ՀԳՀԾ-ի շրջանակերում ԱՄՆ-ի մեկուսացումը. Եվրոպացիները Իրանի կողքին են
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի մեկուսացումը ոչ մի ոլորտում այդքան էլ բացահայտ չի եղել որքան միջուկային համաձայնության որոլտում»:
Զարիֆը հավաստել է.«Թվում է թե եվրոպացիները միայն Իրանի համար չէ, որ հովանվորում են ՀԳՀԾ-ն: Նրանք հասել են այն եզրակացության, որ ընդունելի չէ, որ մի անհատ օգուտ իր շահերի որոշում կայացնի աշխարհի համար»: Զարիֆը նաև նշել է.«ՀԳՀԾ-ի պահպանման հարցով երվորպացիների տարած ջանքերը դրական է, սակայն բավարար չէ: Եվրոպացիները պետք է իրենց ընկերություններին պաշտպանեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից ու անհրաժեշտ գինը վճարելով գործնական քայլեր կատարեն»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, այս համաձայնության պահպանման համար եվրոպացիների քաղաքական հանձնառությունները գնահատելի են, սակայն գործնական դաշտում նրանց քայլերը գոհացուցիչ չեն: ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման հետ միաժամանակ Իրանի հետ համագործակցելու հարցում եվրոպական ընկերությունների կասկածների փարատումը, բանկային հարաբերության հաստատումը և նավթի վաճառքի ապահովումն երեք կարևոր քայլեր են, որ կանգուն կպահեն ՀԳՀԾ-ն: ՀԳՀԾ-ի պահպանումը եվրոպացիների համար համաշխարհային մասշտաբով անկախության նշանակություն ունի: Այն գործնական քայլերը և գինը, որ նրանք վճարելու են ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերի ապահովման համար, ցույց է տալիս թե ԱՄՆ-ից անկախ նրանք ինչ դերակատարություն կարող են ունենալ: Համաշխարհային դիվանագիտության համար ՀԳՀԾ-ի պահպանումը մեծ նշանակություն ունի: Այնպես որ անցած կիրակի մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարել այս խնդիրը և ասել է.« ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո անհրաժեշտ է բոլոր կողմերը պահպանեն ու ամրապնդեն միջուկային համաձայնությունը»:
Փարիզի բնակլիմայական համաձայնությունից դուրս գալու կողքին ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի քայլը և առևտրական պատերազմի հրահրումը աշխարհի երկրներին տարել է դեպի միջազգային միաբանություն»: Բացի այդ ԱՄՆ-ում էլ լսվում է Թրափին ընդդիմացող ձայներ, ինչը հայտնի է դարձրել ՀԳՀԾ-ի ոլորտում ԱՄՆ-ի մեկուսացումը: Կիրակի օրը նշելով որ այլևս Իրանի դեմ համաշխարհային համախմբվածություն գոյություն չունի ամերիկացի սենատոր Ջեկ Ռիդը խոստովանել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ն դուրս գալով նա մեկուսացել է աշխարհում: Վաշինգտոնը նույնիսկ կորցրել է եվրոպացի դաշնակիցներին»:
Գերմանիայի տնտեսության նախարար Փիթր Ալմայերը նույնպես հայտարարել է.«Չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին Բեռլինը և նրա դաշնակիցները շարունակելու են հովանավորել Իրանի հետ գործող ընկերություններին: Եվրոպան չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին»:
Եվրոպայի գործնական քայլերի իրականցման հարցով Իրանի կողմից ժամկետ նշանակվելու հետ միաժամանակ ավելացել են եվրոպացիների հակաամերիկայն դիրքորոշումները: Գործնական դաշտում եվրոպացիները պետք է քայլեր վերցնեն Թրամփի կողմից Իրանի նավթի արտահանման զրոյացման քաղաքկանության դեմ ու միաժամանակ շարունակեն առևտրական հարաբերությունները Իրանի հետ: Այս շրջանակներում ԵՄ-ի կողմից վերանայվել ու գործադրման է հանձնվել ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանափակող օրենքները և եվրոպական ընկերությունները քաջալերվել են ներդրում կատարել Իրանում: Սա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում եվրոպացիները լիովին հավատարիմ են ՀԳՀԾ-ին և Իրանի ակնկալիքն էլ հենց դա: Սակայն, ինչ չափով են կարող անցնել ԱՄՆ-ի սահմանած արգելքներից դա կախված է նրանից, որ եվրոպացիիները պատրաստ են ինչ գին վճարել իրենց դիրքերի և ՀԳՀԾ-ի պահպանման համար: