ՄԱԿ-ը փոխհատուցում է պահանջել Սիոնիստաիան ռեժիմից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87340-ՄԱԿ_ը_փոխհատուցում_է_պահանջել_Սիոնիստաիան_ռեժիմից
2014թ. ամռանը Գազայի 50-օրյա պատերազմի ընթացքում պաղեստինցի փախստակաների օգնության ու աշխատանքի որոնման գործակալության շենքն ավերելու պատճառով ՄԱԿ-ը փոխհատուցում է պահանջել Սիոնիստական ռեժիմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2018 15:00 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը փոխհատուցում է պահանջել Սիոնիստաիան ռեժիմից

2014թ. ամռանը Գազայի 50-օրյա պատերազմի ընթացքում պաղեստինցի փախստակաների օգնության ու աշխատանքի որոնման գործակալության շենքն ավերելու պատճառով ՄԱԿ-ը փոխհատուցում է պահանջել Սիոնիստական ռեժիմից:

2014թ. ամռանը Գազայի 50-օրյա պատերազմի ընթացքում Պաղեստինի փախստականներին օգնություն տրամադրող գործակալության կենտրոնների ավերման պատճառով ՄԱԿ-ը հատուցում է պահանջել Սիոնիստական ռեժիմից:

Գազայի 50-օրյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի կործանիչները Գազայի գոտում բազմիցս ռմբակոծել են ԱՆՐՈՎԱ-ի դպրոցները: Այդ ռմբակոծությունների ընթացքում տասնյակ մարդիկ, ովքեր իրենց կյանքը փրկելու համար ապաստանել էին դպրոցներում և որոնց մեծ մասը կայանք ու երեխաներ էին, զոհվել և վիրավորվել են:

2014թ. ամռանը Գազայի պատերազմում զոհվել են ավելի քան 2200 պաղեստինցիներ,  11 հազար ուրիշներ վիրավորվել են: Ըստ հաշվարկների Գազայի հատվածը միլիարդավոր դոլարներ վնաս է կրել: ՄԱԿ-ի կառույցների դեմ իր թշնական վերաբերմունքով Սիոնիստական ռեժիմը փաստորեն առճակատվում է միջազգային հանրությանը։ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացահայտորեն պահանջել է լուծարել և ոչնչացնել Պաղեստինի փախստականներին օգնություն տրամադրող գործակալությունը:

Այդ կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է. «Լիովին համաձայն եմ ԱՆՐՈՎԱ կազմակերպության նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված քննադատություններին: Կառույցը տարածում է պաղեստինյան փախստականների վերադարձի եւ Իսրայելի ոչնչացման գաղափարը, հետևաբար այն պետք է կազմալուծվի»:

Որոշ ժամանակ առաջ ԱՆՐՈՎԱ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ լրատվամիջոցները հայտարարել էին. «Թրամփի կառավարությունը ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ զգալիորեն կրճատել է ԱՄՆ-ի կողմից ԱՆՐՈՎԱ-ին հատկացվող ֆինանսավորումը»:

Սակայն ԱՄՆ-ի թշնամական քայլերը պատճառ չեն դարձել որպեսզի ՄԱԿ-ը Սիոնիստական ռեժիմից չպաշտպանի իր հետ կապ ունեցող կառույցների իրավունքները: Սա առաջին անգամը չէ, որ Իսրայելին պարտադրում են հատուցում վճարել ՄԱԿ-ին:  2009թ. Գազայի 22-օրյա պատերազմի ընթացքում նույնպես վնասվել են ՄԱԿ-ի 7 շենքեր՝ այդ թվում ԱՆՐՈՎԱ-ի խնամակալության տակ գտնվող մի քանի դպրոցներ: Չնայած որ Սիոնիստական ռեժիմը սկզբում հերքում էր ՄԱԿ-ին պատկանող շենքերի ռմբակոծության փաստը, սակայն հետո հարկադրվեց հատուցում վճարել ՄԱԿ-ին: 1996 և 2006 թթ. Պատերազմների ընթացքում Լիբանանի Կանա գյուղում ՄԱԿ-ի կենտրոնատեղիի վրա իրականացրած հարձակումը խոսում է Իսրայելի կողմից իրականացված բազում ոճրագործությունների մասին: Իսրայելի կողմից ՄԱԿ-ի կառույցների վրա իրականացվող բազմակի հարձակումները վկայում են, որ այս ռեժիմը սեփական բռնատիրական ու ճնշողական քաղաքականությունն առաջ տանելու համար ոչ մի սահման չի ճանաչում: Անկասկած ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող աջակցությունները ավելի են լկտիացրել այս ռեժիմին:

ԱՆՐՈՎԱ-ի ու ՄԱԿ-ի կենտրոնները այն դեպքում են Իսրայելի հարձակման թիրախ դարձել, երբ ՄԱԿ-ի դրոշը այդ կենտոնների վրա է եղել: Սա ցույց է տալիս, որ բարոյականությունը ոչ մի նշանակություն չունի սիոնիստների համար: ԱՄՆ աջակցությունների պատճառով Գազայի 50-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը ազատորեն սարսափելի հանցագործություններ է իրականացրել պաղեստինցիների դեմ: