Մամուլի տեսություն 08-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88232-Մամուլի_տեսություն_08_04_2018
Ամերիկյան «Ֆարին Փալիսի» պարբերաթերթը մի հաղորդման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու փոխարեն Իրանի դեմ պատժամիջոցների առկախման ժամկետի երկարացումը պայմանավորի Իրանի կենտրոնների խուզարկմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 06:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-04-2018

Ամերիկյան «Ֆարին Փալիսի» պարբերաթերթը մի հաղորդման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու փոխարեն Իրանի դեմ պատժամիջոցների առկախման ժամկետի երկարացումը պայմանավորի Իրանի կենտրոնների խուզարկմամբ:

Քեյհան

ՀԳՀԾ-ից հրաժարումն Իրանի շահին է լինելու. «Ֆարին Փալիսի»

 

Ամերիկյան «Ֆարին Փալիսի» պարբերաթերթը մի հաղորդման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու փոխարեն Իրանի դեմ պատժամիջոցների առկախման ժամկետի երկարացումը պայմանավորի Իրանի կենտրոնների խուզարկմամբ:

«Ֆարին Փալիսի»-ն այն պատճառաբանությամբ, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից շահելու է Իրանը, գրել է. «Ավելի լավ այլընտրանք գոյություն ունի: Կոնգրեսը պիտի սրբագրի «Միջուկային համաձայնության քննության օրենք»-ի կետերը և բեկանի այդ կապակցությամբ նախագահի հերթական զեկույցների պարտադրանքը»:

ԱՄՆ Կոնգրեսն այդ օրենքը 2015 թվականին ընդունեց Իրանի հետ ԱՄՆ-ի կառավարության միջուկային համաձայնության պարագային ԱՄՆ-ի օրենսդիր կառույցի վերահսկողության շրջանակներում: Այդ օրենքի որոշ կետեր ԱՄՆ նախագահին պարտադրում են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին հերթական զեկույց ներկայացնել Կոնգրեսին:

«Ֆարին Փալիսի»-ն գրել է. «Դրա փոխարեն կառավարությունը, որպես Իրանի դեմ պատժամիջոցների առկախման պայման պիտի ներկայացնի միջուկային անթույլատրելի գործունեության մեջ կասկածվող կայքերի մասին Կոնգրեսին պարբերական զեկույցների տրամադրումը և իր դաշնակիցների համագործակցությամբ պահանջի ԱԷՄԳ-ի կողմից հիշյալ կենտրոններում շտապ խուզարկման իրականացումը»:

ՀԳՀԾ-ի կետերի համաձայն ԱՄՆ կառավարությունը պարտավորություն է ստանձնել առկախել միջուկային ծրագրի պատրվակով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործադրումը: Չնայած ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր բոլոր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության ԱՄՆ-ն փորձում է խափանարարությամբ նվազագույնի իջեցնել այդ համաձայնությունից Իրանի քաղած օգուտները:

«Յահու Նյուզ»-ին տված հարցազրույցում, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ և միջուկային բանակցությունների գլխավոր բանակցող Վենդի Շերմանն ասել է, որ եթե Թրամփը վերականգնի շրջափակումները և Եվրոպան չկարողանա պահպանել համաձայնությունը, ապա իրանցիները կհեռացնեն միջազգային քննիչներին և կմերժեն պայմանագրում ներառված ստուգման համակարգերը:

«Ֆարին Փալիսի»-ն անցած օգոստոսին էլ մի վերլուծության մեջ գրեց. «ԱՄՆ-ի միջոցով ՀԳՀԾ-ի պատռվելն Իրանի օգտին կլինի: Ներկա պայմաններում համաձայնությունը պատռելը կարող է Իրանի համար լավագույն առիթը լինել, քանի որ նրանց կձերբազատի պատժամիջոցներից ու այդ երկրին թույլ կտա առանց սահմանափակության շարունակել ուրանի հարստացմանն ուղղված ջանքերը»:

 

Էբթեքար

Սառը պատերազմ տնտեսության զենքով

 

ԱՄՆ-ն ուրբաթ օրը պատժամիջոցների նոր ցուցակում ներառեց Ռուսաստանի 24 հեղինակավոր քաղաքացիների և 14 ընկերությունների անուններ: Այս առնչությամբ ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ այդ պատժամիջոցները պայմանավորեց արևմտյան երկրներում Ռուսաստանի խափանարարական աշխատանքներով և հավակնեց, որ այդ երկրի կառավարությունը խափանարարական գործողությունների շարան է իրականացնում արևմտյան երկրներում: Նոր պատժամիջոցներն առավելապես թիրախ են դարձրել Ռուսաստանի տնտեսության և մասնավորապես այդ երկրի ֆինանսական ու էներգետիկ բնագավառները, այնպես որ շրջափակումների ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանի «Գազպրում»-ին ենթակա ընկերություններից մեկի անունը: Այս շրջագծում ռուսներն խիստ հակազդեցություն ցուցաբերելով ԱՄՆ-ի այդ քայլի հանդեպ ու ընդգծելով, որ անցած 7 տարիների ընթացքում Վաշինգտոնն առավել քան 50 անգամ ճնշումներ է գործադրել Ռուսաստանի դեմ, հայտարարեցին, որ այդ քայլերն անպատասխան չեն մնալու և ԱՄՆ-ին հորդորեցին անհապաղ հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լեզվով խոսելուց:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների զուգադիպությունը Ռուսաստանի և արևմուտքի միջև դիվանագիտական առճակատմանը վերլուծաբանների ուշադրությունը սևեռել է այն կետի, որ համաշխարհային համակարգի ներկա պայմանները, նաև կողմերի ներազդեցության ոլորտը համարվող տարածքներում քաղաքական, ապահովական ու տնտեսական մարտահրավերները նկատի առնելով մի նոր սառը պատերազմի մասին շշուկներ են լսվում:

Այս միջոցին որոշ վերլուծաբաններ մինչև այս փուլը Ռուսաստանին են Սիրիայի զարգացումների գլխավոր հաղթողը համարում: Այս շրջագծում արևմուտքը համարվելով Միջին Արևելքում ներազդեցություն ունեցող առանցքներից մեկը չափազանց դժգոհ է Միջին Արևելքում այս անկոչ հյուրի ներկայությունից և կարելի է ասել, որ շատ դիտորդների համոզմամբ կողմերի միջև տնտեսական լարվածություններն ու դիվանագիտական ներկա ճգնաժամը պիտի քննարկել Միջին Արևելքի և ներազդեցության ավանդական ոլորտը միջազգային այս ուժերի միջև բաժանվելու համատեքստում:  Այդ պատճառով էլ ասվում է, որ այդ բոլոր գործոնները ձեռք-ձեռքի տալով միջազգային համակարգում նոր ու լուրջ սառը պատերազմի բոցերի հրահրման ենթահող են պատրաստել, այնպես որ նկատի առնելով համաշխարհային հավասարություններում փոփոխությունները դրա ծավալները գերազանցելու են 20-րդ դարում տեղի ունեցած սառը պատերազմը:

 

Սպուտնիկ Արմենիա

Պատգամավորական մանդատով, բայց դժբախտ. ովքեր էին 100 տարի առաջ ընտրված կին պատգամավորները

 

Եվրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդեն կին պատգամավորներ ուներ։ Մանդատը, սակայն, պատգամավոր կանանց երջանկություն չպարգևեց։

20-րդ դարի սկզբում, երբ աշխարհի` այսօր արդեն զարգացած, դեմոկրատական երկրներում կանայք դեռ պայքարում էին տղամարդկանց հավասար ընտրվելու իրավունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար։

«Եվրոպայից գրեթե 30 տարի առաջ մենք կին պատգամավորներ ունեինք։ Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան կանանց ընտրվելու իրավունք տվեցին միայն 40-50-ական թվականներին։ Ընտրելու իրավունքը կար, բայց ընտրվելու` ոչ»,- Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավորներին ներկայացնելով` Sputnik Արմենիային ասաց ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը։

Առաջին կին պատգամավորների մասին մեզ հասած ու թանգարանում ներկայացված տեղեկությունները շատ քիչ են։

1919թ-ի հունիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետությունում առաջին անգամ անցկացված ընտրությունների արդյունքում ձևավորվեց 80 պատգամավորից բաղկացած խորհրդարանը, որի 3 անդամները կանայք էին`Կատարինե Զալյան-Մանուկյանը, Վարվառա Սահակյանն ու Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը։

«Նրանք պատահական կանայք չէին, երեքն էլ հայտնի մարդկանց, այդ ժամանակի քաղաքական գործիչների կանայք էին։ Բնական է` Եվրոպայում ուսանած, Հայ ուսանողական եվրոպական միության անդամներ էին, որոնք նաև իրենց հետ եվրոպական արժեքներ բերեցին Հայաստան»,- ասաց Անուշ Ամսեյանը։

Կատարինե Զալյան-Մանուկյանն առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կինն էր։

Բժշկուհի լինելով՝ Կատարինեն օր ու գիշեր անցկացնում էր գաղթականների ու որբերի հետ՝ պայքար մղելով Հայաստանում մոլեգնող համաճարակների դեմ:

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը ականավոր դաշնակցական գործիչ Սարգիս Բարսեղյանի կինն էր։

Վարվառա Սահակյանը ՀՅԴ գործիչ, առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր: Խորհրդարանում Վարվառան ընդգրկված էր կրթական ծրագրերում:

Առաջին հանրապետության խորհրդարանական ընտրություններից 100 տարի անց ՀՀ մերօրյա Ազգային ժողովում այսօր 105 պատգամավորներից 15-ը կանայք են։

Իսկ 1990թ.-ին նորանկախ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդում 260 պատգամավորներից 11-ն էին կանայք: