Արաբական պետությունների ղեկավարների նախնական գագաթաժողովի հակաիրանական քարոզչությունը
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին մերժելով Սաուդյան Արաբիայում Արաբական Քառյակ Կոմիտեի ութերորդ հանդիպման ընթացքում հնչած հակաիրանական հայտարարությունը, այդ պնդումները բնութագրել է որպես վիրավորական և անհիմն հայտարարություն:
Անդրադառնալով այս հայտարարության մեջ որոշ առաջնորդող կեղծ գաղափարների, թշնամական ու ապակառուցողական մոտեցմանը, Ղասեմին ցավ է հայտնել, որ որոշ երկրներ շարունակում են իրենց թշնամական դիրքորոշումը ԻԻՀ դեմ և մոռացության են մատնել իսլամական ժողովուրդների իսկական թշնամուն:
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովը կկարողանա գտնել տարածաշրջանում կայունության հաստատման հիմնական ու արդյունավետ ուղիները, ներկա ճգնաժամի պատճառները և քայլեր ձեռնարկել՝ արաբական ու իսլամական երկրների համերաշխության իրականացման ուղղությամբ:
Արաբական Լիգայի գագաթնաժողովը սկսվել է հինգշաբթի օրը՝ Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Դեմամ քաղաքում:
Այս նիստը, տարածաշրջանում առանցքային խնդիրները , ներառյալ Պաղեստինում և Եմենում առկա զարգացումները լուծելու փոխարեն, վերածվել է Իրանի դեմ հնչող անհիմն մեղադրանքների հանրահավաքի:
Նիստի ժամանակ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբայրը հերթական անգամ Իրանին մեղադրել է արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, պնդելով, որ ԻԻՀ շարունակում է զենք տրամադրել Եմենի Անսար-Ալլա շարժմանը:
Իրանի դեմ ուղղված այս մեղադրանքները նոր չեն, և դրանց կրկնության նպատակն է արդարացնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Բահրեյնիի ռեժիմին, որը ներկայիս ԱՄՆ կառավարության աջակցության ստվերում և սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ փորձում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում առաջացած անկայունության պատճառը բարդել ուրիշների վրա:
Սաուդյան Արաբիայի ներկա քաղաքականությունը, սիոնիստական ռեժիմի օկուպացիայի հետ միասին, տարածաշրջանում անապահովության և պատերազմի հրահրման երկու հիմնական գործոններն են:
Սաուդյան ներկա ղեկավարները, սիոնիստական ռեժիմի հետ միասին դարձել են Մերձավոր Արևելքում ոտնձգության և հանցագործության խորհրդանիշը:
Այժմ, միջազգային հանրության լռության և ինքնահռչակ իրավապաշտպանների հովանավորության ներքո, այս երկու ռեժիմները սպանում են Պաղեստինի ճնշված և Եմենի ժողովուրդներին:
Սաուդյան ռեժիմի, Իսրայելի և ԱՄՆ-ի Արևմտյան Ասիայում ոտնձգությունների, անկայունության և անապահովության տարածման հակառակ կողմը, Դիմադրության առանցքն է:
Դիմադրության առանցքը Պաղեստինից մինչև Եմեն, դիմակայում է «սաուդյան-հրեական-ամերիկյան» եռանկյունու դավադրություններին:
Այս չարաբաստիկ եռանկյունին Իրանի Իսլամական Հանրապետության հզոր ներկայությունը վտանգ է համարում տարածաշրջանում իր ծրագրերի համար:
Միևնույն ժամանակ, Եմենի հեղափոխական մարտիկների հրթիռային հաջող հարձակումը Սաուդյան Արաբիայի դեմ և Սիրիայում դիմադրողական ուժերի առաջխաղացումը պատճառ է դարձել, որ մեղադրանքներ հնչեն Իրանի և նրա դաշնակիցների դեմ:
Այս հակաքարոզչություների և անհիմն մեղադրանքների տարածման նպատակն ուղղված է ծածկելու իրենց ձախողումները, տարածաշրջանում և վերջապես, հասարակական կարծիքը շեղելու իսլամական աշխարհի առաջին թշնամի սիոնիստական վարչակարգի հետ արաբական որոշ երկրների համագործակցությունից: