Մամուլի տեսություն 19-02-2018
Մյունխենի անվտանգության համաժողովում Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության մասին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուի հավակնությունները արժանացան այդ ռեժիմի արևմտյան դաշնակիցների հակազդեցության ու խիստ քննադատության:
Էթթելաաթ
Ջոն Քերի. Իրանի միջուկային ծրագրի մասին Իսրայելի վարչապետի հավակնությունները սուտ են
Մյունխենի անվտանգության համաժողովում Իրանի միջուկային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության մասին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուի հավակնությունները արժանացան այդ ռեժիմի արևմտյան դաշնակիցների հակազդեցության ու խիստ քննադատության: Այս շրջագծում ԱՄՆ նախկին պետքարտուղարը Մյունխենի անվտանգության համաժողովում ընդգծեց, որ միջուկային զինապահեստ արտադրելուց Իրանի 10-ամյա հեռավորության մասին Սիոնիստական ռեժիմի վարչապետի հավակնությունները ճշմարտության չեն համապատասխանում: Ջոն Քերին Մյունխենի անվտանգության համաժողովի երրորդ օրվա ընթացքում ասաց. «Այս տարբեր պատճառներով Միջին Արևելքը համարվում է աշխարհի վտանգավոր երկու տարածքներից մեկը»: Նա անդրադառնալով Նետանյահուի արտահայտություններին և ՀԳՀԾ-ի ձեռքբերումներին, ասաց. «Նետանյահուն հավակնել է, որ միջուկային զինապահեստ ունենալուց 10 տարի հեռու է գտնվում, սակայն այս հավակնություն իրականությանը չի համապատասխանում»: Ջոն Քերին անդրադարձավ Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնության ձեռքբերումներին և ասաց. «Ցենտրիֆուգների հաստատման վայրերը քննվում են և միջազգային հանրությունը սահմանափակել է Իրանի միջուկային աշխատանքները և Եվրոպայի ու ողջ աշխարհի համար կարևոր է, որ այս համաձայնությունը պահպանվի»: Նա քննադատելով ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը, նշեց. «Իրանի սպառազինումը կանխելու նպատակով ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի վարչակազմի քայլը սխալ է»: Նա իր արտահայտություններում նշելով, որ Սիոնիստական ռեժիմը, Արաբիան ու Եգիպտոսը Օբամայի նախագահության շրջանում Վաշինգտոնին կոչ արեցին հարձակվել Իրանի վրա, ասաց. «Մենք հավատացած ենք, որ ռմբակոծումն իրավիճակը հետ է վերադարձնելու և դրա մեջ որևէ փոփոխություն չի առաջացնելու»: Շվեդիայի ԱԳ նախկին նախարարն ու Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի հետազոտական կենտրոնի նախագահը նույնպես խիստ քննադատության ենթարկեց Սիոնիստական ռեժիմի վարչապետի հավակնությունները: Կառլ Բիլդեթը Մյունխենի անվտանգության համաժողովում Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի վարչապետի ելույթի անմիջապես հետո նրա արտահայտությունները ռազմաշունչ բնութագրեց ու ասաց. «Հենց այնպես որ ակնկալվում է Նետանյահուն պատերազմ է տենչում ու խաղաղության չի ձգտում»:
Քեյհան
Ֆլորիդայի դպրոցի մահաբեր հրաձգություն ու Թրամփին շրջապատած խուլիգանները
ԱՄՆ-ի փողոցներում, շուկաներում ու դպրոցներում ժողովրդի դեմ զինված հարձակումները կրկնված պատմություններ են և մի առ ժամանակ մեկ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում դրանց ականատեսն ենք լինում: Նիկոլաս Քրուզը Ֆլորիդայում բնակվող պատանի է, որ ցեղապաշտական քարոզչության ազդեցության ներքո հեշտությամբ ձեռք բերված իր արդիական զենքով սպանեց իր 17 դասընկերներին ու տասնյակ ուրիշների վիրավորվելու պատճառ դարձավ: ԱՄՆ-ի հասարակության մեջ խոր վերքի վերածված այս դեպքն անկասկած հասարակական ու քաղաքական տարբեր կողմեր ունի: Կանադայի ՄաքՄասթերի համալսարանի դասախոս և քաղաքական ու հասարակական թեմաների մասին ավելի քան 50 գրքերի հեղինակ Հենրի Ջիրոքսը և ամերիկացի հայտնի հետազոտող ու լրագրող և «ԻԼԻՊ-ը նույն ինքն ԱՄՆ-ն է» գրքի հեղինակ Վին Մադսենն անդրադարձել են այս դեպքի տարբեր ծավալներին:
Հենրի Ջիրոքսն ասել է, որ բրտարարքներն ԱՄՆ-ում սովորական տեսք են ստացել, որոնք կարճատև հաճույք են պատճառում ԱՄՆ-ի բնակիչներին: Զենքի միջոցով բրտարարքները բացահայտ կերպով նկատելի են ԱՄՆ-ի հասարակության մեծ ու փոքր հատվածներում: Իսկ քաղաքական առումով թվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունն այնքան էլ հարց չունի այդ բրտարարքների հետ և հասարակության մեջ իր կողմնակիցների զինվելը սևամորթ երիտասարդությանը հակադրվելու իր քաղաքականության իրագործման միջոցներից մեկն է համարում: Միևնույն ժամանակ նկատում ենք, որ ԱՄՆ-ի հասարակության մեջ միասնականության ու միատարրության զգացմունքը փոխարինվել է մրցակցության զգացմունքով:
Վին Մադսենն էլ ասում է, որ Զենքի ազգային միությունը և զենք արտադրող ընկերությունների պաշտպան ամերիկյան այլ խմբեր արգելք են հանդիսանում ԱՄՆ-ում զենքի առևտրի արդյունաբերության դադարեցմանը: Նրանք մի առ ժամանակ մեկ տարբեր անունների ներքո խոշոր գումարներ են վճարում ԱՄՆ-ի վարչակազմին: Հանրապետական գրեթե բոլոր քաղաքական այրերը նրանցից գումար են ստացել, որոնց մեջ է մտնում նաև Թրամփը, որ 21 միլիոն դոլար օժանդակություն է ստացել Զենքի ազգային միությունից:
Ալիք
Կառուցողական հանդիպում՝ Հայաստանում Իրանի դեսպանատան հարկի ներքո
Վերջերս Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին Իրանի դեսպանատանը հանդիպում էր նախաձեռնել Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրնահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը եւ Սպահանի ու հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը: Ժամանակին լրատվությունը ներկայացրել ենք թերթիս միջոցով, իսկ այդ առնչությամբ հարցազրույցներ ենք ունեցել երկու պատգամավորների հետ: Դոկտ. Խանլարյանը այդ մասին ընդգծեց հետեւյալը. «Դեսպանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական զանազան ուժերի մոտ 28 պատգամավորներ: Նպատակը հետեւյալն էր՝ Իրան-Հայաստան փոխհարաբերությունները եւ այդ փոխհարաբերությունների իրականացման ճանապարհին ստեղծված խոչընդոտների քննարկումը: Այդ հանդիպմանը, Հայաստանյան խորհրդարանական պատվիրակությանը նախագահում էր Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ պատվիրակությունը բավականին ներկայացուցչական անհատներից էր բաղկացած: Հանդիպմանը հրավիրված էինք նաեւ մենք: Հրավիրված էին նաեւ Իրանի գործարար շրջանակներից անհատներ, ովքեր աշխատում են Հայաստանում եւ ձեռնարկատերեր են: Ըստ իս հանդիպումը հետաքրքիր էր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ անկեղծ շոշափվեցին խնդիրները եւ այդ դժվարությունների կարգավորման ելքերը: Հանդիպումը իրապես ծառայեց իր նպատակին»: Հանդիպմանը ներկա Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը անդրադառնալով հանդիպման ընթացքում շոշափված բազմակողմանի հարցերին, ընդգծեց. «Հանդիպման նպատակը հենց հանդիպումն էր, նորությունը ձեւաչափի մեջ էր: Նման ծավալով ծրագիրը չէր կարող քննարկումների ձեւ չստանալ: Երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում հասցրինք ծանոթանալ միմյանց հետ եւ հույս ունենք, որ առաջիկայում կայանալիք միջպետական աշխատանքային հանձնաժողովների հանդիպման ընթացքում գրանցվեն երկկողմ հարաբերությունների դրական առաջընթացներ: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն բարեկամական խմբի անդամներ, այլ նաեւ պատգամավորներ եւ չորս մարզպետներ»: Պատգամավորի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմաբովանդակ հարաբերությունների զանազան ոլորտներ, սկսած միջխորհրդարանական հարաբերություններից ընդհուպ՝ մինչեւ գործարար զանազան ոլորտների հարաբերություններ, այդ թվում բանկային, տնտեսական, էներգետիկ, բժշկական, առեւտրային, բնապահպանական, գիտական, ապրանքաշրջանառության, համալսարանական, մշակութային եւ սպորտի բնագավառները:
News.am
Փետրվարի 19-ը Հայաստանում Գիրք նվիրելու օրն է
Այս ավանդույթը վերականգնվել է 2008 թվականին՝ Գրողների միության նախագահի առաջարկով: Օրվա անցկացման նախաձեռնողը Հայաստանի կառավարությունն էր: Օրն ընտրվել է ի պատիվ հայ մեծագույն բանաստեղծ եւ գրող, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի, որը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին:
Այս Հայաստանում Գրքին նվիրված տարբեր մնիջոցառումներ են անցկացվում: Հայաստանում փորձում են վերածնել հին ավանդույթները եւ աճող սերնդին վերադարձնել գրքի հանդեպ մեծապես կորած հետաքրքրությունը: Ամբողջ երկրում անցկացվող տոնական միջոցառումների թվում են հանրային ընթերցումները, լուսաբանող եւ մշակութային ակցիաները, ընթերցողներ հետ հայ գրողների հանդիպումները, եւ իհարկե՝ այս օրը յուրաքանչյուրը կարող է իր հարազատին գիրք նվիրել: