Մամուլի տեսություն 20-03-2018
Նավթարդյունաբերության ազգայնացումն արտաքին գաղութարարության ու ներքին բռնապետության դեմ Իրանի ժողովրդի զարթոնքի շարժման ուշագրավ ու պանծալի կետերից է, որն իր դրսևորումը գտավ Իրանի ժողովրդի սխրագործության ու պայքարի շնորհիվ և երջանկություն ու պատիվ պարգևեց իրանցիներին:
ԻՌՆԱ
Այն օրը երբ Բրիտանիան ծնկի եկավ ժողովրդի կամքի դիմաց
Նավթարդյունաբերության ազգայնացումն արտաքին գաղութարարության ու ներքին բռնապետության դեմ Իրանի ժողովրդի զարթոնքի շարժման ուշագրավ ու պանծալի կետերից է, որն իր դրսևորումը գտավ Իրանի ժողովրդի սխրագործության ու պայքարի շնորհիվ և երջանկություն ու պատիվ պարգևեց իրանցիներին:
Իրանում նավթի հայտնաբերումը պատճառ դարձավ, որ տարբեր երկրներն ու հատկապես Բրիտանիան աչք հառեն այս ազգային հարստության վրա, այնպես որ տարիների ընթացքում արտասահմանյան ընկերությունները թալանեցին ժողովրդին պատկանող այս արժեքավոր հարստությունն ու ժամանակի կառավարություններն էլ ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկեցին, մինչև որ իրանական 1328 թվականի մեհր ամսվա 22-ին Մոհամմեդ Մոսադեղը, որ իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում հայտնի էր Բրիտանիայի ու գաղութարարության դեմ իր դիրքորոշումներով որպես խորհրդարանի պատգամավոր 20 ուրիշ անձանց հետ նստացույցի դիմելով հայտարարեց «Սաադ Աբադ»-ի պալատում Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման համար մեծ պայքարի մեկնարկը:
Բրիտանիան լինելով այս անհավասար գործարքի կողմերից մեկը, վտանգված տեսնելով իր շահերը խափանիչ քայլեր ձեռնարկեց: Ծեր գաղութարարի թշնամությունը դեմ էր միջազգային բոլոր պայմանագրերին և մի այլ երկրի ունեցվածքի դեմ ոտնձգություն էր համարվում, այդուհանդերձ իրանական 1320 թվականի սեպտեմբերին հաջորդած քաղաքական ակտիվությունը ժողովրդի պայքարի ընդլայնման ու նավթի պայմանագրերի հանդեպ նրանց ուշադրության պատճառ դարձան:
Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման շարժումը սկիզբ առավ այն պայմաններում, երբ Իրանը համարվում էր Միջին Արևելքում նավթի ամենախոշոր արտադրողը և ԱՄՆ-ից, Վենեսուելայից ու նախկին Խորհրդային Միությունից հետո աշխարհում անմշակ նավթի արտադրության տեսակետից զբաղեցնում էր չորրորդ տեղը:
Մոհամմեդռեզա Փահլավին նավթի ազգայնացման պայքարին ընդդիմանալու համար վարչապետ նշանակեց Հաջալի Ռազմառային, ինչը Թեհրանում ծավալուն ցույցերի հանգեցրեց: Այնուհետև Ազգային խորհրդարանը վարչապետ նշանակեց Հոսեյն Աըլային և Մոհամմեդ Մոսադեղի միջոցով խորհրդարան բերվեց նավթարդյունաբերության ազգայնացման նախագիծը:
Մոսադեղի գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ Իրանի նավթարդյունաբերություն ու էներգիայի պաշարները պիտի կառավարվեն իրանցիների միջոցով: Մոսադեղի, նաև Այաթոլլահ Քաշանիի ու նրա աջակիցների անդադար ջանքերի արդյունքում նավթարդյունաբերության ազգայնացման նախագիծն իրանական 1329 թվականի էսֆանդ ամսվա 24-ին՝ 1950 թվականի մարտի 15-ին քննարկման դրվեց Ազգային խորհրդարանում և հինգ օր անց էսֆանդ ամսվա 29-ին՝ մարտի 20-ին վավերացվելով Իրանի նավթային պաշարներից կարճեց օտարների ձեռքը:
Արմենպրես
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը: Այն տեղակայված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 18-էջանոց փաստաթուղթը կրում է «ՀՀ Զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագիր» անվանումը:
«Արդիականացման ծրագրով նախատեսված համալիր ջանքերի շնորհիվ կապահովվի զինված ուժերի վստահ մուտքը կայացման չորրորդ տասնամյակ, որպես ՀՀ ազգային անվտանգության գլխավոր երաշխիք: Այդ երաշխիքը ծառայելու է որպես հավանական հակառակորդների զսպող գործոն, «Ազգ-բանակ» հայեցակարգի իրագործման հուսալի աղբյուր և միջազգային արդյունավետ գործընկերության ծավալման հարթակ»,-նշված է փաստաթղթում:
Սպուտնիկ Արմենիա
Արևմուտքի ագրեսիվ գաղափարական փորձերը տանուլ տվեցին Պուտինի ռեկորդային 77 %-ի դիմաց
Պուտինի ռեկորդային 77 տոկոսը, եթե նույնիսկ շուռ չտվեց աշխարհը, ապա այնպես արեց, որ մարտի 19-ին համաշխարհային հանրության լիբերալ-ժողովրդավարական թևն այլ աշխարհաքաղաքական հարթությունում արթնացավ։
Մարտի 19-ի առավոտյան համաշխարհային լիբերալիզմն արթնացավ նոր հարթության մեջ. այն այժմ ստիպված է խորը մտածել, թե ինչ է արել, իր հրահրած գաղափարական պատերազմի դաշտում ինչպես է իրեն դրսևորել անցած տարիների ընթացքում։
Եվ դա վերաբերում է ոչ միայն (և նույնիսկ ոչ այդքան) արևմուտքին, ավելի կոնկրետ՝ Եվրոպայի և Ամերիկայի վերաբերմունքին ՌԴ-ի նկատմամբ, և նույնիսկ ոչ Բալթիկ և Հյուսիսային ծովից մինչև Օխոտսկի և Բերինգի ծովերի ափերին ապրող մարդկանց։
ՌԴ նախագահական ընտրությունները ցույց տվեցին մի շատ կարևոր, թեև տարրական բան. ցանկացած գործողություն հակազդում է առաջացնում, և որքան այն (գործողությունն) ավելի ուժեղ է, այդքան ավելի ուժեղ է լինելու հակազդումը։ Քաղաքակիրթ հասարակությունում այդ օրենքը, հավանաբար, ավելի արդյունավետ է գործում։
Բոլոր գաղափարական և հուզական բախումների ֆոնին՝ սկսած Ուկրաինայում հեղափոխությունից, վերջացրած «Սկրիպալի գործով», որոնք վերջին 4 տարվա ընթացքում, կազմակերպել է Արևմուտքը բոլորովին զարմանալի չէ, որ գործող նախագահի օգտին քվեարկել է բուն ՌԴ-ի բնակչությունը։
Առաջին հերթին զարմացրել է այն, որ նրա համար այդքան ակտիվ քվեարկել են մարդիկ, որոնք ապրում են (ժամանակավոր կամ մշտական) երկրի սահմաններից դուրս։ Մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ՌԴ քաղաքացիություն ունեն, սակայն ապրում են, այդ նույն «եվրոպաներում»։ Դե կամ էլ նախկին ԽՍՀՄ երկրներում։
Ռուսաստանի տարածքում բնակվող 150-միլիոնանոց բնակչության համեմատ, նրանց թիվն այդքան մեծ չէր։ Համենայնդեպս, մի քանի անգամ պակաս էին։ Եվ ակնհայտ է, որ նրանք չեն ձևավորել ռեկորդային այդ 77 տոկոսը։ Սակայն հարցը դա չէ։
Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի և այլ ԱՊՀ երկրների դեսպանատների մոտ գոյացած հերթերը ճիշտ նույնքան, որքան և քվեարկելու համար Վրաստանից Երևան ժամանած ՌԴ քաղաքացիները մեկ այլ բան ապացուցեցին։ Նրանք ցույց տվեցին ֆիզիկայի վերոնշյալ օրենքը գործողության մեջ։ Սակայն հարցը նույնիսկ դա չէ։
Բեռլինի, Պրահայի, և նույնիսկ Լոնդոնի դեսպանատների մոտ առաջացած հերթերը վկայում են, որ հասարակ մարդուն պետք չէ և նույնիսկ չի կարելի ուժով խծկել հիպոթետիկ այդ «լիբերալ-դեմոկրատական» դրախտը։ Հատկապես, երբ այդ մարդն այնտեղ մտնել չի ցանկանում։ Իսկ եթե նույնիսկ ցանկանում է, ապա ոչ ուժով…
Եվ կարևոր չէ, թե ում էին պատրաստվում ձայն տալ Մադրիդում, Վիլնյուսում, Երևանում կամ Բիշքեկում քվեարկության եկած քաղաքացիները։
Կարևորն այն է, որ այս անգամ արտերկրում քվեարկած ՌԴ քաղաքացիների քանակը ահռելի էր։ Իսկ դա նշանակում է, որ նրանք, ովքեր անցած տարիներին ալարել են վեր կենալ ու ընտատարածք գնալ նույն Ամերիկայում, այս անգամ ցանկացել են գոնե իրենք իրենց ապացուցել, որ իրենցից ինչ-որ բան կախված է։ Որ իր երկրի ապագան նա է որոշելու, այլ ոչ թե այդ նույն «խորհրդատուները», որոնք լսելով արևմուտքին, կոչ էին անում բոյկոտել նախագահական ընտրությունները։
Այդ առումով խելացի լիբերալ-դեմոկրատներին մնում է միայն արմունկները կծել։ Իսկ գաղափարական պայքարի կանոններին փոքր-ինչ ծանոթ մասնագետները պետք է հասկանային, որ նրանք «խալտուրա» էին անում, երբ համաշխարհային հանրությանը մինչև վերջ լցնում էին հակառուսական տրամադրվածությամբ՝ քաղաքակիրթ պայքարում ընդունված որևէ մեթոդ չխնայելով։