Մամուլի տեսություն 25-02-2018
Կարծես թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային քայլերն ու գործունեությունն ամեն օր պիտի նոր ծավալ ստանա: Նա հայտարարել է, որ Սիոնիստական զավթիչ ռեժիմի հիմնադրման 70-րդ տարելիցի հետ միաժամանակ բացելու է Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Ջոմհուրի Էսլամի
Պաղեստինի դեմ Թրամփի չարագործության հանդեպ մուսուլմանների պարտականությունը
Կարծես թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային քայլերն ու գործունեությունն ամեն օր պիտի նոր ծավալ ստանա: Նա հայտարարել է, որ Սիոնիստական զավթիչ ռեժիմի հիմնադրման 70-րդ տարելիցի հետ միաժամանակ բացելու է Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը: Պաղեստինցիների մեջ ու իսլամ աշխարհի սրտում քաղցկեղային այդ ուռուցքի ստեղծման տարելիցը հայտնի է, որպես «Նեքբայի օր» կամ «Չարիքի օր» և համարվում է իսլամ աշխարհի սրտում ճգնաժամի, պատերազմի ու սիոնիստների ոճրագործության սկզբնակետը: Քրիստոնյա արևմուտքի այդ մեծ դավաճանությունից ու դրա հետ արաբ վարձկան որոշ ռեժիմների ընկերակցությունից 70 տարի անց դեռ իսլամ աշխարհն ու նույնիսկ միջազգային հանրությունը չի հաշտվել Միջին Արևելքի տարածաշրջանում Իսրայելի քաղցկեղային ուռուցքի ձևավորման ամոթալի քայլի հետ: Պատահական չէ, որ գրեթե որևէ երկիր չընկերակցեց Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու Թրամփի որոշման ու դրան չհամաձայնեց ու նույնիսկ համաշխարհային մասշտաբով Թրամփի այդ ապօրինի որոշման դեմ բողոքի ու հակառակության ալիքի ականատես եղանք:
Թրամփն այսօր ԱՄՆ-ի նախագահն է ու չպիտի հիմք ծառայեցնելով նրա ժողովրդային թույլ դիրքը հեշտությամբ անտեսել նրա նման անտրամաբանական քայլերը: Թրամփը հանդիսանում է ԱՄՆ-ի պատմության մեջ սիոնիստական քաղաքականությունների ամենալկտի գործադրողը: Այսօր երբ այս կապակցությամբ Վաշինգտոնի քաղաքականությունները պաշտոնապես հայտարարվել են, պիտի ակնկալել, որ իսլամ աշխարհը և մասնավորապես արաբական աշխարհը դրա հանդեպ լուրջ ու ազդեցիկ հակազդեցություն ցուցաբերի:
Չպիտի մոռանալ, որ անցած տասնամյակներում արաբները հավակնել են, թե Պաղեստինի հարցը ոչ թե իսլամական այլ միանշանակ արաբական հարց է և իսլամական մյուս երկրները չպիտի դրան միջամտեն: Այս հավակնությունը սիոնիստական համ ու հոտ ուներ ու համարվում է Իսրայելի պաշտպանների թելադրանքը, այդուհանդերձ նույնիսկ այդ անհիմն հավակնություն ընդունելով հարց է ծագում, թե այսօր ինչո՞ւ ենք այդ կապակցությամբ արաբների համեմատական լռության ականատեսը լինում և Արաբական պետությունների լիգան այդ կապակցությամբ որևէ ուշագրավ քայլ չի ձեռնարկում: Աշխարհն այսօր պիտի այս կապակցությամբ իսլամ աշխարհի ու արաբական աշխարհի ցասումի ու բողոքի ականատեսը լինի ու հենց այս ցասումն է, որ գոտեպնդելու է աշխարհի ազատախոհներին ու նրանց կապելու է իսլամ աշխարհին ու արաբական աշխարհին: ԱՄՆ-ն պիտի գիտակցի որ նման չարամիտ քայլերն անհետևանք չեն լինելու: Բացի այդ ժողովուրդների ու պետությունների լռությունն ուրիշների մոտ կարող է այն թյուրիմացություն առաջացնել, որ իրենք էլ կարող են հետևել Թրամփի օրինակին ու Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչել: Սա ամենացավալի իրավիճակն է, որի իրագործումը պիտի կանխեն իսլամական ու արաբական ժողովուրդներն ու պետությունները:
Խոռասան
Գուշակություններ տարածաշրջանում «ապահովական նոր ճարտարապետության» մասին
Երբ Սաուդյան Արաբիան զարկում է Ասիայի արևմուտքի ու Պարսից ծոցի տարածաշրջանում պառակտման թմբուկի վրա, իսլամ ու արաբ աշխարհի գլխավոր թշնամին համարվող Սիոնիստական ռեժիմից աջակցություն է ստանում ու սուրերի պար է պարում Թրամփի Ամերիկայի հետ, ԻԻՀ-ն բոլորին ու նույնիսկ Սաուդյան Արաբիային կոչ է անում բանակցել ու երկխոսություն կատարել տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ, որը նաև համարում է իր անվտանգությունը և դրա իրագործման միակ միջոցը տեսնում է տարածաշրջանային մի ֆորումի ձևավորման մեջ:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, որ 2013 և 2017 թվականներին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու համար խորհրդարանին ներկայացրած ծրագրում ընդգծել է տարածաշրջանային երկխոսությունը, հավատացած է, որ կառավարության արտաքին քաղաքականության բնագավառում գերագույն քայլը պիտի լինի հարևանների հարցը: Սակայն վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ դժբախտաբար որոշ արաբական երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ԻԻՀ-ի հետ անօգուտ ու անտրամաբանական թշնամության պատճառով գործնականում քաղաքական, անգործունյա ու իրականության մեջ անօգուտ են դարձրել տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններն ու կառույցները: Իրականության մեջ սաուդացիների բացասական ու խափանիչ դերակատարության ու քայլերի դիմաց Իրանը վերջին տարիներին ու հատկապես վերջին ամիսներին շարունակ ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ և առանց վերտարածաշրջանային ուժերի ներկայության տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված խաղաղ երկխոսությունը:
Ալիք
Հոլանդիայի ԱԳ նախարար. «Թուրքիայի արձագանգը սպասելի էր»
Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանգը: Ինչպես հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին գրում է «De Telegraf» պարբերականը:
«Թուրքական կողմից նման արձագանգը սպասելի էր»,- ասել է նախարարը՝ չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանություններ անել հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա՝ արձագանգներին պատասխանելը լավ միտք չէ:
Հոլանդիայի խորհրդարանը փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոէլ Ֆորդեւինդի ներկայացրած Հայոց Ցեղասպանության մասին երկու որոշումները:Դրան ի պատասխան Անկարան դատապարտել էր հոլանդական խորհրդարանի որոշումը՝ անվանելով այն «անհիմն» եւ «իրավաբանական ուժ» չունեցող։
Sputnik Արմենիա
Բաքուն, Երևանն ու Անկարան կմիավորվե՞ն. ահաբեկչության կովկասյան «սև միջանցքը»
Կովկասը «սև» տարանցիկ միջանցք է դարձել ահաբեկչության, զանգվածային ապօրինի միգրացիայի համար։ Դրա դեմ պայքարի համար Բաքուն, Թբիլիսին, Անկարան ու Երևանը կարող են միավորվել, կարծում է Վրաստանում ռազմական հարցերի փորձագետ Վախթանգ Մաիսայան։
Փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը: Գիորգի Գախարիան էլ համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
«Երբ խոսքն ահաբեկչության պես մեծ վտանգի մասին է, երկրների միջև եղած քաղաքական կռիվները պետք է մի կողմ դրվեն։ Չի բացառվում, որ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հատուկ ծառայություններն արդեն միահամուռ ուժերով աշխատում են ահաբեկչության դեմ պայքարում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մաիսայան։
Նրա խոսքով` դա այն ոլորտներից է, որտեղ նույնիսկ հակամարտող երկրների շահերը կարող են համընկնել։ Մաիսայան չբացառեց, որ Վրաստանի արտգործնախարարը հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարող էր այդ հարցը քննարկել։