Իրանում մաքսանենգ ապրանքների ծավալները մեծ են
Այսօր տնտեսական ու առևտրային քաղաքականությունների վրա մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծման թողած բացասական հետևանքները պատճառ են դարձել, որ երկրները փորձեն պայքարել մաքսանենգության դեմ:
Իրանի նման երկրների համար, որոնք ունեն ծովային ու ցամաքային երկար սահմաններ, ապրանքների մաքսանենգության դեմ լուրջ պայքարը մեծ ծախսեր է պահանջում, քանի որ անհրաժեշտ է սահմանների վրա վերահսկել ապրանքների ելումուտը:
Ցավոք Իրանում մաքսանենգ ապրանքների ծավալը շատ մեծ է , հատկապես որոշ շրջաններում,ինչը բացասաբար է ազդել երկրի տնտեսության վրա:
Պարզից էլ պարզ է, որ դրա համար կան բազմաթիվ պատճառներ: Սակայն կան որոշ գործոններ, որոնք ավելի մեծ դեր ունեն այդ հարցում: Այդ գործոններից են՝ ապրանքների բարձր մաքսատուրքերը, անգործությունը, սահմանային շրջանների թերզարգացածությունը, ազատ գոտիները, սահմանային շուկաները, օրինական արգելքները և երբեմն շրջաբերականների ու օրենքների հակասությունը , համակարգված կոռուպցիան և այլն:
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմեդ Ռեզա Փուր Էբրահիմին ասում է.«Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան մոտ 20-25 միլիարդ դոլարի արժողությամբ ապրանք է մաքսանենգվում երկրում, որի մի մասն իրականացվում է պաշտոնական հիմքերով և կազմում է մոտ 7 միլիարդ դոլար, իհարկե հաշվի առնելով սահմանային գոտիների բնակիչների գործունեությունը: Նրա խոսքով, մաքսանենգման մի բաժինն էլ իրականանում է երկրի ազատ գոտիներում:
Իսլամական խորհրդարանի 90-րդ հոդվածի հանձնաժողովի նախագահ Դավուդ Մոհամմադին ասել է.«Տարեկան 18-25 հազար դոլար մաքսանենգված ապրանք է ներմուծվում երկիր, ինչի հետեվանքով երկու միլիոն աշխատատեղեր ենք կորցնում»:
Իրանի գլխավոր դատախազ Հոջաթոլէսլամ Ջաաֆար Մոնթազերին ևս ընդգծել է այս բնագավառում օրենքների փոփոխման անհրաժեշտությունը: «Ազատ գոտիները մեծ դուռ են բացել մաքսանենգ ապրանքների ներմուծման համար»,ասել է նա:
Հետազոտություններն ու քննարկումները ցույց են տալիս, որ ապրանքի մաքսանենգումը շեղում է առաջացնում ներդրումների ճանապարհին: Փաստորեն մաքսանենգությունը վերացնում է աշխատատեղերի ստեղծման և համախառն ներքին արդյունքի աճի հնարավորությունները:
ԱՐԱ հետազոտական կենտրոնը երկրում մաքսանենգ ապրանքների վիճակի քննարկման մասին ռազմավարական զեկույցի մի հատվածում նշել է.«Ապրանքների մաքսանենգման բացասական կողմերը պետք է քննարկել տարբեր դիտանկայուններից: Ապրանքի մաքսանենգումը քաղաքական առումով բացասական կետ է համարվում երկրներում, իսկ սոցիալական առումով ևս խախտում է հասարակական հավասարակշռությունը, արդյունքում ստեղծվում է հարուստ և միաժամանակ անցանկալի խավը: Տնտեսական առումով ապրանքի մաքսանենգումը ծանր հարվածներ է հասցնում տնտեսությանը:
Դիմադրողական տնտեսության կայքի հաղորդման համաձայն՝ մաքսանենգությունըշ որ այսօր կախված է տարբեր գործոններից, այդ թվում սահմանների պահպանման գործում կառավարության հզորությունից, աշխարհագրական յուրահատուկ պայմաններից, հասարակության աղքատության մակարդակից, անգործությունից և սահմանային շրջանների թերզարգացվածությունից, տարբեր երկրներում լինում է տարբեր: Այն կարող է ահռելի հարված հասցնել երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական ու մշակութային շրջանակներին:
Մաքսանենգության հիմնական նպատակը հիմնականում շահութաբերությունն է: Ի դեպ այս ճանապարհով հասարակության երիտասարդ սերունդն է հայտնվում թիրախում և նրանց արժեքները, կրոնը, ավանդույթն ու սովորույթները ենթարկվում են գրոհի:
Մի խոսքով մաքսանենգությունը ավերիչ ազդեցություն է թողնում ազգային տնտեսության վրա և շեղում է նրա բարեփոխական ուղին: