Բրիտանիան փորձում է ռազմական համագործակցություններն ընդլայնել Վաշինգտոնի հետ
Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը, ով մեկնել է Միացյալ Նահանգներ հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մաթիսի հետ:
Մաթիսն և Ուիլյամսոնը կարևորել են երկու երկրների միջև պաշտպանական կապերի ամրապնդումը և քննարկել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժեր տեղակայելու նպատակով տարբեր , ինչպիսիք են պաշտպանության, առևտրի և համակարգման հարցեր:
Մեթիսը նաև շնորհակալություն է հայտնել բրիտանացի գործընկերոջը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում բրիտանական օգնության համար: Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարաբերություններն ընթանում են ռազմավարական շրջանակներում: 2000 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակում Լոնդոնը համագործակցել է ԱՄՆ-ի հետ, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում բոլոր ռազմական ներխուժման մեջ:
Վերջին տարիների զարգացումները, մասնավորապես, Բրիտանիայի ժողովրդի դրական արձագանքը Եվրամիությունից դուրս գալու կապակցությամբ և աշխարհի կարևոր երկրների հետ նոր հարաբերությունների հաստատման ուղղությամբ Լոնդոնի տարած ջանքերը, հանգեցրել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:
Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ամերիկայի և Եվրոպայի միջև առաջացած անհամաձայնությունը պատճառ է դարձել որ Եվրամիությունը քննադատի Թրամփի դիրքորոշումները:
ՆԱՏՕ-ի վերաբերյալ Լոնդոնի ցուցաբերած աջակցությունը Թրամփի դիրքորոշումներին հիասթափություն է առաջացրել եվրոպական երկրների առաջնորդների մոտ: Հատկապես, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առճակատումը Ռուսաստանի հետ այնքան էլ չի ընդառաջվել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից:
Բրիտանական կոնսերվատիվ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար, Եվրոպայի հետ սառեցված հարաբերությունների բացը լրացնելու նպատակով: նաև Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցը Վաշինգտոն կատարվել է այդ շրջանակներում: Լոնդոնն այժմ փորձում է հետևելով Վաշինգտոնի քաղաքականությանը իր ներկայությունը հաստատել տարբեր տարածաշրջաններում: Այդ ուղղությամբ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Լոնդոնը ավելացրել է իր ռազմական օգնությունը Աֆղանստանին և իր ռազմական ուժերն է ավելացրել Պարսից ծոցի տարածաշրջանում և Բահրեյնում:
Այժմ Բրիտանիան որոշ եվրոպական գործընկերների հետ միասին փորձում է նպաստել Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում Արևմտյան և արաբական դաշնակիցների շահերի պաշտպանությանը:
Այս նոր ռազմածովային բազան կօգնի Բրիտանիայի նավատորմի երկարատև ներկայությանը Պարսից ծոցում, որը, իհարկե, չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Մյուս կողմից ԱՄՆ-ը և Բրիտանիան այժմ կարևոր դեր են խաղում Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների զենքի ու զինամթերքի մատակարարման գործում՝ շարունակելու Եմենում պատերազմը:
Կարելի է ենթադրել որ «Բրեգզիտ»-ից հետո, կավելանա Բրիտանիայի կախվածությունը ԱՄՆ-ին և Լոնդոնը ավելի քան երբևէ ծառայելու է Վաշինգտոնի տարածաշրջանային եւ միջազգային նպատակներին: