Մամուլի տեսություն 12-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84079-Մամուլի_տեսություն_12_02_2018
Իրանի իսլամական հեղափոխությունը գտնվում է քառասունամյակի սեմին: 40 թիվը գրականության ու կրոնական ուսուցումներում յուրահատուկ նշանակություն ունի և խորհրդանշական տարբեր իմաստ է պարունակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2018 12:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-02-2018

Իրանի իսլամական հեղափոխությունը գտնվում է քառասունամյակի սեմին: 40 թիվը գրականության ու կրոնական ուսուցումներում յուրահատուկ նշանակություն ունի և խորհրդանշական տարբեր իմաստ է պարունակում:

Շարղ

40 տարի անց

Իրանի իսլամական հեղափոխությունը գտնվում է քառասունամյակի սեմին: 40 թիվը գրականության ու կրոնական ուսուցումներում յուրահատուկ նշանակություն ունի և խորհրդանշական տարբեր իմաստ է պարունակում: Ասվում է, թե 40-ամյակը համարվում է մարդու ֆիզիկական ու մտային զարգացման գագաթնակետը ու ինքնակերտման դեպքում նրա ընդունակությունները ծաղկում են ու բարոյական հատկանիշները հասնում են իրենց բարձրակետին: Այն որ 40 թվի մասին նման մեկնաբանությունները հոգեբանության տեսակետից ինչքան տրամաբանական են թվում, պարզ չե: Այդուհանդերձ որոշ ապացույցներ վկայում են այդ թվի յուրահատուկ լինելու մասին: Իսլամի մարգարեն 40 տարեկանում սկսեց իր առաքելությունը: Մովսես մարգարեն Աստծո հրահանգով սուրբ պատվիրանները ստանալու համար 40 օր պաշտամունք մատուցեց լեռան մեջ: Աստծո առաքյալին մերժելու պատճառով Իսրայելի ժողովուրդը 40 տարի մոլորված մնաց անապատում: Միստիցիզմում նույնպես քառասունք պահելը նյութական ցանկություններից մաքրվելու և աստվածային լույսի ճառագայթման տեսակետից խորհրդանշական իմաստ ունի: Իսլամական հեղափոխությունն իր 40-ամյա երթում բազմաթիվ վայրիվերումներ է թիկունքում թողել և հաղթահարել է բազմաթիվ ներքին ու արտաքին սադրանքների: Իրադարձություններ, որոնցից յուրաքանչյուրը միայնակորեն կարող էր բավարար լինել ժողովրդի հովանավորությունը չվայելող մի իշխանության կործանման համար: Իսլամական հեղափոխության հիմնադիր Էմամ Խոմեյնին հաղթանակի գաղտնիքը ժողովրդի հովանավորությունը և դրա հարատևման ու գոյատևման գաղտնիքը ժողովրդի հետ իշխանության կապակցություն էր համարում ու անգամներ այդ մասին հիշեցում էր կատարել պետական այրերին: Վերջին 39 տարիների ընթացքում հեղափոխությունից ծնունդ առած բոլոր կառավարություններն իշխանության ղեկն ստանձնել են նման խոստումներով և իրենց դիտանկյունից փայլուն վկայական ներկայացնելով ավարտել են աշխատանքն ու իշխանության ղեկը հանձնել են հաջորդին: Այդ ընթացքում այն ինչը, որ անտեսման է ենթարկվել տրված խոստումների իրականացման և ներկայացված վկայականի մասին անաչառ գնահատական տալն է: Եթե ընդունում ենք, որ որպես հեղափոխության իրական տերերը՝ ժողովրդի դատողություն ու տված գնահատականը պիտի կառավարությունների վկայականի ընդունելի լինելու կամ չլինելու չափանիշը լինի, անհրաժեշտ է, որ ժողովրդի գոհունակության սանդղակով չափվի կառավարությունների կողմից տրված խոստումների իրականացման չափը: Այս ուղղությամբ վերցված առաջին քայլը պիտի լինի ժողովուրդ բառի և նրա հանդեպ իշխանության բոլոր կառույցների պատասխանատու լինելու և պատասխանատվություն ստանձնելու մեկնաբանությունը:

 

Ջոմհուրի Էսլամի

Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը պահանջեց դատի տալ Արաբիայի ու Էմիրությունների ղեկավարներին

 

Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը, որ մի ժամանակ վայելում էր Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի հովանավորությունը պահանջեց Եմենում ցեղասպանության մեղադրանքով դատի տալ Արաբիայի ու Էմիրությունների ղեկավարներին:

Եմենցի իրավապաշտպան և 2011 թվականի խաղաղության նոբելի մրցանակակիր Թավաքոլ Քերմանը հայտարարեց, որ Սաուդյան կոալիցիան ու Էմիրությունները պատերազմական ոճրագործություն են կատարել Եմենում:

Քերմանը, որ մինչ այսօր լռել էր Եմենում Արաբիայի ու Էմիրությունների զավթողականության հանդեպ, «Ինդիփենդենթ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց. «ԱՄՆ-ն, Բրիտանիան ու բոլոր այն երկրները, որոնք զենք են վաճառում Արաբիային մասնակից են Եմենի ժողովրդի կոտորածին»:

Նա իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին կոչ արեց Եմենում մարդկության դեմ ոճրագործության և ցեղասպանության մեղադրանքով Սաուդյան ռեժիմի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին և Աբուդաբիի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Զաեդին դատի տալու գործընթաց սկսել:

«Ախավան-ալ-Մոսլեմին»-ին կապված Եմենի «Ալ-Էսլահ» կուսակցությունից հեռացված Թավաքոլ Քերմանը միևնույն ժամանակ կրկնել է Իրանի դեմ մեղադրանքներն ու Անսարալլահ շարժմանը ռազմատենչ աշխարհազորայինների խումբ է ներկայացրել:

Թավաքոլ Քերմանը նաև «Ալ-Ջազիրա» հեռուստակայանից հեռարձակված մի տեսագրության մեջ ընդգծելով, որ «Մեր հայրենիքը կազատագրենք Արաբիայի ու Էմիրությունների բռնազավթումից», խոսքն ուղղելով Սաուդյան կոալիցիային, ասել է. «Դուք չարաշահելով հուսիների հեղաշրջումն ու Իրանի ներկայությունը շարունակում էք ձեր զավթողականությունն ու տիրակալությունը և օրինական կառավարությունը Եմեն վերադարձնելու պատրվակով ցանկանում էք, որ այդ երկիրը խռովության մատնվի և մնա առանց իշխանության»:

«Սաուդյան կոալիցիան սկսել է կողոպտել Եմենի հարավն ու Էմիրությունները հատուկ բանտեր է կառուցել, որտեղ կտտանքների է ենթարկում իր ընդդիմադիրներին ու միևնույն ժամանակ բռնազավթելով ազատագրված տարածքներում գտնվող կղզիները, նավահանգիստներն ու օդանավակայանները հրաժարվում է դրանք Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կառավարությանը հանձնելուց»,-հայտարարել է Թավաքոլ Քերմանը:

 

Ալիք

Ձիթենու կոտրվող ճյուղը...

 

Կոտրվող «Ձիթենու ճյուղ»-ի վրա նստած Թուրքիան արդեն սկսել է չքմեղանքի եւ արդարացման հնարքներով խաղեր տալ…

Հոխորտացող Էրդողանը կուսակիցների առջեւ հերթական ելույթում հայտարարել է, որ զինական գործողությունների ընթացքում հաջողություններին միշտ էլ ուղեկցում են ձախողությունները…

ԴԱԷՇ-ի եւ «Նուսրայի» հրոսակներով համալրված «Սիրիայի ազատ բանակ»-ին իր հետ ունենալով՝ Թուրքիան եւ նույն Էրդողանը Աֆր‎ինի գործողությունները ժամանակավոր էին համարում եւ ասում՝ «Մինչեւ Մանբիջ ենք գնալու, թեկուզ մեր առջեւ կանգնեն ամերիկացի զինվորները…»: Արդեն 25 օր անց՝ ‎Աֆ‎րինում դոփելով տեղում, պարտությունն ու ձախողանքն են արդարացնում:

ՆԱՏՕ-ի երես առած անդամը ամերիկյան (ուղղաթիռ-կործանիչներ) եւ գերմանական (զրահապատ արդիական տանկեր) սպառազինություններով «հաջողել» է լոկ Աֆրինի խաղաղ բնակիչներին ռմբակոծել-հրթիռակոծել, քրդաբնակ քաղաքի հարյուրավոր անմեղ զոհերին քուրդ ահաբեկիչներ հորջորջելով: Իսկական «ահաբեկիչները», սակայն, թուրք տասնյակ բանակայինների, ամերիկյան ուղղաթիռների եւ հենց նախօրեին՝ 5 գերմանական տանկ են կործանել, իսկ Էրդողանը թուրք զինվորականներին հուղարկավորողների ու սգացող ընտանիքների առջեւ փորձում է արդարանալ…

Սա դեռ հերիք չէ, նույն Էրդողանը իր արտգործնախարար Չավուշօղլուին Թեհրան է ուղարկում, որպեսզի այստեղ էլ արդարանա ու վստահություն ներշնչի…

Ահավասիկ, թուրքական հավաստիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն, որ բոլորն են մեղավոր. մի օր Ռուսաստանը, մյուս օրը՝ ՆԱՏՕ-ն, հետո, օրվա պահանջի համաձայն՝ սիոնիստ Իսրայելը, ապա՝ իր առջեւ դռներ փակած Եւրոմիությունը, նաեւ այս ամենի մեղավոր՝ նույնինքն Սիրիան ու Բաշար Ասադը, տեղ-տեղ էլ «Շիիզմ տարածող Իրանը», եւ իհարկե՝ ամենամեղավորները՝ քուրդ «ահաբեկիչներ»-ը…

 

 

News.am

Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Ստալինին

 

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Ստալինին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Իմ նախատատ Թամարան պատմել է ինձ, թե ինչպես է ցարական ժանդարմների ձեռքից փրկել Ստալինին. նա Ստալինի ձեռքից բռնել եւ դուրս է հանել իր հոր տնից, որը հարուստ գործարար էր, իսկ Ստալինը որպես երախտիք բռնագրավել է իր ընտանիքի ողջ ունեցվածքը եւ սպանել իր հորն ու եղբորը», - պատմել է Սաակաշվիլին:

Քաղաքական գործիչն այս պատմությունը հիշել է կապված «Ստալինի մահը» ֆիլմի դիտման հետ, որին նա դրական գնահատական է տվել։

Ռուսաստանում այդ ֆիլմը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել: Ֆիլմի դիտումից հետո, քաղաքական եւ մշակութային մի շարք հայտնի գործիչներ խնդրել էին չեղարկել ֆիլմի վարձույթի վկայականը։