Մամուլի տեսություն 21-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97134-Մամուլի_տեսություն_21_08_2018
Մեր երկրի ԱԳ նախարարը մորդադ 28-ի՝ օգոստոսի 19-ի, հեղաշրջման տարելիցին ամերիկյան «Սի Էն Էն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իմանալով պատժամիջոցների հանդեպ ԱՄՆ-ի մոլությունը կրկին շարունակեցիք, ասաց. «Սա թույլ տրված սխալներից մեկն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 08:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-08-2018

Մեր երկրի ԱԳ նախարարը մորդադ 28-ի՝ օգոստոսի 19-ի, հեղաշրջման տարելիցին ամերիկյան «Սի Էն Էն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իմանալով պատժամիջոցների հանդեպ ԱՄՆ-ի մոլությունը կրկին շարունակեցիք, ասաց. «Սա թույլ տրված սխալներից մեկն էր:

Խոռասան

ԱՄՆ-ի պարագային սխալվել եմ. Զարիֆ

 

Մեր երկրի ԱԳ նախարարը մորդադ 28-ի՝ օգոստոսի 19-ի, հեղաշրջման տարելիցին ամերիկյան «Սի Էն Էն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իմանալով պատժամիջոցների հանդեպ ԱՄՆ-ի մոլությունը կրկին շարունակեցիք, ասաց. «Սա թույլ տրված սխալներից մեկն էր: Բարդությունն այն էր, որ մենք ենթադրում էինք ԱՄՆ-ն սովորել ո Իրանի պարագային տնտեսական խիստ դժվարություններ առաջացնել, բայց դա չունի այն քաղաքական նպատակները, որ նրանք հետապնդում են, ես ենթադրում էի, որ ամերիկացիները սերտել են այս դասը, բայց այդ կապակցությամբ սխալվում էի»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մատնանշելով, որ ԱՄՆ-ն մի հիվանդություն ունի և դա պատժամիջոցներից կախվածությունն է, հավելեց. «Նույնիսկ Օբամայի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն ավելի շատ պնդում էր այն պատժամիջոցների վրա որ չէին չեղարկվել, քան չեղարկված պատժամիջոցների հանդեպ ստանձնած իր պարտավորությունների»: Զարիֆը նաև ընդգծեց, որ Իրանի միջուկային համաձայնությունն առանց Վաշինգտոնի էլ շարունակելու է իր գոյությունը:

Զարիֆն այս հարցազրույցից ժամեր առաջ թուիթերյան գրառման մեջ անդրադառնալով մորդադի 28-ի հեղաշրջման մեջ ԱՄՆ-ի դերակատարությանն անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից «Իրանի դեմ ակտ»-ի խմբի կազմավորումը 1953 թվականի հեղաշրջման նման մի երազանք համարեց: Նա «Սի Էն Էն»-ի հետ զրույցի ժամանակ էլ նկատելով, որ ԱՄՆ-ի այսօրվա կողմնորոշման հիմքում ընկած է նույն 1950-ական թվականների մտածողությունը, հավելեց. «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը ենթադրում է, որ դեռ  համագործակցում է այն կառավարության հետ որին իշխանության բերեց Իրանում 1953 թվականի հեղաշրջումից հետո։ Ինչպես ամերիկացիներն են ասում, նրանք պիտի զարթնեն ու զգան սուրճի բույրը»:

Զարիֆն այս հարցազրույցի ընթացքում մերժեց ապագայում Թրամփի վարչակազմի հետ բանակցության հավանականությունը և հույս հայտնեց, որ այս համաձայնությունը  կպահպանվի:

Իրանի ԱԳ նախարարը պատասխանելով Թրամփի հետ Ռոհանու դեմ առ դեմ հանդիպման մասին հարցումին, պնդելով, որ նախ պիտի հարգվի գոյություն ունեցող միջուկային համաձայնությունն, ասաց. «Եթե դեն է նետվում մեր հրաշալի նվաճումը որևէ հանդիպում չի կարող լինել: Նախկին համաձայնությունը մեզ համար փորձաքար էր իմանալու, որ արդյոք կարելի է վստահել ԱՄՆ-ին»:

 

Քեյհան

Այստեղ Լոնդոնն է՝ երկար շարք անվճար սննդի համար

 

Բրիտանիայում աղքատության տոկոսը հասել է ճգնաժամային չափերի: Մի առ ժամանակ առաջ «Ռեզուլուշեն» հիմնադրամը հայտարարեց, որ այդ երկրում աղքատության պաշտոնական չափը 1,22 տոկոսից բարձրացել է 2,23 տոկոսի, ինչը 1988 թվականին Թաչերի վարչապետության շրջանից հետո համարվում է ամենաբարձր տոկոսը: Այս հիմնադրամի միջոցով իրականացված հետազոտության արդյունքները պարզում են, որ «Բրէքզիթ»-ի և կառավարության ճգնության քաղաքականությունների պատճառով բրիտանացիների կյանքի ստանդարտները ուշագրավ չափերով կրճատվել են: Այս զեկույցում ասված է. «2017 թվականը քիչ եկամուտով ընտանիքների համար չափազանց վատ տարի էր, քանի որ թե պետական աջակցությունները կրճատվեցին և թե ինֆլյացիան հավելում կրեց: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը 2015 թվականից ի վեր կրճատել է բուժման, կրթության ու հարկային ոլորտներում իր աջակցությունների խոշոր մասը: Բրիտանիայում աղքատության ճգնաժամային վիճակը ՄԱԿ-ին մղել է առաջիկա աշնանը Բրիտանիայում սաստիկ աղքատության մասին հետազոտություն անցկացնել:

Բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը տպագրելով Բրիտանիայի հասարակության մեջ աղքատությունը ցուցադրող պատկերներ տեղեկացրել է անվճար սնունդ ստանալու համար հատուկ կենտրոններ դիմող մարդկանց շարքերը երկարելու մասին:

Օրաթերթը գրում է. «Այս շարքերում կարելի է հանդիպել տարբեր տարիքի ու ցեղային խմբի պատկանող մարդկանց: Նկատի առնելով արտաքին տեսքը հեշտությամբ կարելի է առանձնացնել անօթևաններին, բայց այն ինչ որ կարող է լոնդոնաբնակների համար տարօրինակ ու զարմանալի թվալ այն շարքում կանգնած այն մարդիկ են, որ աշխատանք ունենալով հանդերձ չեն կարողանում հայթայթել սննդի համար անհրաժեշտ գումարը: Որոշ լոնդոնցիներ ասում են, որ այս շարքը դիտելն ու նման տեսարանների ականատես լինելը ամոթանքի ու խայտառակության պատճառ է դառնում»:  

 

Ալիք

«ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած երկիր, որը կիսում է կազմակերպության սկզբունքները» Ադրբեջանում ՌԴ դեսպան

 

Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ շեշտելով, որ նոր անդամի ներգրավումը տեղի է ունենում ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։

Ինչպես գրում է minval.az-ը, դեսպանը նշել է, որ կարևոր է, թե ինչպես է ԵԱՏՄ անդամ դառնալու հետաքրքրություն դրսևորող ցանկացած երկիր տեսնում իր ազգային շահերը, դա վերաբերում է նաև Ադրբեջանին։

«Ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև Ադրբեջանին, սակայն այդ հանրապետության ազգային շահերը գնահատվում են Բաքվում։ Եթե կառույցի անդամ դառնալու խնդրանք լինի՝ ԵԱՏՄ շրջանակում այն կքննվի համապատասխան մեխանիզմների միջոցով, որոնք ամրագրված են միության կանոնադրությամբ», - նշել է Բոչարնիկովը։

Դեսպանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ հստակ որևէ բան այժմ ասել չի կարող, սակայն ինքը կողջուներ ցանկացած քայլ, որը կամրապնդեր եվրասիական գոտում տնտեսական փոխգործակցությունը։

 

 

News.am

Երեւանը նոր շունչ է ստացել. Փիթեր Բալաքյանի հոդվածը «The New York Times»-ում

 

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի հոդվածը Հայաստանի մասին տպագրվել է ամերիկյան «The New York Times» թերթի «Սիրելի վայր» (Favorite Place) բաժնում։

«Վերջին տասը տարում ամեն անգամ Երեւան գալով՝ զարմացել եմ նրա նրբագեղությամբ եւ մշակութային հարստությամբ»,- գրում է Բալաքյանը:

Նրա խոսքով՝ իր վերջին այցի ժամանակ քաղաքը դարձել էր նորաձեւ մի վայր՝ սրճարաններով, պատկերասրահներով, ձեռագործ գորգեր եւ այլ իրեր վաճառող խանութներով, նոր ռեստորաններով, ինչպես նաեւ բարձրակարգ հյուրանոցներով ու հագուստի խանութներով:

Տրամադրությունը, ըստ բանաստեղծի, փոխվել է գարնան թավշյա հեղափոխության մեջ հազարամյակի սերնդի խաղացած դերով։

Պատմելով հայ ժողովրդի ապրած կյանքի, դարերի ընթացքում կրած զրկանքների, ցեղասպանության, սովետական ճնշման, Սպիտակի երկրաշարժի եւ Արցախյան պատերազմի մասին՝ Բալաքյանը գրում է, որ Հայաստանը, բանականության սահմաններում դատելով, այսօր քարտեզի վրա չպետք է գոյություն ունենար:

Նա նշում է, որ նման դժվար պատմության արդյունքում Հայաստանն այժմ ժողովրդավարական երկիր է, որը կարեւորում է իր բազմաշերտ անցյալը: Ըստ հեղինակի՝ մ.թ.ա. 7-րդ դարում ուրարտական Էրեբունու հիման վրա կառուցված մայրաքաղաք Երեւանը ներկայանում է որպես հին մշակույթի, արհեստներով լի ավանդույթների, ժամանակակից ճարտարապետության եւ բարձր տեխնոլոգիաներով հագեցած պոստմոդեռնիստական ոճի խառնուրդ՝ համեմված Հյուսիսային պողոտայի նոր համալիրներով եւ թանկարժեք խանութներով:

Մեկ առ մեկ անդրադառնալով իր այցելած վայրերին, դրանց նախապատմությանն ու իր ստացած տպավորություններին՝ Բալաքյանը գրում է, որ Երեւանում գտնվելիս ամեն օրվա ավարտն անցկացնում է Հանրապետության հրապարակում քայլելով՝ մինչ երգող շատրվանները ողջունում են հնագույն քաղաքակրթությունից ծնունդ առած հայ ժողովրդին: