Մերկելի և Պուտինի հանդիպման ընթացքում կողմերը քննադատել են ԱՄՆ-ի գործողությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ`քննարկելու ընդհանուր խնդիրները և ԱՄՆ-ի գործողությունները` ներառյալ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
Մերկելն ու Պուտինն ընդգծել են «Նորդ Ստրիմ-2» գազամուղի շինարարությունը շարունակելու անհրաժեշտությունը, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը: Մերկելը նաև աջակցություն է հայտնել Սիրիայի ճգնաժամը լուծելու Աստանայի գործընթացին:
Չնայած Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Գերմանիա-Ռուսաստան տարաձայնություններին, դա չի խանգարում երկու երկրներին՝ որոշ կարևոր հարցերի շուրջ ընդհանուր դիրքորոշում հայտնել:
Կարևորագույն հարցերից մեկը միջուկային գործարքն է, որից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, 5 + 1- ի այլ երկրներ, ներառյալ Գերմանիան ու Ռուսաստանը, ընդգծել են, որ այն պետք է պահպանել և իրականացնել որպես հաջողված համաձայնություն:
Չնայած այն բանին, որ Մերկելի կարծիքով ՀԳՀԾ-ն լիակատար համաձայնություն չէ, և ունի որոշ թերություններ, սակայն նա լիովին դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, ով ցանկանում է չեղարկել միջուկային համաձայնությունը:
Գերմանիայի կանցլերն ասել է.«Եվրոպական երկրների կարծիքով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կատարյալ չէ,սակայն չնայած ԱՄՆ-ի դուրս գալուն, այն պետք է պահպանվի»:
Պուտինը նույնպես ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման կարևորությունը և քննադատել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու Թրամփի քայլը:
Մերկելը և Պուտինը պնդում են, որ միջուկային գործարքին փոխարինող տարբերակ չկա և դրա չեղարկման դեպքում, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում տեղի կունենան խնդիրներ:
Մյուս կողմից, Մերկելը և Պուտինը համակարծիք են «Nord Stream 2» գազամուղը կառուցելու կարևորության հարցում, որի միջոցով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով տեղափոխել Գերմանիա:
ՄՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը դեմ էր խողովակաշարի կառուցմանը, իսկ Թրամփի կառավարությունը, Ռուսաստանի դեմ ուղղված «ՔԱՏՍԱ»-ի օրենքը հաստատելով, փորձում է կանխել եվրոպական ընկերությունների մասնակցությանը այս կարևոր գազատարի կառուցման գործում:
Մոսկվայի տեսակետից, այս գործողության իրական պատճառը ոչ թե Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունն է 2016 թ. ԱՄՆ-ի Նախագահական ընտրություններին, այլ այն, որ ԱՄՆ-ն փորձում է իր հեղուկ գազն արտահանել եվրոպական շուկաներ:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահն է, այլ նաև լավ գործարար է: «Նա պաշտպանում է իր բիզնեսը և գազը վաճառում է եվրոպական շուկայում: Ես դա հասկանում եմ: Նա պաշտպանում է իր շահերը»:. ասել է Պուտինը
Այնուամենայնիվ, նկատի առնելով գազամուղի կարևորությունը, Մոսկվան որոշում է կայացրել այն իրագործել ցանկացած գնով:
Այդ պատճառով, Ռուսաստանի նախագահը խոստացել է հակազդել «Նորդ Սթրիմ» գազատարի նախագծի դադարեցման ուղղությամբ վերցրած քայլերին:
Մերկելն ու Պուտինը հանդես են եկել Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար Աստանայի բանակցությունների սատարման մասին համատեղ դիրքորոշմամբ: Միացյալ Նահանգները դեմ է այդ բանակցություններին:
Այսպիսով, պարզ է, որ չնայած Գերմանիան չի փորձում ուղղակի դեմ դուրս գալ Միացյալ Նահանգներին, սակայն կարևոր այլ հարցերում Բեռլինի և Վաշինգտոնի տեսակետները չեն համընկնում միմյանց:
Մոսկվան տեղյակ է այս խնդրի մասին և այդ պատճառով, ընդգծում է Բեռլինի և Մոսկվայի համատեղ դիրքորոշումները: