Քիմիական զենքի չտարածման կազմակերպության անտեսումը վտանգելու է համաշխարհային խաղաղությունը
«Քիմիական զենքերի կիրառման մասին կարելի է կարծիք հայտնել միմիայն այդ կապակցությամբ զեկույցը հրապարակվելուց հետո». ասել է Քիմիական զենքի չտարածման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը:
Հինգշաբթի օրը Հաագայում՝ կազմակերպության նստավայրում կայացած գործադիր խորհրդի արտահերթ նիստում Ալիռեզա Ջահանգիրին ասել է.«Որպես տարբեր օպերացիաներում քիմիական զենքերի կիրառումը ստուգող միջազգային միակ կառույց՝ անհրաժեշտ է կազմակերպության պարտականությունների իրականացումը Բրիտանիայում ազգությամբ ռուս երկու քաղաքացիների թունավորման վերաբերյալ: Այս տեխնիկական ու մասնագիտական կազմակերպությունը չպետք է միջոց դառնա որոշ անդամ երկրների ձեռքում»:
Քիմիական զենքի չտարածման կազմակերպության գործադիր խորհրդի արտահերթ նիստը կայացել է Բրիտանիայում ռուս երկու քաղաքացիների թունավորման թեմայով, սակայն կան նաև այլ դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ մասնագիտական այդ կազմակերպությունը քիմիական զենքերի կիրառման մասին հայտարարություններից բացի, ունեցել է քաղաքական նկատառումներ: Սիրիայում քիմիական նյութերի կիրառման երկու դեպքերում, օտարերկրյա ուժերը քաղաքական նպատակներ են հետապնդել և իրենց կարծիքն ու զեկույցը ներկայացրել են կառույցի հայտարարությունից առաջ:
Քիմիական նյութերի կիրառման հարցը քննարկելուց և փորձագիտական կարծիք հայտնելուց առաջ աղմկահարույց քայլերի դիմելը ոչ միայն միակողմանի քաղաքականության մասին է վկայում, այլև լուրջ սպառնալիք է համարվում միջազգային անվտանգության ու խաղաղության համար: Սիրիայի Դումայի հարցը և Դամասկոսի կառավարության այդ հարցում մեղադրելը բացահայտել են Սիրիայի վրա հրթիռային հարձակման հարցում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը: Հարձակումը կատարվեց այն ժամանակ, երբ, առաջին հերթին, Սիրիայի կառավարությունը ցանկացել էր, որ կազմակերպության փորձագետներ Դումա մեկնեն ՝ Արևմուտքի հայտարարությունների շուրջ քննություններ անցկացնելու համար, սակայն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն անտեսեցին դա: Երկրորդ հերթին, հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ահաբեկիչները Սիրիայում արդեն պարտվել էին և ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում էին հակահշռի տակ տանել Սիրիայի բանակի հաղթանակները: Երբ նման ուղղություն դառնում է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հիմքը, Սիրիայի վրա հարձակվողների համար այլևս անիմաստ է դառնում նման կազմակերպության գոյությունը:
Սիրիայի Դումայում իրականացված հարձակման համար ԱՄՆ-ը հիմք է ընդունել ահաբեկչական խմբավորումների տվյալները, որոնք արդեն պարտվել էին: Ուստի ԱՄՆ-ը նախքան քիմիական զենքերի կիրառումն արգելող կազմակերպության քննիչների տարածք այցելությունը, ապրիլի 14-ին, խախտելով միջազգային օրենքները, հարձակվել է Սիրիայի վրա: Դումայում քիմիական զենքի կիրառման հարցում չպարզված մանրամասները շատ էին: Կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինն այդ կապակցությամբ ասել է.«Սիրիայում քիմիական զենքերի կիրառման հարցը պատրվակ դարձավ ԱՄՆ-ի և բրիտանիայի հետախուզական ծառայությունների համար: Հարձակումն իրականացվեց միջազգային հանրությանն ապակողմնորոշելու և իրենց քաղաքականությունն արդարացնելու համար»: