Պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի թողտվությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87748-Պաղեստինցիների_դեմ_Իսրայելի_գործողությունները_տեղի_են_ունեցել_ԱՄՆ_ի_թողտվությամբ
ԱՄՆ-ն թույլ չտվեց ԱԽ-ին «Վերադարձի իրավունք» երթի դեմ գործադրված ճնշումները դատապարտող հաղորդագրություն հրապարակել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 31, 2018 18:41 Asia/Tehran
  • Պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի թողտվությամբ

ԱՄՆ-ն թույլ չտվեց ԱԽ-ին «Վերադարձի իրավունք» երթի դեմ գործադրված ճնշումները դատապարտող հաղորդագրություն հրապարակել:

ԱԽ-ն շաբաթ առավոտյան հիշյալ երթի ընթացքում տեղի ունեցած դեպքերը քննարկելու համար նիստ գումարեց, որով նպատակ ուներ այդ խաղաղ երթի ճնշման ենթարկվելը դատապարտող հայտարարություն անել, սակայն ԱՄՆ-ի բողոքն ու Սիոնիստական ռեժիմի հանդեպ ցուցաբերած աջակցությունը արգելք հանդիսացան այդ հայտարարության հրապարակմանը: «ԱԽ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պասիվ հակազդեցություն ցուցաբերելով պահանջեց շտապ, թափանցիկ ու անկախ հետաքննություն անցկացնել  ուրբաթ օրվա դեպքերի կապակցությամբ»:

Ուրբաթ օրը «Համաս» շարժման հրավերով Գազայի բնակիչ պաղեստինցիները մասնակցեցին զավթված տարածքների և Գազայի հատվածի սահմանային գոտում կազմակերպված «Վերադարձի իրավունք» երթին: Չնայած այն հանգամանքին, որ այդ երթը խաղաղ բնույթ էր կրում Սիոնիստական ռեժիմի զորայինները արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ օգտագործեցին ցուցարարների դեմ, որի հետևանքով նահատակվեցին 16 և վիրավորվեցին ավելի քան 1400 պաղեստինցիներ:

ԱԽ-ում Պաղեստինի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Ռիազ Մանսուրն ասել է.«Իսրայելցի զորայինները պաղեստինցիներին սարսափելի կոտորածի են ենթարկել»: Գազայի հատվածում պաղեստինցիների նախադեպը չունեցող կոտորածը համաշխարհային ծավալուն բողոք է առաջացրել։ Քուվեյթի ներկայացուցչի դիմումի համաձայն՝ ԱԽ-ն այդ ողբերգությունը քննարկելու համար նիստ գումարեց:

Այդուհանդերձ ԱՄՆ-ն հավատարիմ մնալով Իսրայելին աջակցություն ցուցաբերելու իր մշտական քաղաքականությանը թույլ չտվեց այդ ոճրագործությունը դատապարտող  հաղորդագրություն հրապարակվի: Ամերիկացիները, ովքեր իրենց քարոզչություններում շարունակ մարդու իրավունքները պաշտպանելու հայտարարություններ են անում և նույնիսկ աշխարհի տարբեր անկյուններում իրենց ռազմական գործողությունները պատճառաբանում են մարդու ազատությունների պաշտպանության պատրվակով, այսօր պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչպե՞ս են արդարացնում պազեստինցիների պապենական հողերը վերադարձնելու պահանջով խաղաղ երթի մասնակցած Պաղեստինի ժողովրդի նկատմամբ  Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոճրագործությունները: 1948 թվականին Սիոնիստական անօրինական ռեժիմի ձևավորումից հետո ԱՄՆ-ն եղել է Իսրայելի ֆինանսական ու ռազմական գլխավոր հովանավորը։ Բարաք Օբամայի նախագահության շրջանի վերջում ԱՄՆ-ը 38 միլիարդ դոլար ռազմական աջակցության պայմանագիր ստորագրեց Թելավիվի հետ: Այդուհանդերձ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո Իսրայելի հանդեպ Վաշինգտոնի աջակցությունների ծավալներն աննախադեպ աճ են արձանագրել, որի խորհրդանիշը համարվում է Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք փոխադրելու Թրամփի որոշումը:

 Թրամփի դեմ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի հրապարակումից հետո այդ ռեժիմը և ԱՄՆ-ը հայտնվել են ճնշումների ու մեկուսացման վտանգի դիմաց: Վիեննայի համալսարանի դասախոս պրոֆ. Հայնս Գրաթեների ընդգծմամբ՝ Թրամփի վարչակազմը լիարժեքորեն կանգնած  է Իսրայելի կողքին:

Տարբեր փաստերը վկայում են այն մասին, որ չնայած Վաշինգտոնի կողմից ցուցաբերված ծավալուն աջակցությանը Սիոնիստական ոճրագործ ռեժիմն աշխարհում հեղինակազրկվում է: Հատկապես պաղեստինցիների նոր տարածքների բռնազավթման ուղղությամբ Իսրայելի արդարացում չունեցող քայլն ու նրանց իրավունքների վերականգնմանը ուղղված քայլերը սարսափելի կերպով ճնշելը պատճառ են դարձել, որ աշխարհում Իսրայելի նկատմամբ հակակրանք ձևավորվի: Անկասկած ԱԽ-ում հաղորդագրությունների հրապարակումը կանխող գործելակերպով ԱՄՆ-ն անկարող է լինելու կանխել Իսրայելի քայլերի դատապարտումն ու միջազգային հանրության կողից այդ ռեժիմի մեկուսացումը: