Մամուլի տեսություն 16-08-2018
5+1 խմբում Իրանի հետ միջուկային բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավարը սրբագրելով 2013 թվականի հոկտեմբերին կատարած իր այն հայտարարությունը, թե խաբեբայություն իրանցիների արյան մեջ է, հիմա ասում է, որ իր այդ ընկալումը սխալ է եղել և այն ինչը որ ոչնչացրեց ՀԳՀԾ-ն, դա ԱՄՆ նախագահի սադրանքներն էին:
Ջավան
Խաբեբան մեր նախագահն էր, ոչ թե իրանցիները. Շերման
5+1 խմբում Իրանի հետ միջուկային բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավարը սրբագրելով 2013 թվականի հոկտեմբերին կատարած իր այն հայտարարությունը, թե խաբեբայություն իրանցիների արյան մեջ է, հիմա ասում է, որ իր այդ ընկալումը սխալ է եղել և այն ինչը որ ոչնչացրեց ՀԳՀԾ-ն, դա ԱՄՆ նախագահի սադրանքներն էին:
Իրանցիները Վենդի Շերմանին ճանաչում են իր հետևյալ արտահայտությամբ. «Խաբեբայությունն իրանցիների ԴՆԹ-ի մեջ է»: Հիմա նա առանց ուղղակի ակնարկ կատարելու Իրանի հետ 5+1 խմբի բանակցությունների ժամանակ կատարած իր այդ հայտարարությանն, ընդգծել է, որ իր այդ ընկալումը սխալ է եղել: Նա «Ֆարին Աֆեյրզ»-ում հրապարակված մի հոդվածում գրել է. «Ես շարունակ ակնկալում էի, որ համաձայնության հաջողության ճամբին գլխավոր մարտահրավերը լինելու է Իրանի օրինախախտումները և ոչ թե ԱՄՆ նախագահի սադրանքները»:
«Իհարկե ես սխալվեցին: Ընթացիկ տարվա մայիս ամսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց ԱՄՆ-ին հանել համաձայնությունից և վերականգնել այդ համաձայնության արդյունքում չեղարկված Իրանի դեմ պատժամիջոցները: Այս քայլն ԱՄՆ-ի պատմության մեջ հիշատակվելու է որպես արտաքին քաղաքականության ոլորտում թույլ տրված ամենակոպիտ սխալներից մեկը»,-հավելել է Շերմանը: Նա ասել է. «Բանակցությունների ընթացքում իմ իրանցի պաշտոնակիցները հաճախ հարցնում էին, որ ինչպես կարող են վստահել, որ իրենց կնքած համաձայնությունը կարող է գոյատևել: Հանրապետականների մեծամասնությունը դեմ էին այս համաձայնությանը և իրանցիները հայացքի տակ ունենալով 2016 թվականի նախագահական ընտրությունները հարցնում էին, որ ի՞նչ կպատահի, եթե Սպիտակ տան վերահսկողությունը վերցնեն հանրապետականները»:
Շերմանն ասում է, որ ինքը փոխադարձաբար հարցրել է, որ եթե Իրանում իշխանության հասնեն, նրանք ովքեր դեմ են ՀԳՀԾ-ին ի՞նչ կպատահի, քանի որ շարունակ նրա մոտ այն տպավորությունն է գոյություն ունեցել, որ դա իրանական կողմն է լինելու, որ ոտնահարելու համաձայնությունը:
Ամերիկացի նախկին բանագնացն անդրադառնալով այն հարցին, որ շարունակ կասկածներ է ունեցել այն մասին, որ հնարավոր է իրանցիները ոտնահարեն համաձայնությունը, գրել է. «Ես շարունակ ակնկալում էի, որ համաձայնության հաջողության ճամբին գլխավոր մարտահրավերը լինելու է Իրանի օրի նախախտումները և ոչ թե ԱՄՆ նախագահի սադրանքները»:
Շերմանը որ մի ժամանակ հայտարարել է որ խաբեբայություն իրանցիների ԴՆԹ-ի մի մասնիկն է, իր այդ գրության մեջ խոստովանել է, որ սխալ է եղել իր այն տպավորությունը, թե իրանցիները ոտնահարելու են համաձայնությունը:
Մոջ
Եթե պատերազմ լինի կրոնական փոքրամասնությունները կանգնած են լինելու առաջնագծում
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն ասում է, որ Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն հարգվում են և եթե Թրամփը տեղյակ լիներ մեր երկրում տիրող իրականությունների մասին նման հավակնություններ չէր կատարի:
Կարեն Խանլարյանը «Մոջ» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Վերջին օրերին Սպիտակ տան պաշտոնատարները քաղաքական նպատակներով կրկին անդրադարձել են Իրանում կրոնական փոքրամասնությունների թեմային և անհիմն ու անիրավացի հայտարարություններ են կատարել»:
«Թրամփը հավակնություններ կատարելով հայտարարել է, որ Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքները չեն հարգվում, մինչդեռ եթե որևէ մեկը նվազագույն ուսումնասիրությունը կատարած լինի Իրանի մասին կհաստատի, որ Իրանում լիարժեք կերպով հարգվում են կրոնական փոքրամասնությունների կրոնական իրավունքները և քաղաքական ու հասարակական ազատությունները»:
Կարեն Խանլարյանը նաև հավելել է, որ եթե ինչ-որ ենթադրյալ խնդիրներ էլ լինեն մենք կարող ենք դա երկրից ներս կարգավորել և արտասահմանցիներին կարիք չենք զգում:
Նա իր արտահայտությունների մեկ այլ բաժնում անդրադառնալով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայտարարությանն ու ԱՄՆ-ի հետ բանակցության արգելքին, ասաց. «ԱՄՆ-ի հետ բանակցության հարցում կարիք կար, որ հստակեցում մտցվեր համակարգի քաղաքական գծերում ու հիմնական ռազմավարության մեջ»:
«Մեծարգո առաջնորդի արտահայտություններն իրականության մեջ հստակեցրեցին այս կապակցությամբ համակարգի հիմնական ռազմավարությունն ու նաև քաղաքական գծերը և դա պիտի բոլորի համար հիմք ծառայի»,-հայտատարեց իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը հավելելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունն անիմաստ է, քանի որ մենք քանի անգամ բանակցեցինք այդ երկրի հետ, բայց Սպիտակ տան պարագլուխներն իրենց ընչաքաղցություններից չհրաժարվեցին:
Կարեն Խանլարյանն ընդգծեց, որ ինչպես մեծարգո առաջնորդը հայտարարեց Իրանի ու ԱՄՆ-ի միջև պատերազմ չի լինի, բայց եթե նման բան պատահի կրոնական փոքրամասնությունները կանգնած են լինելու առաջնագծում:
Ալիք
Ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Իրանն էլեկտրաէներգիա արտահանի ՌԴ. պատասխանում է նախարարը
Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցվածքները, ինչը նոր հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակությունն ավելացնելու հարցերում։
Հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել քննարկելու Հայաստանի տարածքով իրանական էլեկտրաէներգիան երրորդ երկիր արտահանելու հարցը (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն)՝ Հայաստանը դարձնելով տարանցիկ միջանցք: Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Ինչպես գիտեք, տարանցիկ միջանցքի ստեղծմանն են ուղղված Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի միջև 2015-2016 թթ. ստորագրված «Հյուսիս-հարավ էլետրաէներգետիկական միջանցք» քառակողմ համագործակցության մասին հուշագրերը»,- նշեց նա:
Նախարարի խոսքով` քայլեր են ձեռնարկվում հուշագրերով ամրագրված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:
«Նաև այդ նպատակով է, որ զարգացնում ենք Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակությունն ավելացնելու հարցերում»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա`նշված ծրագրերի իրականցումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում:
Հիշեցնենք` Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:
Ազգ
«Նռան գույնը» ֆիլմի չօգտագործած ժապավենները նոր ֆիլմ կդառնան
Ըստ Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ՙ բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի մինչեւ 2024 թվականը կվերականգնվի ու կհանրայնացվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը: Այդ մասին գրում է «Ազգ» շաբաթաթերթը։
«Նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով:103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր ժապավեն՝ 10 րոպե տեւողությամբ։
Հարցազրույցներ կարվեն նաեւ «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են։ Բըրդը սեպտեմբերին Հայաստան կգա՝ ավելի մանրամասն ծրագիր կազմելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ»,– գրում է շաբաթաթերթը։