Մամուլի տեսություն 26-02-2018
ՄԱԿ-ի ԱԽ-ն մի բանաձև ընդունելով միամյա հրադադար հաստատեց Արևելյան Ղութայում:
Ջոմհուրի Էսլամի
Խաղ հրադադարի հետ
ՄԱԿ-ի ԱԽ-ն մի բանաձև ընդունելով միամյա հրադադար հաստատեց Արևելյան Ղութայում: Բանաձևն ընդունվեց միաձայնությամբ, սակայն Ռուսաստանը հայտարարեց, որ մյուս անդամների խնդրանքով հրաժարվում է վետո դնել բանաձևի վրա, սակայն շարունակում է մտահոգ մնալ այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն ու ահաբեկչության մյուս հովանավորները հնարավոր է այդ առիթը շահագործեն ահաբեկիչներին կրկին կազմակերպելու ու զինելու համար: Այդ հարցի արծարծումը հանգեցրեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանավեճին և ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հավակնեց, որ Սիրիայում ներկա ճգնաժամը հիմնականում Մոսկվայի վարած քաղաքականության արդյունքն է, մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչը թվելով Սիրիայի ճգնաժամում ԱՄՆ-ի ու նրա մյուս դաշնակիցների թաքուն ու բացահայտ օրինախախտումները, ներկայացրեց Վաշինգտոնի օրինազանցությունների մի շարան, ինչն ապացուցում էր, որ ներկա ճգնաժամն արմատ ունի ԱՄՆ-ի, Իսրայելի ու ահաբեկչության մյուս պաշտպանների գործունեության մեջ:
Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաըֆարին ներկայացնելով ներկա պայմանները պահանջեց հրադադար հաստատել Սիրիայի ամբողջ տարածքում, ինչը նկատի առնելով Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի, Թուրքիայի և նույնիսկ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ակտիվությունը չընդառաջվեց: Այդուհանդերձ և չնայած հրադադարի մասին բանաձևի վավերացման Դամասկոսն ու Արևելյան Ղութան շարունակվում են մնալ ահաբեկիչների հրասանդի ու այլ զինատեսակների կրակի տակ: Ուշագրավ կետն այն է, որ սիրիացի զորայիններն ու դիմադրության ուժերն անգամներ ընդգծել են, որ ահաբեկչական խմբերի խոսակցությունները գաղտնալսելով պարզել են, որ նրանց խոսակցական գլխավոր լեզուն անգլերենն ու ֆրանսերեն է, ինչը նշանակում է, որ տարբեր ազգությունների պատկանող ահաբեկիչներ հիմնականում անգլիախոս ու ֆրանսախոս երկրներից Սիրիա են փոխադրվել և շարունակում են Սիրիայի բռնահարված ժողովրդի դեմ իրենց ոճրագործություններն ու չարագործությունները: Պարզ է, որ եթե դադարեցվեն ահաբեկիչներին ցուցաբերվող լոգեստիկական աջակցություններն ահաբեկչական ցանցերը ընդամենը մեկ օրվա ընթացքում փլուզվելու են, սակայն ահաբեկչության հովանավորների բարձրացրած քաղաքական ու քարոզչական աղմուկով և հատկապես ՄԱԿ-ի ամբիոնն ու քարոզչական լծակները չարաշահման ենթարկվելով ահաբեկչության հովանավորները ցանկանում են գլխիվայր ներկայացնել իրավիճակը և ահաբեկչական խմբերի չարագործությունները վերագտել Դամասկոսի իշխանություններին: Ամեն անգամ երբ ահաբեկիչները նեղ դրության մեջ են հայտնվել քիմիական զենքերի օգտագործումը սովորական երևույթ է դարձել Սիրիայի պատերազմում ու ամեն անգամ էլ ահաբեկչության հովանավորներն այդ հարցում մեղադրում են Դամասկոսին: Մինչդեռ անգամներ հստակ հայտարարվել է, որ ահաբեկիչների կողմից քիմիական զենքերի օգտագործման փաստն ապացուցված է: Արդյոք նման պայմաններում Արևելյան Ղութայում հրադադարը կարող է լուծում լինել: Թեև ակնկալվում է, որ կայուն հրադադար հաստատվի, սակայն ներկա պայմաններում փխրուն իրավիճակը նման հավանականության մասին չի հուշում և հնարավոր է, որ ահաբեկիչները վերակազմավորումից հետո կրկին չարագործության դիմեն և և համաձայն ԱՄՆ-ի ու սիոնիստների նախագծի հրադադարը խաղի առարկա դարձնեն:
Քեյհան
Թրամփի համարձակության արմատն արաբ հետադիմության ամոթալի դիրքորոշումների մեջ է
Իսլամ աշխարհի հայտնի գրող և «Ռայ-ալ-Յում» օրաթերթի խմբագիր Աբդոլբարի Աըթվանը, որ այսօր արաբ հետադիմության քաղաքականությունները քննադատողի դերում է հանդես գալիս և իր բազմաթիվ հաղորդումներում անդրադարձել է նրանց պասիվությանն ու հնազանդությանն իր վերջին հոդվածում գրել է. «Պաղեստինի ինքնավար վարչակազմից սկսած մինչև Եգիպտոս ու Թունիս արաբական աշխարհի երկրների թույլ ու ամոթալի դիրքորոշումներն այնքան են տարածվել, որ Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լկտիությունն իր չափերն անցել է և նրանք համադրված ու հրահրիչ քայլով պաշտոնապես հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրվելու թվականը...Թրամփն իրավացի էր այն հարցում, որ ԱՄՆ-ի դեսպանատունը զավթված Ղոդս փոխադրելու իր որոշման հանդեպ արաբական ու իսլամական ցասումը միայն մի քանի օր է տևելու ու ապա արագորեն մեղմանալու է և վերականգնվելու է բնականոն ընթացքը: Այսօր այդ որոշումն ընդունելուց մի քանի ամիս անց նա մեկ այլ հարված է հասցրել, որը շատ ավելի լկտի ու հրահրիչ է նախորդից և դա նախկին որոշման գործադրմանը թափ հաղորդվելն ու առաջիկա մայիսի 14-ին Իսրայելի կողմից Պաղեստինի բռնազավթման 70-րդ տարելիցին դրա իրագործումն է»:
Աըթվանն ապա անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի հետ սերտ կապեր հաստատելու և այդ թվում հիշյալ ռեժիմի հետ գազի բնագավառում համաձայնություն կնքելու հարցում արաբական որոշ երկրների մրցակցությանն ու գրել է. «Զավթիչ ռեժիմի հետ 15 միլիարդ դոլար արժող գազային պայմանագիր ստորագրելու Եգիպտոսի քայլից հետո Բենյամին Նետանյահուն չթաքցրեց իր ուրախությունը և դրա պատճառը ոչ միայն պայմանագրի բարձր արժեքն ու Իսրայելի հետ Եգիպտոսի հարաբերությունների կարգավորումն էր, այլ այն որ Եգիպտոսը ստանձնել է գողացված գազը արաբական ու եվրոպական երկրների արտահանելու համար մարքեթինգի պարտականությունը, ինչը մեղքի գագաթնակետն է համարվում»:
Ալիք
«Արարատ»-ը՝ Իրանի բասկետբոլի օմիդների լիգայի չեմպիոն
![]()
«Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստները նւաճեցին Իրանի բասկետբոլի օմիդների (մինչեւ 23 տարեկանների) լիգայի չեմպիոնի կոչումը:
«Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստները նւաճեցին Իրանի բասկետբոլի օմիդների (մինչեւ 23 տարեկանների) լիգայի չեմպիոնի կոչումը:
Երէկ՝ փետրւարի 25-ին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Մ23 տարեկանների Իրանի բասկետբոլի լիգայի եզրափակիչ հանդիպման երրորդ խաղը, որի ընթացքում «Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստներին յաջողւեց 64:59 հաշւով պարտութեան մատնել Օմիդիէի «Նաֆթ»-ին, երեք խաղերի ընդհանուր հաշւարկով յաղթելով 2:1 հաշւով՝ նւաճելով չեմպիոնի կոչումը:
Մինչ եզրափակիչ հանդիպման ուղեգրի նւաճումը «Արարատ»-ի բասկետբոլիստներն անց էին կացրել 19 հանդիպում, որոնցից 10 խմբային փուլում, իսկ 9-ը՝ փլէյ օֆֆ-ում:
Այս յաղթանակի շնորհիւ «Արարատ»-ը գալիք մրցաշրջանում հանդէս կը գայ Սուպեր լիգայում:
Tert.am
Հայաստանի համար անկախ դատական համակարգը բացարձակ անհրաժեշտություն է. Ա. Սարգսյան
Նոր Սահմանադրությունն արդեն քայլեր է արել, կա Բարձրագույն դատական խորհուրդ, որն անմիջականորեն չի ենթարկվում կառավարությանը, ԱԺ-ին և նախագահին. Հայտարարեl 1 ՀՀ իշխող կոալիցիայի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ-ում դատական մարմինների անկախությունը:
Արմեն Սարգսյանը նշեց, թե նախագահ դառնալու դեպքում կփորձի կատարելագործել դատական համակարգը՝ արձագանքելով խնդիրների դեպքում:
«Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետև դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասաց նա:
Գործարարության համար, ըստ նրա, անկախ դատարանը հարստություն է: «Աշխարհում կորպորատիվ պայմանագրերի մեծ մասը ստորագրվում է, այսպես կոչված, անգլիական օրենքով. պատճառն այն է, որ այդ դատարանի նկատմամբ վստահություն կա, որովհետև այդ դատարանում կկարողանաս դատի տալ աշխարհի ամենահարուստ մարդուն և հաղթել, քանի որ չես կասկածում այդ դատարանի անաչառությունը: Հայաստանի համար դա բացարձակ անհրաժեշտություն է»,-ասաց նա: