Մամուլի տեսություն 16-02-2018
Մյունիխենի այս տարվա եռօրյա համաժողովը անվտանգության խիստ միջոցառումների ներքո սկսում է իր աշխատանքը նպատակ ունենալով քննարկել համաշխարհային մեծաթիվ ճգնաժամերը:
Ֆարս
Մյունիխենի անվտանգության համաժողով՝ 54 տարի կայացող նիստ և շարունակվող ճգնաժամեր
Մյունիխենի այս տարվա եռօրյա համաժողովը անվտանգության խիստ միջոցառումների ներքո սկսում է իր աշխատանքը նպատակ ունենալով քննարկել համաշխարհային մեծաթիվ ճգնաժամերը:
Այս տարի կրկին փետրվարի կեսերին Մյունիխեն քաղաքը միջազգային ասպարեզում ամենազգայուն իրադարձություններից մեկի կայացման ականատեսն է: 54-րդ համաժողովի կազմակերպիչներն այս տարի հյուրընկալելու են աշխարհի տարբեր կողմերից ժամանակ հարյուրավոր հյուրերի:
Մյունիխենի անվտանգության համաժողովը միջազգային մասշտաբով անվտանգության հարցերի քննարկման ամենագլխավոր հարթակն է համարվում և ամեն տարի քաղաքական այրերը գոյություն ունեցող հարցերը քննարկելու և կամ նոր հարցերով զբաղվելու համար մասնակցում են այս նիստին: Փետրվարի 16-ից 18-ի ընթացքում գումարվելիք այս տարվա համաժողովին մասնակցելու են 600 հյուրեր, ովքեր քննարկելու են համաշխարհային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում պատերազմը, ահաբեկչությունն ու փախստականների ճգնաժամը:
Համաժողովը նախագահում է գերմանացի նախկին դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը: Այս տարվա նստաշրջանին մասնակցելու են երկրների 20 ղեկավարներ, 40 ԱԳ և 40 պաշտպանության նախարարներ և խոշոր ընկերությունների 50 գործադիր տնօրեններ:
Մյունիխենի անվտանգության համաժողովն առաջին անգամ գումարվեց 1963 թվականին:
Բացառությամբ 1991 թվականին, երբ ընթանում էր Պարսից ծոցի պատերազմը և 1997 թվականին, երբ համաժողովի նախագահության փոխանցում տեղի ունեցավ Մյունիխենի անվտանգության համաժողովը կայացել է ամենամյա կարգով: 2003 թվականին գումարված Մյունիխենի 39-րդ համաժողովը կարելի է ամենահիշարժանը համարե, երբ Գերմանիայի ժամանակի ԱԳ նախարար Յուշկա Ֆիշերն անդրադառնալով Իրաք ներխուժելու համար ԱՄՆ-ի ժամանակի կառավարության որոշման, ասաց. «Ներեցեք, բայց ես չհամոզվեցի»:
Անցած տարվա համաժողովում մասնակիցների ուշադրության կենտրոնում էր համաշխարհային լիբերալ համակարգի օրենքները և օրակարգում էին Թրամփի պաշտոնավարության շրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և Հյուսիսային Կորեայի հետ այդ երկրի միջուկային առճակատման հնարավորությունը, Իրանի ու Արաբիայի միջև գոյություն ունեցող խնդիրներն ու սպառազինական պայմանագրերը:
Այս տարվա համաժողովում քննարկվելու են Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Եվրոպայի արևելքի տարածաշրջանների զարգացումները և օրակարգում են լինելու աշխարհում սպառազինության տարածման, շրջակա միջավայրի անվտանգության և կիբերային անվտանգության պես հարցեր:
ԻՍՆԱ
Աշխարհի նոր տարածաշրջաններում ԻԼԻՊ-ի երևան գալու մասին ազդարարող երեք գործոններ
Մինչ միջազգային կառույցների պատասխանատուներն ազդարարում են ԻԼԻՊ-ի ոճրագործական ձևաչափի վերականգնման մասին, լրատվական մի կայք ներկայացրել է Աշխարհի նոր տարածաշրջաններում ԻԼԻՊ-ի երևան գալու մասին ազդարարող երեք գործոնները:
«Խալիջ Օնլայն» լրատվական կայքը գրում է. «Մոսուլ քաղաքից Իրաքյան ուժերի և Ռաքքա քաղաքից Սիրիայի ուժերի միջոցով ԻԼԻՊ-ի հեռացվելուց հետո ԶԼՄ-ներում ավելի քիչ ենք հանդիպում ԻԼԻՊ-ի անվանը, մինչև այն աստիճան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը միանշանակ հայտարարեց, որ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի թղթածրարը փակված է, սակայն արևմուտքցի որոշ պատասխանատուներ այդ հարցում համաձայն չեն Էրդողանի հետ և համոզված են, որ ԻԼԻՊ-ը շարունակում է ակտիվ մնալ»:
Լրատվական այս կայքը նշում է, որ ԻԼԻՊ-ի վերադարձի գլխավոր գործոնն այդ ահաբեկչական խմբի ղեկավարության կառույցում առաջացած փոփոխությունն է :
Այդ ենթադրությունը հզորացնում է Իտալիայի ԱԳ նախարարի փետրվարի 13-ին կատարած այն հայտարարությունը, թե ԻԼԻՊ-ն իր աշխատանքը վերսկսել է, որպես անդրսահմանային ահաբեկչական մի կազմակերպություն:
Մյուս գործոնը, որ բավարար է ԻԼԻՊ-ի երևույթի վերականգնման համար, հիշյալ ահաբեկչական խմբի գաղափարական ու մտային արմատներն են, որոնք անցած երեք տարիների ընթացքում տարածում են գտել տարածաշրջանում ու նույնիսկ բացասական ազդեցություն են գործել երեխաների մտածողության վրա:
Աշխարհի նոր տարածաշրջաններում ԻԼԻՊ-ի երևան գալու մասին ազդարարող երրորդ գործոնն այդ ահաբեկչական խմբի եվրոպացի անդամների վերադարձն է իրենց երկրները, որոնց թիվը որո գնահատումների համաձայն հասնում է շուրջ 5000-ի:
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը մինչ այսօր ստանձնել է եվրոպական տարբեր երկրներում իրականացված ահաբեկչական հարձակումների ու կոտորածների պատասխանատվությունը և այդ ահաբեկիչների իրենց երկրները վերադառնալով եվրոպական երկրներում նման խափանարարական ու ահաբեկչական քայլերի կրկնվելու մասին լուրջ մտահոգություններ գոյություն ունեն:
«Առավոտ»
Միջազգային հանրության հանդուրժողականությունը խրախուսում է Ալիևի ռազմատենչ քաղաքականությունը. Դավիթ Շահնազարյան
«Միջազգային հանրության հանդուրժողականությունը խրախուսում է Ալիևի ներկայիս ռազմատենչ քաղաքականության շարունակմանը՝ համոզված է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Մեկ օրինակ բերեմ, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նման ծայրահեղ հայտարարություններով հանդես եկավ, միջազգային հանրության կողմից խիստ դատապարտող արձագանքներ հնչեցին, ՄԱԿ-ի ԱԽ-ը պատժամիջոցներ ընդունեց: Ալիևի հայտարարությունների վերաբերյալ միջազգային հանրության կողմից ցուցաբերվող հանդուրժողական վերաբերմունքն ուղղակիորեն խրախուսում է նրա վարած ռազմատենչ քաղաքականության շարունակմանը: Թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունների, թե՛ ԵՄ-ի կողմից մինչ օրս համարժեք գնահատական չի հնչել, իսկ համանախագահների համատեղ հայտարարության մեջ «հավասարակշռված» գնահատականները անհասցե էին»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աղմկահարույց՝ «Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու» հայտարարությանն ու դրա նկատմամբ միջազգային հանրության դրսևորած հանդուրժողականությանը»,-գրում է թերթը:
Armenpress.am
Դա ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ամենշաբաթյա բրիֆինգում պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի թղթակցի հարցին՝ ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ ենթադրել էր, որ նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը: «Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»: Եվ գնաց… Ի դեպ, հենց նա էր ասել, որ Ադրբեջանում պաշպանված են բոլոր հիմնարար ազատությունները»,- նշել էր Բալայանը: