Պաղեստինի դիմադրությանը դատապարտելու գործում ԱՄՆ-ի պարտությունը
ՄԱԿ-ի ԱԽ-ում մերժվել է ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմի աջակցության և Պաղեստինի դիմադրության դատապարտման համար ներկայացված օրինագիծը:
Գազայի պաղեստինցի խմբերի կողմից Սիոնիստական ռեժիմի հրթիռակոծման քայլը դատապարտող բանաձևին դեմ են քվեարկել Քուվեյթը, Բոլիվիան ու ՌԴ-ն: 11 երկիր ձեռնպահ են մանացել և ԱՄՆ-ն միայն մեկ քվեով է պաշտպանել այդ բանաձևը: Ի վերջո ԱԽ-ում Սիոնիստական ռեժիմին աջակցող այդ բանաձևը չի վավերացվել:
Այս բանաձևը մերժվել է այն բանից հետո, երբ Քուվեյթի կողմից Պաղեստինի ժողովրդին աջակցող բանաձևը ԱԽ-ի ուրբաթ օրվա նիստում վետոյի ենթարկվեց ԱՄՆ-ի կողմից: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ում Քուվեյթի ներկայացուցիչ Նասեր Ալ-Աթիբին ասել է. «Իր պատասխանատվությունների գործադրման հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ի անկարողությունը Պաղեստինի օկուպացված շրջաններում ավելի է սրելու առկա լարված իրավիճակը»:
Սկսած 2018թ. մարտի 30-ից առ այսօր «Վերադարձի իրավունք» ցույցի շրջանակներում սիոնիստ զորայինների ձեռքով զոհվել են ավելի քան 120 պաղեստինցի: Այդ հանցագործություններից հետո Քուվեյթը մի բանաձև ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ-ին և այդ կառույցի անդամներին կոչ արեց խստորեն դատապարտել Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ ուժի կիրառման քայլը: Քուվեյթի կողմից ներկայացված օրինագծում նույնպես Իսրայելին կոչ էր ուղղվել, որ Գազայի հատվածում հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները, հվաքական պատիժները և խաղաղ պաղեստինցիներ դեմ ուժի ապօրինի կիրառումը: Չնայած որ տարիներ է ինչ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները աջակցելով Թել Ավիվին մեղսակից են պաղեստինցիների սպանության գործում, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ի կողմից սիոնիստներին ցուցաբերվող աջակցությունները ավելացել են: Այնպես որ միջազգային օրենքներին ու ՄԱԿ-ի բանաձևերին հակասող քայլով ԱՄՆ-ն իր դեսպանատունը Ղոդս տեղափոխեց: Մի քայլ, որին բացասաբար արձագանքեցին աշխարհի մեծ թվով երկրներ այդ թվում Վաշինգտոնի դաշնակիցները: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է. «ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու որոշումը սխալ էր»:
ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի տնօրեն Ռիչարդ Հասը այդ կապակցությամբ ասել է.«Այս քայլով ԱՄՆ-ի «ոչնչի» համար մեծ գին վճարեց»:
Իր դեսպանատունը Ղոդս տեղափոխելուց բացի ԱՄՆ-ն նույնպես ձգտել է Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ձևավորել արաբական կոալիցիա: Այդ աջակցությունները կատարվում են այն դեպքում, երբ դեռևս իսրայելացիները շարունակում են պաղեստինցիների սպանությունը: Այդուհանդերձ այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի աննախադեպ պարտությունը, որտեղ միայն ինքը կողմ քվեարկեց իր օրինագծին, խոսում է միջազգային ասպարեզում այդ երկրի մեկուսացման մասին: Թվում է, թե Թրամփի կողմից Սիոնիստական ռեժիմի թշնամական քաղաքականություններին ցուցաբերվող անվերապահ աջակցության բերումով ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ կասկածում են Իսրայելին աջակցելու քաղաքկանության հարցով Թրամփին ուղեկցելու գործում: