Իրանի պաշտպանական և կանխարգելիչ ուժը՝ ամուր պատնեշ ընդդեմ սպառնալիքների
Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնվելով իր պաշտպանական արդյունաբերության նվաճումների վրա և օգտագործելով պատերազմի տարիների փորձը կարողացել է կանխարգելել բոլոր սպառնալիքները:
Անդրադառնալով Իրանի պաշտպանական արդյունաբերության վերջին ձեռքբերումներին,Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար գեներալ Ամիր Հաթամին ասել է.-«Կրոնական ուսմունքի շրջանակում և Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի հրամանով մենք երբեք չենք փորձի զանգվածային ոչնչացման կամ միջուկային զենք արտադրել, սակայն թույլ չենք տա, որ մեր շահերը վտանգվեն և մենք կձգտենք խաղաղության»:
Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում: Պատմությունը նաև վկայում է, որ մեր տարածաշրջանը միշտ եղել է ընչաքաղցության թիրախում: «Բոլոր տարբերակները սեղանի վրա են» նախադասությունը և Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի դեմ հնչեցված ռազմական սպառնալիքները վկայում են տարբեր մակարդակներում հնչող այդ սպառնալիքների շարունակականության մասին:
Իրանի իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Այաթոլլահ Խամենեին զինված ուժերի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է.«Իրանի զինված ուժերի աշխատակազմը պետք է լինեն ինտելեկտուալ, վճռական և պատրաստված, որպեսզի կարողանան պաշտպանել ժողովրդի շահերը թշնամիների ոտնձգություններից»:
Այս հարցի կարևորությունը դառնում է ավելի ակնհայտ, երբ խոսվում է հակաիրանական թշնամական վերաբերմունքի մասին; Այս առումով թշնամիների ռազմավարություններից մեկը «Իրանաֆոբիա»-ի տարածման գործընթացն է, որը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ սկսվել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
Ներկայումս ուշադրությունը կենտրոնացած է Իրանի հրթիռային պաշտպանության կարողությունը որպես սպառնալիք ներկայացնելու վրա: Որոշ եվրոպական երկրներ նույնպես համաձայն են այս գաղափարին:
Ամերիկացի հայտնի վերլուծաբան Նոամ Չամսկին ասում է.«Պետք է տեսնել, թե ովքեր են անհանգստացած կախարգելման ուժից:Նրանք, ովքեր ցանկանում են ուժ կիրառել: Նրանք, ովքեր ցանկանում են ազատ ուժ կիրառել, խորապես մտահոգված են պոտենցիալ կանխարգելող գործոնից»:
Իրանի հրթիռային ուժերի կարողության վերաբերյալ մտահոգության մասին հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ Իրանը երբեք չի պատրաստվել ներխուժել այլ երկիր,այլև դա Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական երկրներ են, որոնք ռազմական ուժն օգտագործում են այս սպառնալիքների, ճնշումների և այլ երկրներում միջամտությունների համար:
Այս գործընթացները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների մարտահրավերը Իրանի զսպող ուժն է: Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հիմնված է լարվածության և ռազմական հակամարտությունից խուսափելու վրա: Սակայն Իրանը միշտ այն ուղերձն է հղել թշնամիներին ու զավթիչներին, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու է ոչ միայն իր անվտանգությունը, այլև հնարավորություն ունի դիմակայելու բոլոր նրանց, ովքեր կփորձեն խախտել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Քանի դեռ ոմանք խոսում են Իրանի դեմ սպառնալիքի լեզվով, Իրանը կշարունակի իր պաշտպանական ուժի ամրապնդումը»: