկայումս Իրաքի քաղաքներում ամերիկյան տեղեկատվական բազաներն աշխատում են անվտանգության մասնավոր ընկերությունների անվան ներքո և կամ հաստատված են պետական մեծ հյուրանոցներում:
Հիշեցնենք, որ «Ասոշիետդպրես»-ը հղում կատարելով իրաքցի մի պաշտոնատարի հայտարարեց, որ Բաղդադի հետ պայմանավորվածության համաձայն ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո Վաշինգտոնը պարբերաբար կրճատելու է Իրաքում ներկա իր զորայինների թիվը:
Իրաքում ԱՄՆ-ի զորայինների թվի կրճատման մասին լուրը մի քանի ժամ անց հերքվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակի կողմից:
2011 թվականին իրարահաջորդ պարտությունների ու ձախողումների պատճառով ամերիկացիները պարտավորվեցին հեռանալ Իրաքի տարածքից, սակայն 2014 թվականին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով և միջազգային մի կոալիցիա գլխավորելով կրկին այդ երկիր վերադարձան:
Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին լուրը հայտարարվելուց հետո Իրաքի շատ կուսակցություններ, քաղաքական գործիչներ ու ԶԼՄ-ներ ընդգծելով, որ այլևս Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անվան ներքո ԱՄՆ-ի ներկայության համար որևէ պատճառ գոյություն չունի, պահանջեցին Իրաքից ամերիկացի զորայինների հեռացումը:
Իրաքում տեղակայված ամերիկացի զորայինների թվի մասին, որևէ հստակ տվյալներ գոյություն չունեն:
Ալիք
«ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են և ձախողված». Էդուարդ Շարմազանովը՝ Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արժևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են և ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են նաև բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանմանը:
«Մենք շահագրգռված ենք Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և թե՛ ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձևաչափերով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը, այլ հարցերի:
News.am
119 տարի առաջ Հայաստան ժամանեց առաջին գնացքը. ռեպորտաժ՝ Երկաթգծի թանգարանից
119 տարի առաջ՝ 1899 թվականի փետրվարի 7-ին, Հայաստան ժամանեց առաջին գնացքը: Այն ժամանեց Ալեքսանդրապոլ կայարան (այժմ `Գյումրի), կարևոր իրադարձությանը նախորդել էին քրտնաջան աշխատանքի տարիները:
Երկաթուղու ստեղծման և զարգացման մասին NEWS.am-ի ընթերցողներին պատմում է երկաթգծի թանգարանի ղեկավար Նիկոլայ Տեր-Կարապետյանը: Թանգարանը բացվել է 2009 թվականին և գտնվում է երկաթուղային կայարանի շենքում: Թանգարանը շատ հայտնի է հատկապես զբոսաշրջիկների շրջանում:
Նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել կայարանի շենքի վրա: Շենքի ճարտարապետը հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին է`հայտնի ճարտարապետ Էդմոն Տիգրանյանը: Շենքը շատ նման է միջնադարյան հայկական տաճարին. ուղևորների համար դահլիճը հանդիսանում է նախասրահ, հիմնական դահլիճը՝ եկեղեցին է, չորս հզոր սյուները պահում են թմբուկաձև գմբեթը: Այդպես են կառուցվել նաև Նորավանքը, Գեղարդը:
Նախանցյալ դարի 90-ականներին ցարական Ռուսաստանի կառավարությունը Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարարության մասին որոշում կայացրեց: Շինարարությանը ներգրավվեցին ինչպես մոտակա գյուղերի բնակիչները, այնպես էլ Ռուսաստանից աշխատակիցները և մասնագետները: Ճանապարհին կառուցվել էին 535 արհեստական կառույցներ` կամուրջներ, վիադուկներ, 13 թունելներ: Ընդ որում, բոլոր թունելները երկկողմանի էին: Հատկապես նշանակալի էր Ջաջուռի թունելը, որի երկարությունը 1703 մետր էր:
Այն գտնվում է ծովի մակարդակից 1843 մետր բարձրության վրա և համարվում է Եվրոպայում ամենաբարձր լեռնային կետը: Ջաջուռի թունելը կառուցելու ժամանակ առաջին անգամ օգտագործվել են հորատման մեքենաներ և էլեկտրական օդափոխիչներ: Թունելը կառուցվել է կարճ ժամանակում. շինարարությունը սկսվել է 1896 թվականին և ավարտվել 1898 թվականին: Նրա միջով առաջին գնացքն անցել 1899 թվականի փետրվարի 7-ին: Մեկ այլ յուրահատուկ կառույց է 1898 թվականին կառուցված Զամանլինի կամուրջը: Էրիվան կայարան առաջին գնացքը ժամանել է մի քանի տարի անց՝ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին: