Ջոն Բոլթոնի աղմուկը. Իրանը կայուն է մնալու
Իսրայել կատարած իր եռօրյա այցի ավարտին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդատում կրկին բարձրաձայնել է իր հակաիրանական դիրքորոշումները: Նա ասել է.«Որպեսզի Թեհրանը փոփոխության ենթարկի իր վաքագիծը, ավելանալու են ԻԻՀ-ի վրա գործադրվող ճնշումները»:
Ազգային անվտանգության հարցով Սպիտան Տան խորհրդականը հավաստել է.«ԱՄՆ-ն տնտեսական շրջափակումներից առավել ճնշումներ է բանեցնելու Իրանի վրա»: Բոլթոնը հայտարարել է, որ համագործակցելով իր դաշնակիցների հետ, ԱՄՆ-ն զրոյացնելու է Իրանի նավթի արտահանումները:
Բոլթոնը դեմ է եղել Իրանի միջուկային, հրթիռային ծրագրերի և տարածաշրջանում Իրանի նեկայության հետ: Թրմափի անվտանգության ու քաղաքական թիմը դեմ է Իրանին: Դոնալդ Թրամփի կառավարության հիմնական նպատակն է առավելագույն ճնշումներ գործադրել Իրանի վրա և ի վերջո երկրում առաջացնել ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն: Մի խնդիր, որին Թրամփը բազմիցս անդրադարձել, սակայն Իսալամական հեղափոխության 40-ամյա պատոմության ընթացքում այս մոտեցումը երբեք արդյունավետ չի եղել:
Այսօր Թրամփ կառավարությունը անամոթաբար ցանկացած կեղծ մղադրանք վերագրում է Իրանին: Վերջերս, անդրադառնալով ԱՄՆ-ի ղեկավարների անամոթությանն ու անկարգությանը, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք նախապես էլ իրենց հայտարարություններում չեին հարգել քաղաքական ու դիվանագիտական էթիկայի նորմերը, սակայն ԱՄՆ-ի ներկա պետայրերը անամոթաբար ու անարագանքով են խոսում աշխահի հետ, կարծես ամոթի զգացումը լիովին կորցրել են»:
Իրանի վրա գոծադրվող տնտեսական շրջափակումների հետ զուգահեռաբար, Թրամփի կառավարությունը համագործակցելով Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ռեժիմի հետ, հետևում է ճնշումների միջոցով Իրանի տարածաշրջանային վարվելակերպը փոխելու քաղաքականությանը: Ամերիկացիներն Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ են ներկայացնում, որպեսզի համաշխարհային հանրության կարծիքը շեղեն իրականություններից: Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող մեղադրանքների առանցքը կազմում են ահաբեկչության հովանավորման և Սիրիայում ու Եմենում ավերիչ ներկայության կեղծ մեղադրանքները: Եմենի ներքին հարցերին միջամտելու մեղադրանքը ներկայացվում է այն դեպքում, երբ սաուդական ագրեսոր կոալիցիան ԱՄՆ-ի համաձայնությամբ ու ԱՄՆ-ում արտադրված զենքերով ամեն օր սպանդի է ենթարկում Եմենի ժողովրդին, հատկապես կանանց ու երեխաներին: Որպես օրինակ, վերջերս սաուդական կոալիցիայի կողմից երեխաներին փոխադրող ավտոբուսի վրա ամերիկայն ռումբերով իրականացված հարձակման հետևանքով զոհվեցին տասնյակ եմենիցի երեխաներ: Այս հանցագործությունը ցույց տվեց, որ ամեիկացիները Եմենի դեմ պատերազմում անամոթաբար աջակցում են Սաուդյան Արաբիային ու միաժամանակ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում Իրանի դեմ:
Պատմությունն ապացուցել է, որ ամեն անգամ, երբ ամերիկանցիերը ոտք են դրել մի տեղ, այս ներկայությունը ավերիչ ու ապակայունանցնող է եղել և ի վերջո այդ ներյակության արդյունքը ահաբեկչական խմբերի ձևավորումն է եղել: Իսկ վերջիններիս աջակցելով, ԱՄՆ-ն հաճախ փորձել է առաջ տանել իր նպատակները: Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սթիվեն Ուոլտը վերջերս շագ լավ նկարագրել է ԱՄՆ-ի ավերիչ քաղաքականությունները: Նա ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը լիովին բացասական հետևանքներ է ունեցել և ԻԼԻՊ-ի ծնունդն ու հազարավոր մարդկանց սպանությունը, 2003թ. Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի հետևանքներն են»: Սթիվեն Ուոլտը Եմենի ներկա ճգնաժամը անվանել է «աշխարհում ամենացավալի հումանիտար ճգնաժամը», իսկ ԱՄՆ-ի կողմից սաուդական կոալիցիային ցուցաբերած աջակցությունը համարեց ճգնաժամի ձևավորման հիմնական պատճառը: