Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները Սիրիայի վրա ԱՄՆ հարձակման կապակցությամբ. քաղաքական անորոշություն
ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի դեմ հասցրած վերջին հարվածների լուրերի հրապարակումից մի քանի ժամ անց, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ խոսել է հարձակման և վերջին զարգացումների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ ճիշտ է համարում Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է.- «Տարածաշրջանի լարվածությունը չպետք է ավելի խորանա»:
Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել քաղաքական լուծում գտնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման և այդ երկրի ժողովրդի խաղաղության և կայունության համար:
Շաբաթ առավոտյան, Դամասկոսի կառավարության կողմից արևելյան Ղութա քաղաքի դեմ ենթադրյալ քիմիական հարձակման պատրվակով, Միացյալ Նահանգները, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միասին, ռազմական հարձակում են իրականացրել Դումա քաղաքի վրա: Արևմուտքի կողմից Ղութայի դեմ քիմիական հարձակման պնդումները, մինչ օրս չեն հաստատվել: Ինչպես նախկինում, 2003 թվականին ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի պետությունների պնդումը Իրաքում քիմիական զենքի առկայության մասին չհաստատվեց, և այդ երկիրը ԱՄն-ի և արևմտյան կոալիցիայի օկուպացիայի զոհը դարձավ:
Հետաքրքիր է, թե միջազգային դերակատար երկրներն ինչ դիրքորոշում են ընդունել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումից հետո, և Թուրքիան նույնպես սկսել է մակընցացության անել այդ ալիքի վրա:
Թուրքիայի ղեկավարները, այն պայմաններում են, պատրաստ են ցույց տալ իրենց համընթացությունը Արևմուտքի հետ, երբ նույնիսկ եթե այդ համաձայնությունը ավարտվում է Թուրքիայի միջազգային հեղինակության կորստի գնով:
Սիրիական ճգնաժամի սկիզբից Թուրքիան կանգնած էր ԱՄՆ-ի և Արևմտյան երկրների ճամբարում և համառորեն պնդում էր Բաշար Ասադի հեռացման դիրքորոշման վրա:
Հետագա զարգացումների արդյունքում Թուրքիան հեռացավ ԱՄՆ-ի դիրքերից և իրեն մոտեցրեց տարածաշրջանի մի շարք երկրների և Ռուսաստանի դիրքորոշումներին:
Այն պայմաններում, երբ թուրք ղեկավարները փորձու էին վերջ տալ այս իրավիճակին, փոփոխությունների ընթացքը այնպիսին էր, որ Անկարան անխուսափելիորեն ստիպված էր համաձայնել Արևմուտքի դիրքորոշումներին և խաղալ Ռուսաստանի հետ:
Թուրքիայի պաշտոնատարնների` Սիրիայի վրա հարձակումը սատարելու վերաբերյալ հայտարարությունները բացահայտեցին Թուրքիայի արտաքին քաղաքականության անորոշ իրավիճակը, այնպես որ որոշ քաղաքական շրջանակեր կարծում են, որ Թուրքիան շուտով կվճարի այս անորոշություն և տարածաշրջանային զարգացումների մեջ Ռուսաստանի հետ խաղի գինը:
ًՔաղաքական այդ շրջանակները Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակման վերաբերյալ Էրդողանի հեռախոսակապը Պուտինի և Մակրոնի հետ գնահատում են հենց նրա անորոծ քաղաքականության շրջանակում:
ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի Սիրիայի դեմ իրականացրած հարձակման հարցում Անկարայի կողմից ցուցաբերած դրական դիրքորոշումն արվում է այն պատճառով, որպեսզի թուրքական հասարակությանը հնարավոր լինի համոզել, որ մինչ այժմ Անկարայի մոտեցումը ճիշտ էր Սիրիայի դեմ ռազմական գործողություններին հարցում:
Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ-ին Սիրիայի վրա հարձակման հարցում, Անկարայի սպասելիքները Վաշինգտոնից ընդունելու հույսով, չի ենթադրվում որ կարող է ընդունվել Սպիտակ տան կողմից: Դա Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում միայն մեկ այլ ձախողում կլինի:
Ստեղծված պայմաններում, Թուրքիան փորձում է բարելավել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և այդ երկրի քաղաքական նվաճումները կարող են կրկին դառնալ Անկարայի իշխանությունների արտաքին քաղաքականության ձախողման դաշտ: