ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցն՝ Իրանում մարդու իրավունքների մասին անհիմն հայտարարությունների կրկնություն
Իր տարեկան վերջին զեկույցում ԱՄՆ պետդեպը Իրանին կրկին մեղադրել է երկրում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Զեկույցում նշված է , որ Իրանում խախտվում են խոսքի ազատության, ազատ հավաքներ կազմակերպելու, կանանց ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում: Տեղի են ունենում մահապատիժներ, ձերբակալումների ու խոշտանգումներ:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, դատապարտելով ԱՄՆ-ի այդ անհիմն ու անընդունելի մեղադրանքները, հավաստիացրել է.«Թող ԱՄՆ-ը մյուս երկրներում մարդու իրավունքների ոտնահարման հարցն առաջ քաշելու փոխարեն, ուշադրություն դարձնի հենց իր ներսում տեղի ունեցող անարդարություններին և իր արտասահմանցի դաշնակից երկրների կողմից մարդու իրավունքների ծավալուն ոտնահարումներին»:
Մարդու իրավունքների չափանիշ ասելով, ԱՄՆ-ը հասկանում է քաղաքական շահեր: Այդ երկրի պատմության էջերը լի են քաղաքացիական ընդվզումների բռնաճնշումներ ՝ սկսած «Ոուալ սթրիթ» շարժումի ճնշումից մինչև ոստիկանության կողմից սևամորթների հալածումը: Այդ քաղաքականությունը նկատելի է նաև Իսրայելին պաշտպանության , Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործություններում սիոնիստակերին աջակցություններում, նաև Եմենի ժողովրդի դեմ Արաբիայի քայլերում: Իրողությունն այն է , որ արաբ շեյխերի գումարների կթելը և նրանց զենքի վաճառքը ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի համար ավելի կարևոր են, քան մարդու իրավունքների հարգման հարցը:
Մարդու իրավունքների փորձագետ Ռաբերթ Ֆանտինան խոսել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների հարցում նկատվող բազմաթիվ հակասությունների մասին, ասելով.«Ամերիկյան մարդու իրավունքներն ուղղակի առնչվում են նավթային դոլարներին ու նյութական շահերին: Ուստի որտեղ կա ֆինանսական շահեր, այդտեղ մարդու իրավունքներն այլ իմաստ են ստանում»:
ԱՄՆ-ն այն դեպքում է խոսում այս թեմայի շուրջ, երբ վերջին կես դարում Իրանի դեմ ամոթալի քայլերի է դիմել: Կարելի է թվել ՝ 1953 թվականի պետական հեղաշրջումը, մոնաֆեղին ահաբեկչական խմբակին աջակցելը, ութամյա պարտադրյալ պատերազմի տարներին ոճրագործ Սադդամ Հոսեյնի ռեժիմին օգնելը, նաև Իրաքին քիմիական զենքերի տրամադրումը: Պետք է անդրադառնալ նաև 1988 թվականի հուլիսին իրանական թիվ 665 չվերթի ճամբորդատար ինքնաթիռի վրա իրականացված հրթիռային հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 290 ուղևորներն, այդ թվում 66 երեխա:
Նման անցյալ ունենալով մյուս երկրների մասին ԱՄՆ պետդեպի հրապարական զեկույցն ամոթալի է: Ամերիկացի վերլուծաբան ու պատմաբան Ստեֆան Լենդմենը, ով Սպիտակ տան և Արևմուտքի քաղաքականության լուրջ քննադատներից է , այդ մասին ասել է .«Աշխարհում ոչ մի երկիր ԱՄՆ-ի չափ չի վնասել ժողովրդին: ԱՄՆ-ում ենթադրյալ ժողովրդավարություն է տիրում, որտեղ կա այդ երևույթի միայն անունը»:
Այլ խոսքով պետք է ասել, որ ԱՄՆ-ն այն դեպքում է հանդես գալիս մարդու իրավունքների պաշտպանության հավակնությամբ, երբ իր անցյալում կան միմիայն մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր: