Մամուլի տեսություն 20-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89162-Մամուլի_տեսություն_20_04_2018
ՀՀ ԱԺ-ն այն պայմաններում կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի վարչապետությանը, երբ շուրջ տաս հազար բողոքարարներ շրջափակել էին խորհրդարանի շենքը: Իհարկե փորձագետների համոզմամբ Հայաստանում թավշյա հեղափոխության մասին խոսելու համար դեռ վաղ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2018 06:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-04-2018

ՀՀ ԱԺ-ն այն պայմաններում կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի վարչապետությանը, երբ շուրջ տաս հազար բողոքարարներ շրջափակել էին խորհրդարանի շենքը: Իհարկե փորձագետների համոզմամբ Հայաստանում թավշյա հեղափոխության մասին խոսելու համար դեռ վաղ է:

Թասնիմ

Հայաստանում բողոքի հանրահավաքները շարունակվում են

 

ՀՀ ԱԺ-ն այն պայմաններում կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի վարչապետությանը, երբ շուրջ տաս հազար բողոքարարներ շրջափակել էին խորհրդարանի շենքը: Իհարկե փորձագետների համոզմամբ Հայաստանում թավշյա հեղափոխության մասին խոսելու համար դեռ վաղ է:

Երեքշաբթի օրը կազմակերպված հանրահավաքները, որոնք նպատակադրել էին կանխել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվելը, իրենց նպատակի իրագործման հարցում ձախողեցին: Իհարկե ընդդիմության առաջնորդները ժողովրդից պահանջել են մնալ փողոցներում և հայտարարել են Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին:

Ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը գրել է, որ Հայաստանում հրապարակային անկարգությունները կարող են այդ հանրապետությանը նախկին խորհրդային տարածքում անկայունության նոր կենտրոնի վերածել:

ՀՀ ԱԺ-ի կողմից Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն ինչն իրականացվեց 2015 թվականի հանրաքվեի արդյունքում այդ երկրի համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխվելու շրջագծում, ընկերակցվեց ժողովրդային ծավալուն բողոքներով: Խորհրդարանական «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ էր արվել շրջափակելով խորհրդարանի շենքը, թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության համար քվեարկության նիստը տեղի ունենա:

Փաշինյանը մարտի վերջերից Հայաստանի տարբեր քաղաքներում ժողովրդային ցույցերի կազմակերպման ուղղությամբ ապարդյուն ջանքեր գործադրեց ու ի վերջո որոշեց Սերժ Սարգսյանի դեմ իր պայքարը շարունակել Երևանում: Նա 10 տարի առաջ էլ՝ 2008 թվականի մարտին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ընկերակցությամբ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու դեմ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպեց Հայաստանի մայրաքաղաքների փողոցներում: Այդ օրերին ընդդիմությանը չհաջողվեց թավշյա հեղափոխություն իրականացնել: Իսկ հիմա Փաշինյանը փորձում է վրեժ լուծել:

Ռուսական «Նիզավիսամայա Գազետա» օրաթերթը այնքան էլ մեծ չի համարում Հայաստանում ընդդիմության հաջողության շանսեը և դա ի տես այն բանի, որ Երևանից բացի, Հայաստանի մի քանի այլ քաղաքներում էլ երեքշաբթի օրը որոշ հանրահավաքներ են տեղի ունեցել:

ՀՀ ԱԺ նախկին նախագահ և ներկա պատգամավոր Գալուստ Սահակյանը մեկնաբանելով ստեղծված ներկա վիճակը նկատել է, որ ժողովուրդը հանրահավաքներ կազմակերպելու և իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, սակայն չի կարելի թավշյա հեղափոխություն անվանել այն ինչը որի ականատեսն ենք այսօր:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այդ օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ներկա գործընթացի հետագա զարգացումների կանխատեսումը դժվար է: Իհարկե Հայաստանի իշխանությունները նախապատրաստված են բոլոր պայմանների համար և անկասկած խիստ հակազդեցություն են ցուցաբերելու ընդդիմության քայլերին»:

Շատ փորձագետների համոզմամբ հրապարակային ներկա ցույցերը չեն կարող հաջողությամբ պսակվել, քանի որ Երևանը վերջին տարիներին նման մի քանի ծավալուն հանրահավաքների ականատես է եղել, որոնք բոլորն էլ ավարտվել են առանց որոշակի արդյունքի հանգելու:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը «Գազետա» ինտերնետային օրաթերթի հետ զրույցում նկատելով, որ Սերժ Սարգսյանն ամեն դեպքում վարչապետ ընտրվեց և ընդդիմությունը չկարողացավ իրագործել իր գլխավոր նպատակն ասել է. «Իմ համոզմամբ ներկա բողոքները մի տեղ մարելու են և հանրահավաքները չեն ընդլայնվելու»:

«The Armenian Interest» վերլուծական կենտրոնի տնօրեն Արիկ Գալստյանն էլ հիշյալ օրաթերթին ասաց. «Ես խիստ կասկած ունեմ այն հարցում, որ ներկա բողոքները կարող են հիմնական փոփոխությունների հանգեցնել: Ընդդիմությանը պահանջում է, որ Սարգսյանը հեռանա, բայց նրան փոխարինող չի ներկայացնում: Դա ի տես այն բանի, որ Սարգսյանի վարչապետությունը վավերացրել է խորհրդարանը և նրա կառավարությունը լիարժեքորեն օրինական է համարվում: Իհարկե դա իրականություն է, որ Հայաստանի ժողովուրդը հոգնել է հասարակական ու տնտեսական խնդիրներից, այդուհանդերձ ներկա քաղաքական ուժերի համար այլընտրանք գոյություն չունի»:

 

Առավոտ

Լճացում, կամ բանակցություններ

 

Արամ Աբրահամյանն «Առավոտ»-ում գրում է. «Oրերս հարցազրույց էի վերցնում մեր քաղաքականության (եւ, ի դեպ, հեղափոխության) վետերաններից մեկից՝ Վազգեն Մանուկյանից, եւ նա, խոսելով իրավիճակի հանգուցալուծման տարբերակների մասին, նշել է հետեւյալ երեք հնարավորությունները. 1/ Փաշինյանի շարժումը կմարի, եւ դա վատ հետեւանքներ կունենա, որովհետեւ իշխանություններն այս իրադարձություններից ոչ մի դաս չեն քաղի, 2/ իշխանությունն ուժային ճանապարհով կճնշի շարժումը, որի հետեւանքները նույնպես վատ կլինեն՝ դա մի քանի տարով նորից հետ կգցի մեր երկիրը, գումարած դրան՝ իշխանությունները դարձյալ ոչ մի դաս չեն քաղի: Կա, ըստ Վազգեն Մանուկյանի, երրորդ ճանապարհը՝ բանակցություններ եւ փոխզիջումներ. ընդդիմությունը որոշակի պայմաններով դադարեցնում է ակցիաները՝ պահպանելով ճնշման բոլոր հնարավորությունները եւ ձեռք բերելով որոշակի լծակներ: Պատկերացնում եմ, թե որքան անբնական է թվում այդ առաջարկը երկու կողմերին էլ: «Ի՞նչ բանակցություններ, հեսա, քիչ մնաց, մենք նրանց կտապալենք, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք»՝ կբացականչեն հեղափոխականները: (Ի դեպ, նրանք չեն հստակեցնում, թե ո՞րն է իրենց պահանջների էությունը՝ վարչապետի հրաժարակա՞նը, ՀՀԿ-ի կողմից նոր վարչապետի առաջադրո՞ւմը, Ազգային ժողովի լուծարո՞ւմը): «Ի՞նչ բանակցություններ, մենք երբ ուզենանք, նրանց բոլորին կհավաքենք»՝ կհոխորտան իշխանությունները: Կողքից էլ երեւի կասեն՝ «բա ինչպես պիտի Սերժն ու Նիկոլը նստեն բանակցությունների»: Բայց պետության տեսանկյունից խոսքը Նիկոլի եւ Սերժի մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (պատգամավորների) մասին է՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասին: Եթե ոչ նրանք, ապա ովքե՞ր պիտի բանակցեն: Հասկանում եմ, որ իշխանությունները եւ հատկապես հեղափոխականները ձգտում են, այսպես ասած՝ «զրոյական արդյունքով խաղի»: Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանում բռնապետական ռեժիմ չէ՝ ինչ էլ ասեն ընդդիմադիրներից ոմանք՝ մենք բռնապետություն դառնալու ոչ մի ռեսուրս չունենք: Խաղի արդյունքի մնացած բոլոր տարբերակները ընդունելի են, իրենք՝ քաղաքական գործիչները, վստահ են, որ որոշակի կամք դրսեւորելու դեպքում նրանք կկարողանան դրանք գտնել: Գուցե նախագահ Արմեն Սարգսյանը հուշի: Չէ՞ որ հենց նա է, ըստ Սահմանադրության, հանդես գալիս արբիտրի դերում: Կրկնեմ՝ դրա այլընտրանքը լճացման շարունակությունն է: Լավագույն դեպքում՝ առանց բռնությունների»:

 

 

News.am

Սերժ Սարգսյան. Արտագաղթը Հայաստանի «արնահոսող վերքն է»

 

Արտագաղթը Հայաստանի «արնահոսող վերքն է», ցավալի ու վտանգավոր երեւույթ։ «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու ծրագրի շուրջ։

Նրա խոսքով, առաջիկա շաբաթների ընթացքում կսկսեն հանրային քննարկումները մինչեւ 2030 թ. Հայաստանի զարգացման ռազմավարության շուրջ։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները խոսում են 10 տարում 300 հազար արտագաղթածների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Իհարկե, մի քիչ չափազանցված է, բայց մեր արնահոսող վերքն է արտագաղթը: Մեզ համար շատ վտանգավոր է, շատ ցավալի: Ես արդարացման համար չեմ ասում, բայց պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ո´չ միայն Հայաստանին, բնորոշ է բոլոր նախկին խորհրդային երկրներին, բնորոշ է Արեւելյան, նույնիսկ Արեւմտյան Եվրոպային»: