ԻԻՀ առաջնորդը կարևորել է Իրանի բանակի շարունակական առաջընթացն ու հզորացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89468-ԻԻՀ_առաջնորդը_կարևորել_է_Իրանի_բանակի_շարունակական_առաջընթացն_ու_հզորացումը
Ներքին պոտենցիալներից և Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ՝ Սրբազան պաշտպանության շրջանի կարևոր ձեռքբերումներից օգտվելու արդյունքում, այսօր Իրանում ստեղծվել է կանխարգելիչ մի ուժ, որի գոյության շնորհիվ ոչ մի ուժ չի համարձակվի իրականացնել իր սպառնալիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 13:47 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը կարևորել է Իրանի բանակի շարունակական առաջընթացն ու հզորացումը

Ներքին պոտենցիալներից և Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ՝ Սրբազան պաշտպանության շրջանի կարևոր ձեռքբերումներից օգտվելու արդյունքում, այսօր Իրանում ստեղծվել է կանխարգելիչ մի ուժ, որի գոյության շնորհիվ ոչ մի ուժ չի համարձակվի իրականացնել իր սպառնալիքները:

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Առաջընթացը պետք է շարունակվի, որպեսզի բանակը վաղը լինի ավելի հզոր, ավելի գործունյա և ավելի հեղափոխական»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից զինված ուժերի առաջընթաց քայլերի խորացման կարևորումը, վկայում է սպառնալիքների դիմագրավման հարցում բանակի կարողությունների  մեծացման նշանակության մասին:

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար Գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Հաշվի առնելով թշնամիների հակաիրանական դիրքորոշման խորությունը, Իրանում ռազմավարական համապատասխան մոտեցում է ձևավորվել , որի արդյունքում Իրանի իսլամական հանրապետությունը պաշտպանական կարողություններ է ձեռք բերել»:

Սրբազան պաշտպանության փորձերից և տարածաշրջանի զգայուն պայմանների անհրաժեշտություններից ելնելով, պաշտպանական ցուցիչներն այսօր անվտանգության անհրաժեշտության են վերածվել: Ուստի պետք է շարունակել երթը: Անկասկած Իրանը ոտնձգության կամ տարածամոլության չի ձգտում, սակայն մշտապես շեշտել է , որ Իրանի զինված ուժերն ամբողջ կարողությամբ դիմագրավելու են տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ցանկացած երևույթի: Պաշտպանական ու ռազմական առումներով, այսօր ԻԻՀ-ն ունի սպառնալիքների դեմ կանգնելու  մարտական ուժը: Այդ պատրաստվածությունը պաշտպանական ու տարբեր ոլորտներում հեղափոխական ոգով օժտված երիտասարդների և ստեղծագործ ուժերի աշխատանքի և ներքին կարողությունների արդյունքն է: Հաշվի առնելով իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի և այլ կառույցների միջև առկա միասնությունն ու համագործակցությունը, Իրանի պաշտպանական ուժը գտնվում է բարձրագույն մակարդակի վրա: Այսպիսով, Իրանի պաշտպանական կարևոր բաղադրիչը՝ հրթիռային պաշտպանական կարողությունն է , որն ունի ստրատեգիական մեծ նշանակություն: Այդ կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը կարտադրի և կպահի տարածքային ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած զենք: Իրանը չի տատանվի այս զենքն օգտագործել, եթե խոսքը վերաբերի երկրի պաշտպանությանը»:

Ոլորտում ստեղծված հնարավորություններն ու կարողությունները համարվում են թշնամու դեմ զինված ուժերի հզորության գործոնները , որոնք ձեռք են բերվել ներքին մասնագետների կարողության ու ռազմական ու պաշտպանական արդիական գիտության արդյունքում: Ուստի հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր գնահատելով բանակի հին անձնակազմի արժեքավոր աշխատանքն ու փորձը, հույս է հայտնել երիտասարդ անձնակազմի փայլուն ապագայի կապակցությամբ: Նա կարևորել է բանակի շարունակական առաջընթացն ու հզորացումը: