Մամուլի տեսություն 28-04-2018
Էմամ Խոմեյնու այն պատմական ու պատմություն կերտող արտահայտությունը, թե «իսլամական հեղափոխությանն ու իսլամական հանրապետության համակարգին արտասահմանից ու արտաքին ուժերի կողմից որևէ վնաս չի կարող հասցվել ու եթե որևէ սպառնալիք լինի, դա ներսից է լինելու», ապացուցվել է հեղափոխության հաղթանակից ու ԻԻՀ համակարգի ձևավորումից անցած չորս տասնամյակների ընթացքում:
Ջոմհուրի Էսլամի
Համակարգի արժեքավոր կապիտալը
Էմամ Խոմեյնու այն պատմական ու պատմություն կերտող արտահայտությունը, թե «իսլամական հեղափոխությանն ու իսլամական հանրապետության համակարգին արտասահմանից ու արտաքին ուժերի կողմից որևէ վնաս չի կարող հասցվել ու եթե որևէ սպառնալիք լինի, դա ներսից է լինելու», ապացուցվել է հեղափոխության հաղթանակից ու ԻԻՀ համակարգի ձևավորումից անցած չորս տասնամյակների ընթացքում: Ազգային ընդվզումները, պարտադրյալ պատերազմը, շրջափակումները, քաղաքական ճնշումներն ու տարբեր տեսակի սադրանքները, որոնք նախագծվել էին ԻԻՀ համակարգը կործանելու համար, բոլորն էլ պարտություն կրեցին: Այսուհետ էլ նույն ընթացքը շարունակվելու է և արտաքին թշնամիներն չեն կարողանալու իրագործել իրենց նպատակները: Նրանք իրենք էլ հանգել են այն համոզման, որ ոչինչ չեն կարող անել ու պարտավոր են այլ միջոց որոնել:
Իսլամական հանրապետության համակարգի արտաքին թշնամիների ընտրած ուղին Իրանում խնդիրներ հարուցելը, ամեն օր ժողովրդին ու պատասխանատուներին որևէ հարցով զբաղեցնելը, պառակտումները սրելն ու շշուկներ տարածելն է: Նրանք մտադիր են այս քայլով մի կողմից թուլացնել իսլամի ու իսլամական համակարգի հանդեպ ժողովրդի հավատքը և դրան զուգահեռ այնպես անել, որ պատասխանատուների ժամն ու ուժը և երկրի հնարավորությունները չկարողանան ծառայեցվել հիմնական աշխատանքների համար: Այդպիսով հեղափոխության ու համակարգի ժողովրդային հենարանը թուլանալու է և դրան հարվածելու համար հող է պատրաստվելու:
Նման պայմաններում քաղաքական ակտիվիստների պարտականությունը ծանր, իսկ իշխանության պարտականությունը դրանից էլ ավելի ծանր է: Քաղաքական ակտիվիստներն ամեն գնով ու նույնիսկ մրցակցին գետին տապալելու և ժողովրդի համոզումներին հարվածելու միջոցով իշխանության տիրանալու ուղղությամբ ջանք գործադրելու փոխարեն պիտի ընտրեն այն ուղին, որը ժողովրդին կխրախուսի մնալ ասպարեզում ու երբեմն նույնիսկ զոհաբերել իրենց սեփական շահերը: Իսկ իշխանության պարտականությունն է տարբեր պատրվակներով ու մասնակի թերացումների պատճառով սրան կամ նրան մերժելու փոխարեն, նրանց հնարավորինս ներգրավված պահել աշխատանքներում:
Իրան
Խաղաղության զեփյուռ Կորեական թերակղզում
Շրջապատված միատեսակ համազգեստներ կտրող պահակներով, մշտական պարզ հագուստով ու շինծու պաղարյունությամբ, ինչը ձգտում էր ամեն գնով պահպանել պատմություն կերտող այդ ծանր պահերին, հանդարտությամբ վերցվող քայլերով մոտենում էր այն դահլիճին որտեղ պիտի կայանային Հարավային Կորեայի նախագահի հետ բանակցությունները: Ժպիտը դեմքին իջավ աստիճաններից, քանի որ գիտեր այսօր ամբողջ աշխարհը աչք դարձած դիտում է իրեն ու բոլոր հայացքները գամված են նրա ձեռքերին, տեսնելու համար որ արդյոք բացվելու է Կորեական թերակղզու կույր հանգույցը: Բանակցության կայացման վայրը 37 աստիճան զուգահեռականում՝ երկու Կորեաների սահմանին գտնվող Փանմունջում գյուղն է, որը գտնվում է Հյուսիսային կորեայի ամենահարավային նահանգից 10կմ, իսկ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից 53կմ հեռավորության վրա: Երկու հարևան երկրների ղեկավարները շրջապատված կապույտ պատերով ու անվտանգության ուժերի աշխատակիցներով, կանգնեցին ուս-ուսի, ի նշան բարեկամության սեղմեցին միմյանց ձեռքը, տեսախցիկների դիմաց ժպտացին՝ աշխարհի ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների սրտում վառ պահելով այն հույսը, որ ի վերջո դա դիվանագիտությունն ու երկխոսությունն է, որ վաղեմի ու արյունալի պատերազմների միջից բացում են դեպի հաղթանակ առաջնորդող ուղին:
Ինի և Ունի բանակցությունների մանրամասնությունները մինչև երեկ երեկոյան դեռ պարզ չէին դարձել ու շատ վերլուծաբաններ համոզմունք են հայտնել, որ այս բանակցություններն ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրելու և դեռ ուշագրավ ազդեցություն չեն կարող գործել Հյուսիսային Կորեայի միջուկային ապազինման ուղղությամբ: «Գարդիան»-ի հաղորդմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարի արտաքին քաղաքականության խորհրդական Վեն Ջաքսոնն ասում է. «Այս հանդիպումը խորհրդանշական էր: Երկու ղեկավարները ցանկանում են, որ ամեն ինչ լավ երևա, սակայն իմ ընկալումն այն է, որ դա Կիմի ու Թրամփի հանդիպման նախաբանն է: Կիմը ցանկանում է միջազգային հանրության մոտ հարգանք ու վարկ վայելել ու միևնույն ժամանակ պահել միջուկային զենքերը և Թրամփի հետ հանդիպումն էլ նույն շրջագծում է»:
Ժողովուրդ
ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգևորությամբ չի ընդունել
«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգևորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաև մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես, խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր՝ ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, և որևէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:
Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ հինգ տարիներին հանգիստ ապրելու են և կարողանալու են այդ գումարները հետ բերել: Բայց հիմա հակառակն է»,-գրում է թերթը:
Սպուտնիկ Արմենիա
Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող
Հայ փախստականները և որբերը առանց մի կտոր հացի ծաղկող քաղաքներ են կառուցել` ի բարօրություն նոր հայրենիքի։
Լիբանանի հայերը հրաշքներ են գործել. փախստականներն ու որբերը այստեղ ծաղկող քաղաքներ են ստեղծել։ Այս մասին գրում է Libnanews ֆրանսերենով լույս տեսնող լիբանանյան պարբերականը։
Լիբանանում ապրում է աշխարհում մեծությամբ ութերորդ հայ համայնքը։ Տարբեր գնահատականների համաձայն` այստեղ 120-150 հազար հայ է բնակվում։ Նրանց թվում շատ են գործարարներն ու պաշտոնատար անձինք։ Մասնավորապես, հայերը ներկայացված են երկրի խորհրդարանում ու կառավարությունում։ Լիբանանում գործում է հայկական «Հայկազյան» համալսարանը` միակը Հայաստանի սահմաններից դուրս, հայերենով թերթեր են լույս տեսնում։ Համայնքին հաջողվել է պահպանել ինքնությունը, մշակույթն ու լեզուն։
«Այդ ամենի հետ մեկտեղ, հայ քաղաքական գործիչները, իրավաբանները, արվեստի գործիչները երբեք չեն փորձել պետություն ստեղծել պետության մեջ և միշտ ծառայել են Լիբանանին», – ընդգծում է հոդվածի հեղինակ Ֆրանսուա էլ Բաշան։
Լիբանանում հայկական համայնքը ձևավորվել է մինչև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Անտիկ հեղինակներն իրենց աշխատություններում հիշատակում են Փյունիկիայում ապրող հայերին (ժամանակակից Լիբանանի տարածք)։ 1715 թվականին հայ վանականները հաստատվել են Բեյրութից դեպի հյուսիս գտնվող Ջունիա քաղաքում։
1915 թվականին Թուրքիայից Լիբանան հայերի զանգվածային արտագաղթից հետո հայկական բնակավայրեր հայտնվեցին, օրինակ` Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասը և Անջար քաղաքը։ Այդ տարիներին այդ բնակավայրերը բարեկեցիկ չէին, սակայն հայերը քրտնաջան աշխատանքի շնորհիվ տարիներ անց ամուր տներ, փողոցներ և հրապարակներ կառուցեցին։
Հայերն ու լիբանանցիները ընդհանուր ճակատագիր ունեն, կարծում է հոդվածի հեղինակը։ Լիբանանի բնակչությունը` արաբները, դրուզները և մյուս ժողովուրդները, Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրեցին իրենց բնակչության մեկ երրորդը։ 600 հազար մարդուց սովից և հիվանդությունից մահացավ 200 հազարը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ թուրքական զորքերը Ջեմալ փաշայի ղեկավարության տակ կտրեցին իրենց բնակավայրից, և մարդիկ ստիպված էին ապրել ու գոյատևել լեռներում` լրիվ մեկուսացված պայմաններում։ Ցավոք, այդ ցավն այժմ բթացել է, նշում է Էլ Բաշան։