Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92106-Մադուրոն_հաղթել_է_Վենեսուելայի_նախագահական_ընտրություններում
Ձայների 68 տոկոսը շահելով Նիկոլաս Մադուրոն վերընտրվեց Վենեսուելայի նախագահի պաշտոնում: Նա երկիրը ղեկավարելու է առաջիկա վեց տարիներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2018 17:46 Asia/Tehran
  • Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Ձայների 68 տոկոսը շահելով Նիկոլաս Մադուրոն վերընտրվեց Վենեսուելայի նախագահի պաշտոնում: Նա երկիրը ղեկավարելու է առաջիկա վեց տարիներին:

Վենեսուելայի ընտրությունների ազգային խորհրդի տվյալներով, ընդդիմադիր թեկնածու՝ Հենրի Ֆալկոնը շահել է ձայների 21.1 տոկոսը: Մադուրոյի գլխավոր մրցակից Հենրի Ֆալկոնը հրաժարվել է ճանաչել նրա հաղթանակը: Ֆալկոնը հայտարարել է, որ ընտրական գործընթացը լուրջ հարցերի տեղիք է տվել և օրինական չէ: Ընտրություններում չորս թեկնածուներ մրցակցում էին: Հիմնական մրցակցությունը Մադուրոյի և Ֆալկոնի միջև էր: Ընդդիմադիր մյուս թեկնածուն էր Խավիեր Բերթուչին, որը նույնպես բողոքել է ընտրությունների արդյունքների դեմ:

Վենեսուելայում ընդդիմադիրների կոալիցիան բոյկոտել էր ընտրությունները: Նրանք Մադուրոյին են համարում երկրում առկա տնտեսական խնդիրների պատասխանատուն և դա այն դեպքում, երբ Վենեսուելայի ժողովրդի մեծ մասը ցանկանում է, որ Մադուրոն մնա իշխանության ղեկին: Իր նախագահության ժամանակաշրջանում Մադուրոն իրավիճակը բարելավելու ուղղությամբ լուրջ քայլեր է արել ՝ ինչպես օրինակ աղքատ դասակարգի համար բնակարանային նախագծերի իրականացումը, մանր ձեռնարկատերերին աջակցումը և երկրի նավթընկերությունում կոռուպցիայի դեմ պայքարը: Մադուրոն նաև ընդգծում է իմպերիալիզմի դեմ պայքարը և Չավիզմի հեղափոխության նպատակներին հավատարմությունը:

Վենեսուելան երկար ժամանակ դիմագրավել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շարունակական ճնշումներին ու միջամտություններին: Մադուրոյի ներքին ընդդիմադիրները հովանավորվում է Վաշինգտոնի կողմից:

Տնտեսական պատերազմի հրահրումը և պատժամիջոցների կիրառումը  Մադուրոյի կառավարության կործանման համար ԱՄՆ-ի ծրագրերի մաս են կազմել: Կոլումբիացի լրագրող Էռնանդո Կալվո Օսպինան այդ մասին ասել է.«Ուշագրավ է այն ինչ այսօր Վենեսուելայում է տեղի ունենում , քանի որ այդ երկրի ընտրական գործընթացի ու բնապաշարների դեմ պատերազմ է սանձազերծվել : Նրանք ցանկանում են կրկին անգամ օգտվել Վենեսուելայի բնապաշարներից»: Չնայած առկա խոչընդոտներին, Մադուրոն կարողացել է տարբեր միջոցներով՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցելով և էլեկտրոնային դրամական միավոր ստեղծելով, մեղմել երկրի տնտեսական խնդիրները:

Այսօր Մադուրոն ժողովրդի կողմից վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքների մասին հայտարարվելով, Վաշինգտոնը ձայնակցելով ներքին ընդդիմադիրներին, հայտարարել է, որ չի ընդունում արդյունքները և մտադիր է այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Վաշինգտոնի պետայրերը նույնիսկ խոսել են ռազմական տարբերակի մասին: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ՝ Նիքի Հեյլին Թուիթերում գրել է. «Հասել է Մադուրոյի հեռացման պահը»:

Մադուրոն ցանկանում է բանակցել ներքին ընդդիմադիրների հետ և ժողովրդավարական մեթոդներով կարգավորել խնդիրները, սակայն Լատինական Ամերիկայում և հատկապես Վենեսուելայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը տանում են ձախակողմյան կառավարությունների կործանման կողմը: Ուստի թվում է, որ Մադուրոյին և նրա թիմակիցներին դժվար ճանապարհ է սպասում: