Մամուլի տեսություն 05-04-2018
Անկարայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի եռակողմ հանդիպումն այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համառորեն ցանկանում է ամերիկացի զորայիններին հեռացնել Սիրիայից, լայն արձագանք գտավ միջազգային ԶԼՄ-ներում:
Էըթեմադ
Հրադադարի ճարտարապետները
Անկարայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի եռակողմ հանդիպումն այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համառորեն ցանկանում է ամերիկացի զորայիններին հեռացնել Սիրիայից, լայն արձագանք գտավ միջազգային ԶԼՄ-ներում: Թե տարածաշրջանային և թե անդրտարածաշրջանային ու հատկապես ամերիկյան ԶԼՄ-ներ իրենց մեկնաբանություններում ընդգծեցին, որ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան փորձագիտական, նախարարական ու նախագահական մակարդակներում շարունակում են Սիրիայի ճգնաժամի շտապ կարգավորմանն ուղղված երկխոսությունները: Երեք դերակատարներ, որոնք այսօր Սիրիայում ամրագրել են իրենց ռազմական ներկայությունը, չնայած բոլոր տարաձայնություններին ընդգծում են, որ Սիրիան չի կարող մասնատվե և տարածքային ու պարագայական հրադադարները պիտի շարունակվեն: Բացի այդ հիշյալ նիստի օրակարգում է եղել Սիրիայի սահմանադրության մշակումն ու տարբեր բաժիններում ժողովրդին հումանիտար օժանդակությունների շարունակվելը: Թեև Եվրոպան, ԱՄՆ-ն ու տարածաշրջանային երկրներն այնքան էլ գոհ չեն երևում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի եռանկյունու ձևավորումից, սակայն «Վաշինգտոն Փոստ»-ն այդ մասին գրել է. «Երեք երկրները կարողացել են լարվածությունները մեղմացնել Սիրիայի չորս կարևոր տարածքներում և դրան զուգահեռ Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների մասնակցությամբ մի քանի շրջան երկխոսություն է կազմակերպվել: «Ռոյտերզ»-ն անդրադառնալով հիշյալ եռակողմ նիստին և Սիրիայի հարցում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մրցակիցներ լինելուն, գրել է. «Վաղեմի մրցակիցների միջև համագործակցությունն այն հույսն է առաջացրել, որ գուցե այդ երեք երկրները կկարողանան վերջ դնել մինչ այժմ առնվազն 500 հազար զոհեր խլած յոթամյա այդ պատերազմին»: Հիշյալ լրատվական գործակալությունը Սիրիայում սահմանադրության մշակման և լարվածության մեղմացման տարածքներում անվտանգության ու կայունության գործակցի բարձրացումը Անկարայում բանակցության սեղանին դրված թեմաներից է համարել:
Մի թուրք վերլուծաբան այս կապակցությամբ «Դեյլի Սաբահ»-ին ասել է. «Թեև հիշյալ նստաշրջանը հնարավոր է, որ ճգնաժամի հետ կապված եզրափակիչ արդյունքի չհանգի, բայց առնվազն կարող է երեք երկրներին օգնել ընդհանուր եզրեր գտնելու հարցում»:
Թեև երեք երկրները Բաշար Ասադի ճակատագրի պես հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն, սակայն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման նման հարցի շուրջ համակարծիք են: Գուցե այս խորհրդակցությունների արդյունքում Իրանին ու Ռուսաստանին հաջողվի Թուրքիային համոզել, որպեսզի համաձայնի փոխանցումային շրջանում Բաշար Ասադի իշխանության ղեկին մնալուն:
Քեյհան
Իսրայելին պաշտոնապես ճանաչելը Բեն Սալմանի թագավորության հետ Թրամփի համաձայնության չորս նախապայմաններից
Սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն օրեր առաջ ամերիկյան «Աթլանթիք» պարբերաթերթին տված հարցազրույցում պաշտոնապես պաշտպանեց Սիոնիստական ռեժիմի գոյությունը: Դա Այդ արտահայտությամբ Մոհամմեդ Բեն Սալմանը հատեց այդ ռեժիմի կապակցությամբ իսլամ աշխարհի կարմիր գծերը: Սաուդացի արքայազններից մեկը բացահայտել է Բեն Սալմանի այդ քայլի գաղտնիքը:
Արաբիայի ընդդիմադիր արքայազն Խալեդ Բեն Ֆարհան Ալե Սաուդը «Ալ-Հավար» հեռուստակայանի հետ հարցազրույցում բացահայտեց, որ մինչև Արաբիայի թագավոր նշանակվելն ԱՄՆ ու Իսրայելը նախապայմաններ են որոշել սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի համար, որոնցից են Թիրանի նեղուցի միջոցով Իսրայելի նավարկության անվտանգության երաշխավորումն ու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը: Մյուս նախապայմանը Բեն Սալմանի կողմից «Դարի գործարք» անվանումն ստացած նախագծի հաստատումն է, որը պաղեստինցիներին զրկում է Ղոդսի պարագային ունեցած իրավունքներից: Սաուդացի այս արքայազնը «Նեում»-ի տնտեսական ու տուրիստական նախագծին Իսրայելի մասնակցությունը մյուս նախապայմանը համարելով, հավելել է. «Սաուդացի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզը բացակայում է և 2012 թվականից ի վեր տառապում է Ալցհայմեր հիվանդությամբ»:
Խալեդ Ֆարհան Բեն Ալե Սաուդը 2007 թվականին վերջին անգամ հեռացավ Արաբիայից և 2013 թվականին կարողացավ քաղաքական ապաստանություն ստանալ Արաբիայից:
Դա ի տես այն բանի, որ Սիոնիստական ռեժիմի մամուլը վերլուծելով ամերիկյան «Աթլանթիք» պարբերաթերթին տված հարցազրույցում սաուդացի գահաժառանգի կատարած արտահայտությունները, նրան ու Սիոնիստական ռեժիմի վարչապետին համարել է մի մետաղադրամի երկու երեսը: «Հաարեց»-ի ռազմական վերլուծաբան ասել է. «Բեն Սալմանի արտահայտություններն այնքան անակնկալ էին «Աթլանթիք» պարբերաթերթի թղթակից Գոլդբերգի համար, որ նա ասաց, մինչ օրս որևէ արաբ ղեկավար նման հայտարարություն չէր կատարել Իսրայելի մասին»:
Ալիք
Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները
Հայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: «Այս տարի մենք էլեկտրաէներգիայի ծավալները Իրան շեշտակի ավելացրել ենք: Նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ 600 հազար ԿՎ/ժամի, որը 2016-ի համեմատ 40-50 տոկոս աճ կապահովի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ շարունակվում են Իրանի հետ բանակցությունները գազի ներմուծման ուղղությամբ: «Բանակցում ենք և գործող պայմանագրի (հեղ. գազ-էլեկտրաէներգիայի դիմաց), և մնացած այլ կարիքների համար գազի մատակարարման շուրջ»,-ավելացրեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է իրանական կողմից հնչեցված հայտարարություններին, որ իրենք պատրաստ են հարմար գներով գազի մատակարարմանը, Հայկ Հարությունյանը վերահաստատեց բազմիցս նշած իր միտքը, որ նրանք ավելի թանկ գին են առաջարկում, քան ռուսական կողմը: «Իրանը շատ ավելի բարձր գնով իր հարևաններին գազ է վաճառում ներկայում, Հայաստանին ավելի մատչելի գին չի առաջարկել»,-նշեց պաշտոնյան: Նա չցանկացած հանրայնացնել իրանական կողմի առաջարկը` նշելով, որ դա հարևանների առևտրային գաղտնիքն է:
Թերթ
Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ Vatican News-ին
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
Օծման արարողությունը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։
Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել՝ մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։
«Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- նշում է Vatican News-ը:
«Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է՝ երկու իրականությունների, երկու եկեղեցիների միջև եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության խորհրդանիշ»,- ասել է Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ զրույցում։