Մամուլի տեսություն 26-04-2018
Դոնալդ Թրամփը Էմմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ն Սիրիան չի լքելու և ցանկանում է իր գործընկերների հետ նոր բանակ ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում:
Ջավան
Դրամ չտաք մեկ շաբաթում կործանվելու էք
Դոնալդ Թրամփը Էմմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ն Սիրիան չի լքելու և ցանկանում է իր գործընկերների հետ նոր բանակ ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում:
Դիտորդների համոզմամբ այս քաղաքականությունն հենց այս պահից դատապարտված է ձախողման, քանի որ ավելի վաղ փորձվել է «Արաբական ՆԱՏՕ»-ի և նույնիսկ «Ազատ բանակ»-ի տեսքով ու ձախողել է, սակայն այն ինչը, որ ուշագրավ է թվում նոր կողմնորոշման մեջ, Սիրիայում Կատարին զոհաբերելու հարցն է: Անմիջապես նրանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ի չկանգնող երկրները մեկ շաբաթվա ընթացքում կործանվելու են, Արաբիայի ԱԳ նախարարը հստակ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահի խոսքն ուղղված է եղել Կատարին և Դոհան պիտի զորք գործուղի Սիրիա:
Գրեթե մեկ ամիս առաջ էր, որ Թրամփը հանկարծ հայտարարեց, որ ցանկանում է շտապ կերպով ամերիկացի զորայիններին հեռացնել Սիրիայից, սակայն ԱՄՆ նախագահը հիմա ասում է. «Մենք ցանկանում ենք Սիրիայից տուն վերադառնալ, սակայն մեզանից երկարաժամկետ ու ամուր ոտնահետք թողնել»: Թրամփի այս հայտարարությունը կատարվեց Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում: Մակրոնը նախքան այդ ուղևորությունն ասել էր, որ ցանկանում է Թրամփին համոզել, որ մնա Սիրիայում, որպեսզի «նոր Սիրիա» կերտենք: Ռուսաստանը գաղութարարական բնույթի համարեց Ֆրանսիայի նախագահի հիշյալ հայտարարությունը, իսկ վերլուծաբանները հավատացած են, որ Մակրոնը ցանկանում է ԱՄՆ-ն դրամային հատկացում կատարի Սիրիայում, որպեսզի հետո Ֆրանսիան դրանից շահի: Թրամփը հավելեց. «Ես ու Էմմանուելը զրուցեցինք այն ճշմարտության շուրջ, որ չպիտի Իրանին թույլ տանք նոր շրջան սկսի Միջին Արևելքում»:
Դիտորդները հավատացած են, որ չնայած Իրանին սանձելու համար արևմուտքի լուրջ ջանքերին ու ցանկության, արևմտյան հիշյալ երկրները զուրկ են այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ միջոցներից և չեն կարող կանխել Իրանի դաշնակիցների հաղթանակները, միթե այն որ ցանկանան լայնամասշտաբ զորուժ տեղակայել Սիրիայում, ինչը կարող է մեծածախս լինել:
Քեյհան
Պատերազմը փոխադրելու են Արաբիայի տարածքի խորքը
Սաուդյան ոտնձգող կոալիցիան իր վերջին ոճրագործության ընթացքում Ալ-Հադիդա նահանգում ավիահարվածի թիրախ դարձրեց Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Սալեհ Ալ-Սամադի ինքնաշարժը և նրան նահատակեց: Սալեհ Ալ-Սամադը Սաուդյան կոալիցիայի կողմից հետապնդվող անձանց ցուցակում զբաղեցնում էր երկրորդ տեղը և նրան մասին տեղեկություն փոխանցող անձի համար 20 միլիոն դոլար պարգև էր նշանակվել:
Անսարալլահ շարժման առաջնորդն անդրադառնալով Սալեհ Ալ-Սամադի նահատակությանը, հայտարարեց. «Արաբիան ու ԱՄՆ-ն պիտի կրեն այս ոճրագործության պատասխանատվությունը, որն իհարկե անպատասխան չի մնալու»: Եմենի պաշտպանության նախարարությունն էր մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Սալեհ Ալ-Սամադի դեմ մահափորձը ոճրագործություն է, որ կոշտ ու ցնցիչ պատասխան կստանա: Եմենի զինված ուժերն էլ երեկ հայտարարեցին, որ հարվածելու են Արաբիայի կարևոր կենտրոնները:
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց թիրախում են Արաբիայի կարևոր կենտրոններն ու պալատները: Նրանք միևնույն ժամանակ հայտարարել են, որ պատերազմը փոխադրելու են Արաբայի տարածքի խորքը և Արաբիայի քաղաքացիներին կոչ են արել հեռու մնալ նախարարությունների ու պետական այլ կառույցների շենքերից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում Եմենի դեսպան և գահաժառանգի եղբայր Խալեդ Բեն Սալմանն ընդգծել է, որ Եմենի Անսարալլահի հայտնի առաջնորդներից համարվող և այդ երկրի քաղաքական գերագույն խորհուրդը գլխավորող Սալե Ալ-Սամադն սպանվել է արքայական օդուժի կողմից ի պատասխան Արաբիայի դեմ նրա հնչեցրած հրթիռային սպառնալիքի:
Սաուդացի դեսպանն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ չորս տարի է ինչ Սաուդյան ռազմական ինքնաթիռները շարունակաբար սպանում են եմենցի երեխաներին:
Ալիք
Թուրքիան միշտ ղարաբաղյան հակամարտությունը ընկալել է որպես սեփական խնդիր. Էրդողան
Անկարան հերթական անգամ հակամարտության հարցում անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշմանը։
Թուրքիան հենց սկզբից ղարաբաղյան հակամարտությունն ընկալել է որպես սեփական խնդիր։ Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«ԼՂ-ի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությամբ և տարածքային ամբողջականությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։ Դա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է», — ասել է Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանը խոստացել է հունիսի 24-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում առաջին արտասահմանյան այցը կատարել Ադրբեջան։ Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել Բաքվի հետ փոխհարաբերությունները` հիշեցնելով 2017թ-ի հոկտեմբերի 30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու բացման մասին։
Թուրքիայի նախագահը ԲԹԿ-ն անվանել է համաշխարհային կարևորություն ունեցող տրանսպորտային զարկերակներից մեկը։
Հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները կբացառվեն, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի. Բասքըն Օրան
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,-«168 ժամ»-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը:
«Նրա խոսքով` քանի դեռ Թուրքիան պաշտոնապես անկեղծ ներողություն չի խնդրել հայերից և ունեցվածքի փոխհատուցման հարց քննարկել Հայաստանի հետ, շարունակելու է աշխարհից տարատեսակ հարվածներ ստանալ հակաժողովրդավարականության վերաբերյալ, չկարողանալով առաջ շարժվել դեպի քաղաքակիրթ երկիր: Օրանի խոսքով` Թուրքիայում ներկայումս ղեկավարող ուժի պայմաններում զրոյացել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը` հայ-թուրքական արձանագրություններն այլևս թողնելով անցյալում: Ըստ նրա` հայկական դիվանագիտությունը 2008 թվականին և դրանից հետո ամեն բան արեց, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները պատմական ձեռքբերում դառնան երկու հարևանների քաղաքական կյանքում:
«Սակայն Էրդողանի իշխանությունը խոչընդոտեց դրան: Գյուլը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, սակայն Էրդողանը որոշեց Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Էրդողանը նաև իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ, որոնք հիմնեց արտաքին քաղաքական խնդիրների վրա` խնդիրներ քրդերի հետ, խնդիրներ Սիրիայում, այժմ Արևմուտքի հետ, ժամանակ առ ժամանակ՝ Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, և այս շարքը անվերջ է: Այս տրամաբանությունը մերժում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա, հենց այդ պատճառով այս արձանագրությունները վերջնականապես մահացան, ինչպես և դեռ չսկսված մահացավ քրդերի հետ հաշտեցման գործընթացը»,-ասաց Բասքըն Օրանը:
Նրա խոսքով ներկայումս կարգավորման հեռանկարներ չկան: Այդ հեռանկարները կբացվեն, ըստ Օրանի, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի, որը կառաջնորդվի այլ գաղափարախոսություններով»,-գրում է թերթը: