Էրդողանը փորձում է արդարացնել Սիրիայի հյուսիսում թուրք զորայինների ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87384-Էրդողանը_փորձում_է_արդարացնել_Սիրիայի_հյուսիսում_թուրք_զորայինների_ներկայությունը
Սիրիայի հյուսիսում թուրք զորայինների ներկայությունը արդարացնելու համար, Թուրքիայի նախագահն ասել է.«Թուրքիայի բանակը բռնազավթող բանակ չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2018 13:14 Asia/Tehran
  • Էրդողանը փորձում է արդարացնել Սիրիայի հյուսիսում թուրք զորայինների ներկայությունը

Սիրիայի հյուսիսում թուրք զորայինների ներկայությունը արդարացնելու համար, Թուրքիայի նախագահն ասել է.«Թուրքիայի բանակը բռնազավթող բանակ չէ»:

Շաբաթ օրը, «Արդարություն և զարգացում» կուսակցության 6-րդ համաժողովի ընթացքում, հակազդելով որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Աֆրինի գործողության հարցով Թուրքիային ուղղված քննադատություններին, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Սիրիայում, արևմտյան երկրների այդ թվոմ ԱՄՆ-ի ներկայությունը, բռնազավթման բացահայտ օրինակ է»:

Էրդողանը շեշտել է.«Եթե որևէ երկիր սպառնա Թուրքիայի սահմաներին, նրա համար այդ քայլը վատ հետևանքներ կունենա»:

Հունվանի 20-ին Թուրքիայի բանակը հարձակվելով Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի վրա, սկսեց «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողությունը ու զավթեց այդ քաղաքը: Սիրիայի կառավարությունը բռնազավթում է որակել Աֆրինում Թուրքիայի բանակի այդ քայլը և հանդես է եկել Աֆրինից թուրք զորայինների անհապաղ հեռացման կոչով:

Թուրքիայի նախագահի արտահայտությունները հնչում են այն բանից հետո, երբ միջազգային շրջանակներում ավելանում է Թուրքիայի այդ քայլին ըննդիմացողների թիվը: Անցնող օրերի ընթացքում Թուրքիայի այդ քայլը քննադատել են Գերմանիայի, Էմիրությունների և Եգիպտոսի նման երկրներ: Սիրիան էլ նույնպես դեմ հանդես գալով Թուրքիայի գործողություններին, դրանք բռնազավթում էր անվանել:

Էրդողանը այն դեպքում է արդարացնում Թուրքիայի քայլը, երբ թուրք զորայինների գործողությունների ընթացքում, Սիրիայի հազարավոր քաղաքացիներ պարտադրված լքել են իրենց բնակարանները և տասնյակ ուրիշներ էլ զոհվել են Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով:

Թուրքիայի քայլը բռնազավթում համարելով, Միջին Արևելքի հարցերի վերլուծաբան Ռաբերթ Ֆիսկը գրում է.«Այն ամենը ինչ կատարվում է Սիրիայի հյուսիսային շրջանում, օկուպացման բացահայտ նմուշ է՝ անտեսելով մարդու իրավունքներն ու միջազգայյն կոնվենցիաները: Չնայած Թուրքիան իր գործողությունը Ձիթենու ճյուղ է անվանում, սակայն այս տարածաշրջանում զոհվում են Սիրիայի խաղաղ քաղաքացիներ և օկուպացվում է այդ երկիրը»: Այս գործողության ընթացքում զոհվել է տասնյակ խաղաղ քաղաքացի և վիրավորվել են հարյուրավոր ուրիշներ:

Անհրաժեշտ է, որ Թուրքիան իր գործողությունները համադրի Սիրիայի կառավարության հետ և հեռու մնա  այդ երկրում Թուրքիայի երկարատև ներկայության մասին վկայող քայլերից: Նաև անհրաժեշտ է, որպեսզի ապագայում Թուրքիան Սիրիայի ընդդիմադիրներին հովանավորելու փոխարեն աջակցություն ցուցաբերի այդ երկրի կառավարությանը:

Սիրիայի ընդիմադիրներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և այդ երկրում թուրքական բանակի երկարատև ներկայությունը միայն կարող է ավելի սրել երկու երկրների հարաբերությունները և մյուս կողմից մեծանում է Սիրիայի բանակի ու Թուրքիայի զինյալ բախումների հավանականությունը: Քանի որ Սիրիայի բանակի բանակի իրավունքն է երկրի տարածքային ամբողջականությունը պաշատպանել օտարների քայլերից: