Մամուլի տեսություն 11-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83971-Մամուլի_տեսություն_11_02_2018
Իրանի իսլամական շքեղ հեղափոխության 39-րդ տարեդարձն այս անգամ էլ Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներում նշվելու է ժողովրդի միլիոնանոց ներկայությամբ և կրկին անգամ Իրանի ժողովուրդը միաձայն իր աջակցությունն է հայտնելու հեղափոխության ժառանգության ու նրա իդեալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 08:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-02-2018

Իրանի իսլամական շքեղ հեղափոխության 39-րդ տարեդարձն այս անգամ էլ Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներում նշվելու է ժողովրդի միլիոնանոց ներկայությամբ և կրկին անգամ Իրանի ժողովուրդը միաձայն իր աջակցությունն է հայտնելու հեղափոխության ժառանգության ու նրա իդեալներին:

ԻՌՆԱ

Հեղափոխության ծլարձակումը միասնականության սերմից

 

Իրանի իսլամական շքեղ հեղափոխության 39-րդ տարեդարձն այս անգամ էլ Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներում նշվելու է ժողովրդի միլիոնանոց ներկայությամբ և կրկին անգամ Իրանի ժողովուրդը միաձայն իր աջակցությունն է հայտնելու հեղափոխության ժառանգության ու նրա իդեալներին:

Այս միասնականությունը, նաև ԻԻՀ-ի հաստատուն լինելու և վեհացման հարատևությունը հիշեցնում է և կամ այլ խոսքով համարվում է այն միատարրություն ու վճռակամությունը, որ Իրանի ժողովրդի շարժման տարիներին ձևավորվեց բռնապետության պալատի կործանման համար և ի վերջո ծնունդ տվեց դարի ամենամեծ իրադարձությանը:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը շատ դիտորդների համոզմամբ համարվում է պատմական ընթացքի կատարելագործման գագաթնակետը, որ ձախողման մատնեց ժողովրդի միջև պառակտում առաջացնելու ներքին ու արտաքին բոլոր սադրանքները և կանխեց Իրանի ժամանակակից պատմության դառը փորձի կրկնությունը:

Փահլևիի իշխանության սկզբնական տարիներին դոկտ. Մոհամմեդ Մոսադեղի ազգայնական կառավարությանն աջակցություն ցուցաբերելուց ձախակողմյան ուժերի և հատկապես «Թուդե» կուսակցության հրաժարումը և դրան զուգահեռ Այաթոլլահ Սեյեդ Աբոլղասեմ Քաշանիի գլխավորությամբ կրոնական ուժերից ազգայնականների առանձնացումը պատճառ դարձան, որ Մոհամմեդ Ռեզա Շահը հեղաշրջումից հետո հնարավորություն ստանա աքսորել ու մեկուսացել ընդդիմադիր հայտնի գործիչներին և հալածել ընդդիմադիր ցանկացած քաղաքական շարժման:

Սակայն 1357 թվականի բահման ամսվան՝ 1979 թվականի փետրվարին հանգող ամիսներում ու շաբաթներում միատարրությունը քաղաքական համակարգի կործանման և հեղափոխության իրագործման համար ժողովրդի շարժման գլխավոր յուրահատկությունն էր:

Այս միատարրությունն առաջացնող գլխավոր գործոնն ազգային այս շարժման առաջնորդի դիրքում լուսահոգի Էմամ Խոմեյնու ներկայությունն էր, այնպես որ մարքսիստական կամ կրոնական գաղափարներով պայքարող զինված խմբերը ազգայնական հոսանքների կողքին հայտնվեցին նույն ճակատում և միացան Էմամի առաջնորդությամբ մուսուլման ժողովրդի միլիոնանոց բազմությանը:

Այլ խոսքով միակ գործոնը, որ կարող էր ժողովրդի տարբեր խավերին համախմբել նույն նպատակի շուրջ հոգևոր իմաստուն առաջնորդն էր, որ տարիների ընթացքում դարձավ Փահլևիի բռնապետության և օտարների միջամտությունների դեմ անհաշտ պայքարի միայն խորհրդանիշը:

Նման առաջնորդության ներքո էր, որ համալսարանը լինելով բռնապետության դեմ պայքարի գլխավոր հենակետերից մեկը միացավ այն աշխատավորներին, որոնք իշխանությանը հարվածելու համար գործադուլ էին հայտարարել:

Իրանի իսլամական հեղափոխությունը ոչ արևելյան որոշ հեղափոխությունների նման երկիրը կարմրի ու ճերմակի միջև մրցակցության բեմ դարձրեց և ոչ էլ երկրի մասնատման պատճառ դարձավ: 1979 թվականին Իրանում տեղի ունեցած զարգացումները արևմտյան որոշ հեղափոխությունների նման երբեք քաղաքացիական պատերազմի չվերածվեցին:

1979 թվականի Իրանում երկրի քաղաքական, հասարակական ու մշակութային բնագավառներում, արտաքին հարաբերության մեջ ու նույնիսկ երկրի տնտեսական կառույցում լայնամասշտաբ փոփոխություններ տեղի ունեցան, որոնց ճակատագիրը այդ իրադարձություններին քաղաքացիներից յուրաքանչյուրի մասնակցության ու դերակատարության պատճառով տնօրինվեց ժողովրդի կամքով:

 

ԻՍՆԱ

Դամասկոս. Իսրայելյան ռազմական ինքնաթիռի կործանման մասին որոշումն ընդունվել էր 2016 թվականին

 

Սիրիայում ռազմական մի աղբյուր ընդգծեց, որ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռի կործանման մասին որոշումն ավելի վաղ՝ 2016 թվականին ընդունվել էր դիմադրության առանցքի հետ խորհրդակցության ընթացքում:

Սիրիայի ռազմական այդ աղբյուրը «Ալ-Նաշրա» լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ, ասաց. «Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի և այդ երկրի ցամաքային ուժի հրամանատարների միջոցով Սիրիայի ղեկավարության որոշմանը կարիք չունի, քանի որ այդ մասին որոշումը հստակ է եղել ու դա ընդունվել է դիմադրության առանցքում խորհրդակցությունների արդյունքում»:

«Սիրիայի հրթիռները սրանից առաջ էլ զավթված տարածքներում հարվածել էին որոշ թիրախների, իսկ Լիբանանի օդային տարածքում կործանել էին իսրայելյան ռազմական մի ինքնաթիռ, սակայն իսրայելցիները դրանք չէին հաստատել»,-հիշեցրեց Սիրիայի զինվորական այդ աղբյուրը:

 

Tert.am

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որից սկսվում է Մեծ պահքը

 

Փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանի օրն է: Այսօր բոլոր եկեղեցիներում ժամը 11:00-ին մատուցվում է Սուրբ պատարագ արդեն փակ խորանով, որից հետո նախատեսվում է բարեկենդանյան գլխավոր միջոցառում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: 

Խոսելով Բուն Բարեկենդանի խորհրդի մասին՝ Տեր Եսային նշեց, որ այն մեզ հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը և Աստծո ներկայությունն ունենալու երանությունը:

Նրա խոսքով՝ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:

«Դրախտից սկսվեց ամեն ինչ, Սուրբ գիրքը սկսվում է դրախտի ստեղծման պատմությամբ և ավարտվում նույն դրախտով, հետևաբար մեր ճանապարհն է հոգևոր առումով կորցրած դրախտը վերականգնելը, որ Պահքի հիմնական նախապայմանն է»,- ասաց Տեր Եսային:

Նրա խոսքով՝ Բարեկենդանին, ինչպես եկեղեցական որևէ այլ տոնին, մարդկանց զանգվածային մասնակցությունը միանշանակ նկատելի է և Բարեկենդանին մասնակցության աճով է պայմանավորված նաև Պահք պահողների թվի աճը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:

«Պահքը մեզ համար առաջին հերթին և ամենակարևորը հնարավորություն է վերաարժևորելու կյանքը, վերաիմաստավորելու՝ սրբագրելով մեր սխալները. սա ամենակարևոր պայմանն է պահքի: Պահքի ընթացքում մենք հատկապես ընդգծում ենք այն հանգամանքը, որ ոչ միայն կենդանական ծագման սննդից պետք է հրաժարվի մարդ, այլ հոգևոր առումով հետևի պահքի կանոններին՝ հրաժարվելով մեղքից, չար դրսևորումներից, մեղավոր հակումներից և այլն: Թեև հոգևոր պահքի պահանջներն ամբողջ կյանքի համար է  ոչ միայն հատկապես այս Պահքի 40–օրյա շրջանի համար»,-ասաց հոգևորականը:

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։

Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: