Ընդդիմությունը սպառնացել է Հայաստանի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90808-Ընդդիմությունը_սպառնացել_է_Հայաստանի_կառավարությանը
ՀՀ կառավարության ընդդիմադիրները հայտարարել են, որ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը կշարունակեն ցույցերն ու բողոքի ակցիաները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2018 13:07 Asia/Tehran
  • Ընդդիմությունը սպառնացել է Հայաստանի կառավարությանը

ՀՀ կառավարության ընդդիմադիրները հայտարարել են, որ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը կշարունակեն ցույցերն ու բողոքի ակցիաները:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները բողոքել են անցյալ շաբաթ ԱԺ-ի կայացրած որոշման դեմ և մինչև Փաշինյանի վարչապետ ընտրվելը կշարունակեն ակցիաները:

Մայիսի 8-ին, ՀՀ ԱԺ-ի նիստում նախատեսված է վարչապետի ընտրությունը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, երկրորդ քվեարկության ժամանակ վարչապետ չընտրվելու դեպքում, լուծարվելու է խորհրդարանը և իշխող կուսակցության ու ժամանակավոր կառավարության գլխավորությամբ վաղաժամ ընտրություններ են անցկացվելու:

Այս բոլորն այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարել է, որ վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մի քանի սցենարներ է քննարկում: Նա նշել է, որ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ ընտրություններն արդար չեն լինելու , հետևաբար կուսակցությունից պահանջել է հրաժարվել իշխանությունից:

ԻՏԱՌ ՏԱՍ գործակալության հաղորդման համաձայն,  նշելով, որ իր նպատակը հաշտության կառավարության ստեղծումն է , Փաշինյանն ասել է.«Վարչապետ ընտրվելու դեպքում, չի մերժելու Հանրապետական իշխող կուսակցության հետ համագործակցությունը»:

«Ֆեյսբուքում» հրապարակած հաղորդագրության մեջ, անդրադառնալով ընդդիմությանը ցուցաբերված ժողովրդական օգնություններին Փաշինյանն ասել է.«Փողոցային ցույցերը կազմակերպելու և «թավշյա հեղափոխությունը» շարունակելու համար ժողովրդից հավաքվել է յոթ միլիոն յոթ հարյուր հազար դրամ՝ ավելի քան 16 հազար դոլար»:

Հայաստանի վարչապետի միակ թեկնածուն հայտարարել է, որ իր չընտվելու դեպքում, մեծ հավանականության ժողովրդի զայրույցի ցունամի է լինելու:

Վարչապետ ընտրվելու համար Փաշինյանը պետք է շահի ավելի քան 53 կողմ ձայն, սակայն ներկայիս խորհրդարանի 105 պատգամավորներից միայն 41 են հովանավորում իրեն:

Իշխող Հանրապետական կուսակցությունը 58 մանդատ ունի և հայտարարել է, որ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին հովանավորում են պատգամավորների մեկ երրորդը:

Ապրիլի 23-ին, ժողովրդական բողոքների պատճառով վարչապետի պաշտոնից հրաժարվել է Սերժ Սարգսյանը, որից հետո Կարեն Կարապետյանն ընտվեց ժամանակավոր վարչապետ:

«Ինդիփենդենթ» օրաթերթին տված հարցազրույցում, ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ քաղաքական առաջնորդման համար սովորաբար օգտվում է տրամաբանական մոդելներից, սակայն իր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումներում այս մոդելներն արդյունավետ չեն եղել և նրան չի հաջողվել մաթեմատիակական ճանապարհներով կանխատեսել դրանք: