Մամուլի տեսություն 15-02-2018
Մասնավորապես ոչ-ռազմական ոլորտում տեխնոլոգիայի առաջադիմությունը պատճառ է դարձել, որ հետախուզական որոշ կազմակերպությունների թիրախները զգայուն պաշտոններ զբաղեցրած անձերից բացի նաև ներառի պարզ քաղաքացիներին:
Ջավան
Արդիական լրտեսություն Իրանի հետ թշնամի ուժերի առճակատման նոր ասպարեզը
Մասնավորապես ոչ-ռազմական ոլորտում տեխնոլոգիայի առաջադիմությունը պատճառ է դարձել, որ հետախուզական որոշ կազմակերպությունների թիրախները զգայուն պաշտոններ զբաղեցրած անձերից բացի նաև ներառի պարզ քաղաքացիներին: Լրտեսությունը եզրույթ է, որ պատմության ընթացքում փոխել է շատ մեծ ճակատամարտերի ճակատագիրը և այդ պատճառով էլ հազարավոր տարիներ առաջվանից հետախուզական կառույցները շարունակ ուժերի գերազանցությունն ապահովող գործոններ են համարվել: Պարզ ժողովրդի մոտ լրտեսությունը կարող է համազոր համարվել մի երկրի գաղտնի կառույցներ ներթափանցելուն ու դրանց տեղեկություններն արտասահմանյան երկրներ փոխանցվելուն: Լրտեսության մասին այս պատկերացումը տարիներ համապատասխանում էր այն ինչին, որ իրականության մեջ տեղի էր ունենում, սակայն տեխնոլոգիայի առաջադիմությունը և տարբեր բնագավառներում մարդկային գիտության սահմանների ընդլայնումը պատճառ դարձավ, որ սառը պատերազմից հետո հետախուզության և երկրների տեղեկատվական կառույցների աշխատանքներում փոփոխություններ տեղի ունենան: Հետախուզության ոլորտում նման նոր երևույթները, որոնց հաճախ արդիական լրտեսություն են կոչում ոչ-միայն չի սահմանափակվում գաղտնի կառույցներում աշխատող անձերով, այլ հեշտությամբ թիրախ է դարձնում նաև պարզ քաղաքացիներին: Երբեմն անհատն ինքն էլ չի անդրադառնում, որ տեղեկություններ ձեռք բերելու համար չարաշահման է ենթարկվում արտասահմանյան մի կառույցի կողմից: Կիբերային լրտեսությունը արդիական երևույթներից մեկն է, որ պատահաբար մեր երկիրն անգամներ և զգայուն պահերին հայտնվել է դրա թիրախում: Այսօր արդեն հանրության սեփականությունը դարձած փաստաթղթերի համաձայն ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը «Օլիմպիկ» կոչվող նախագծի շրջագծում փորձեցին կործանարար վիրուսներով թիրախ դարձնել Իրանի միջուկային կառույցները: Այդ վիրուսներից մեկը, որ մյուսներից շատ ավելի վտանգավոր էր «Սթաքսնեթ» էր կոչվում և վնաս պատճառեց մեծ թվով ցենտրիֆուգների: Բիոտեխնոլոգիան էլ այն ոլորտներից է, որ համաշխարհային մակարդակով լիարժեք պատերազմի դաշտի է վերածվել: Բիոտեխնոլոգիական հարձակումը կարող է թիրախ դարձնել տարբեր ոլորտներն ու մի ամբողջ երկիր ճգնաժամի մատնել: Բիոտեխնոլոգիական հարձակման գլխավոր պարագաներից մեկը բույսերի ու անասունների արտադրողական ընդունակության թուլացումն է: Շրջակա միջավայրի հետ կապված ճգնաժամերի ծավալների բացահայտումն ու նաև այդ բնագավառում տեղեկությունների հավաքագրումն էլ կարող է հետախուզական գործակալությունների նպատակներից համարվել:
Ղոդս
Եվրոպան աչքը հառել է գյուղապետի բերանին
ՀԳՀԾ-ն Իրանի հանդեպ եվրոպացիների անվստահելի լինելու խորհրդանիշն է: Իսլամական հեղափոխության գոյության չորս տասնամյակների ընթացքում Եվրոպայի կողմից Իրանի ժողովրդի դեմ ուղղված տարբեր տեսակի թշնամությունների ու սադրանքների ականատես ենք եղել ու շարունակ դրա նպատակը եղել է պառակտում առաջացնել երկրում և հատկապես ժողովրդի ու կառավարության միջև: Նրանք շատ հաճախ Իրանի կապակցությամբ լավ ոստիկանի դեր են կատարել և դրա վերջին պարագայում խաբեբայությամբ ու ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարիմ ձևանալով փորձում են «Հրթիռային ՀԳՀԾ»-ի նախագիծն առաջ տանել և գնդակը նետել Իրանի խաղադաշտը, մինչդեռ ինչպես 2014 թվականին ԻԻՀ նախագահը հայտարարեց, Եվրոպան աչքը հառել է աշխարհի գյուղապետի, այսինքն ԱՄՆ-ի բերանին: Այն ակնկալիքը, թե Եվրոպան իր ճամբան բաժանելու է ԱՄՆ-ից ու Իրանի կապակցությամբ անկախ քաղաքականություն է վարելու ավելի շատ սին երազանքի է նմանում: Նրանք բազմաթիվ պատճառներով, այդ թվում ԱՄՆ-ի հետ խոշոր առևտրաշրջանառությունը նկատի առնելով, տարբեր պարագաներում, այդ թվում ՀԳՀԾ-ի, Իրանի հրթիռային կարողության, տարածաշրջանային զարգացումների և մարդու իրավունքների նման հարցերում իրենց քաղաքականությունը համադրում են ԱՄՆ-ի հետ: Ուշադրություն դարձնելով ու համեմատելով վերջին ամիսներին ՀԳՀԾ-ի ու Իրանի հետ կապված հարցերի շուրջ Մուգերինու հայտարարությունները կարելի է զգալ, որ Իրանի հանդեպ Եվրոպայի հայացքը մոտեցել է ԱՄՆ-ին, ինչը կարող է խրատ լինել նրանց համար ովքեր չափից ավելի լավատես էին եվրոպացիների հանդեպ: Թեև ՀԳՀԾ-ի որոշ պաշտպաններ նկատելով դրա հանդեպ Թրամփի խիստ դիրքորոշումը, փորձեցին անկարևոր ձևացնել միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը, սակայն ՀԳՀԾ-ի գործադրումից հետո դեռ շարունակվում են Իրանի դեմ եվրոպական երկրների բանկերի շրջափակումները և միևնույն ժամանակ Թրամփն էլ բացահայտ կերպով հայտարարում է, որ ՀԳՀԾ-ն ոտնահարելու համար եվրոպացիներին կարիք չունի և վերջին խոսքն ասելու է ԱՄՆ-ն:
Ալիք
Կրոնական փոքրամասնությունների նահատակների մեծարման միջոցառում
Իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ տարեդարձի ծրագրերի շարքում, հինգշաբթի, փետրվարի 8-ին, համայն Իրանում միջոցառումներ էր նախատեսվել Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի տարիների նահատակների հիշատակին:
Այդ առիթով յուրաքանչյուր տարի Իրանում կրոնական փոքրամասնություններն եւս այդ օրը նախաձեռնում են համատեղ միջոցառում, որը յուրաքանչյուր տարի կրոնական փոքրամասնություններից մեկի գերեզմանատանն է կայանում:
Այս տարի արարողությունը կազմակերպվել էր ասորիների գերեզմանատանը, որին մասնակցություն էր բերել՝ Թեհրանի հայոց թեմը՝ մի պատվիրակությամբ, որին մասին էին կազմում՝ Տ. Գուրգեն քհնյ. Ներսիսյանը, Թ. Հ. Թ. Ազգային մարմինների նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երեցների հանձնախմբի ներկայացուցիչները:
Ծրագրի առանձին բաժնում մեծարվեց հայ նահատակ զինվոր՝ Վազգեն Ադամյանը: Վազգենի ընտանիքից ներկա էին, քույրը եւ քրոջ ամուսինը, որոնց հանձնվեց հուշանվեր:
Ծրագրի ելույթներում, մեծարելով նահատակների հիշատակը, ջերմ խոսքեր ասվեցին Իրանի կրոնական փոքրամասնությունների հասցեին:
«Հրապարակ»
Վարչապետի ընտրության օրը հայտնի է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստով։ Ընթացակարգը նույնն է, ինչ մնացյալ դեպքերում է՝ առաջադրում, թեկնածուի ծրագրային ելույթ, հարցեր, մտքերի փոխանակում, ելույթներ, ֆրակցիաների տեսակետներ, ԱԺ ֆրակցիայի նախագահի, ԱԺ նախագահ-փոխնախագահների արտահերթ ելույթներ։
Ի տարբերություն ապագա նախագահի փակ-գաղտնի ընտրության, վարչապետի ընտրությունը բաց է՝ «տաբլոյի վրա» նույն վայրկյանին երեւալու է, թե ով ինչպես է քվեարկել։ Նաեւ՝ վարչապետի ընտրությանը պարզ մեծամասնություն է անհրաժեշտ, իսկ նախագահին՝ ձայների երեք քառորդ։
Իսկ ոչի՞նչ, որ նախագահն ավելի շատ ձայնով է անցնելու, քան ձեր թեկնածու վարչապետը՝ հարցրինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովին։ «Վարչապետի համար ՀՀԿ ձայները լիուլի բավարար են, չնայած մենք կոալիցիայում ունենք 65 ձայն։ Նման խնդիր, որ նախագահը շատ ձայն է ստանում եւ այլն, չկա։ Անկախ ձայներից՝ առաջին ջութակը մնում է վարչապետը․ նախագահի եւ վարչապետի ֆունկցիաները չեն խաչվում»։
Իսկ նորընտիր նախագահին հյուրի կարգավիճակով հրավիրելո՞ւ եք ԱԺ՝ վարչապետի ընտրության օրը։ «Դա ինաուգուրացիա չէ, որ հրավիրենք»։ Իսկ ո՞վ կլինի, ըստ Ձեզ, վարչապետը։ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Բաղդասարյանն արդեն ասել-ակնարկել են՝ Սերժ Սարգսյանը․ կիսո՞ւմ եք նրանց կարծիքը։ «Ես մի կարծիք ունեմ՝ մինչեւ 2022 թ․ ժողովրդի տված քվեով՝ մեր միակ ու անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է»: