Եվրամիության համար անկախ ֆինանսական համակարգի նախագծումը անհրաժեշտություն է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակը հայտարարել է.«Մեծապես աջակցում եմ ԱՄՆ-ի հակաեվրոպական միջոցառումներին դիմակայելու համար եվրոպացիների միասնության անհրաժեշտության մասին երկրի ԱԳ նախարար Հեյկո Մաասի դիրքորոշմանը»: Գերմանիայի կանցլերի խոսնակը հավելել է.«Գերմանական հեղինակավոր Handelsblatt թերթում հրապարակված Հեյկո Մաասի տեսակետները Գերմանիայի կառավարության ընդհանուր դիրքորոշումն են»:
Աշխարհում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին դիմակայելու անհրաժեշտությունը և այս հարցում բոլոր երկրների պատասխանատվության զգացումը հարցեր են, որոնք վերջին ամիսների ընթացքում արժանացել են եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի համաձայնությանը : Գերմանիայի կանցլերը վերջին ամիսների ընթացքում ամենաշատ հակազդեցությունն է ցուցաբերել ԱՄՆ-ի քայլերի ու քաղաքականությունների նկատմամբ և ինչ-որ կերպ համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ին դիմակայելու դրոշակակիրը:
Եվրոպացիների համար անվտանգության մեծ ձեռքբերում հանդիսացող Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ինչպես նաև Փարիզի կլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն արժանացավ Եվրոպայի խիստ քննադատությանը : Եվրոպական երկրները միաձայն դատապարտել են Թրամփի քայլերը: Նրանք փորձում են մի ելք գտնել՝ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին դեմ գնալու և Իրանի հետ համաձայնությունը պահպանելու համար:
Յոթնյակի խմբի գագաթնաժողովից հետո, որը ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների պատճառով ավարտվեց անարդյունք, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրամիությունն ինքը պետք է իր մասին մտածի և չպետքի հույսը դնի իր դաշնակիցների, մասնավորապես ԱՄՆ-ի վրա: Այս լեզվակռիվը շարունակվում է Եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունները խորացել են: ԱՄՆ-Եվրոպա գլխավոր տարաձայնություններն են՝ եվրոպական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացումը և միակողմանի ու առանց պատճառի պատժամիջոցների կիրառումը:
Եվրամիությունը մտահոգ է միության ֆինանսական հարցերին ԱՄՆ-ի միջամտության և վերջինիս կողմից դրանց սահմանափակման համար, այդ պատճառով փորձում է ֆինանսական անկախ համակարգ նախագծել, որպեսզի ԱՄՆ-ի տնտեսական տիրույթից դուրս գա, քանզի Վաշինգտոնը Սուիֆտի միջոցով ֆինանսական գործարքների սառեցման հնարավորություն ունի: Ուստի այդ ֆինանսական մարտահրավերին դիմակայելու միակ ելքը անկախ ֆինանսական համակարգի ստեղծումն է:
ԱՄՆ-ին դիմակայելու համար Եվրամիության առաջին քայլը եվրոպական երկրների միջև տարաձայնության մի կողմ դնելը կարող է լինել:
Քաղաքագետ Ֆրանսիս Փրինը համոզված է, որ Եվրամիության անդամ երկրները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և միավորվեն ընդդեմ Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունների ևքայլեն իրենց համատեղ շահերի ուղղությամբ:
Եվրոպացիները հասել են այն եզրակացության, որ ԱՄՆ նախագահի պատեհապաշտական քաղաքականություններին դիմակայելու համար պետք է միավորվեն մյուս երկրների հետ և կանխեն Վաշինգտոնի կողմից աշխարհի ու Եվրոպայի կեղեքումը: